Վանաձորի «Նարեկացի» երիտասարդական միությունն իրականացնում է «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում օգնություն կստանանան 50 անապահով ընտանինքեր:
Մթերային խանութներից մեկում հանդիպեցի այս զույգին: Նրանք քաղաքացիներին իրազեկում էին եւ իրենց դիմաց դրված արկղի մեջ հավաքում օգնությունը՝ սննդի տեսքով: Այդ պահին անցորդները հիմնականում չէին լսում ու անտարբեր անցնում էին, բայց երիտասարդներն ասացին, որ արդեն շատ մարդիկ են արձագանքել եւ օգնել:
Նշեմ նաեւ, որ նման արկղեր տեղադրված են քաղաքի մի քանի այլ խանութներում եւս: