«Թղթակցություններ

Որոշ մարդիկ անօրինական կերպով արջ են պահում, իսկ պատկան մարմինները քնած են

Ոլորտ:

06/02/2014 - 17:15
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

«Կենդանաբանական այգու հիմնական խնդիրներից մեկը արտաքին պարիսպների բացակայությունն է: Դրա պատճառով յուրաքանչյուր մարդ կամ կենդանի կարող է ազատորեն մտնել եւ դուրս գալ այգի»,- այս մասին մոտ երեք ամիս առաջ մեզ հետ զրույցում ասել էր Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: 

Այս հարցազրույցը հիշեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության մայիսի 27-ի գիշերը հրապարակած հաղորդագրությունը կարդալուց հետո: Հիշեցնենք, որ այդ օրը Հալաբյան փողոցում արջ է հայտնաբերվել: Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք: 

Իսկ, ո՞րտեղից է այդ արջը եկել Հալաբյան փողոց: Հաշվի առնելով կենդանաբանական այգում արտաքին պարիսպների բացակայությունը, առաջին վարկածը եղավ այն, որ կենդանին փախել է կենդանաբանական այգուց եւ ձորով եկել է Հալաբյան փողոց: Այս վարկածը, սակայն, շատ արագ հերքեց այգու մամուլի քարտուղար Կարինե Մուրադյանը: 

Մյուս վարկածն այն էր, որ արջը պատկանել է 1980-ականներին Սպիտակի քաղաքապետ Նորայր Մուրադյանին: Վերջինս այժմ Ռուսաստանում է եւ արջին հանձնել է Հալաբյան փողոցում տեղակայված «Սպիտակ» կենտրոնի պահակ Հրաչ Ավետիսյանին: 

Սակայն այս վարկածը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Հրաչ Ավետիսյանը: Պահակի խոսքերով՝ ինքը արջին կիսամեռ վիճակում մոտ մեկ ամիս առաջ գտել է Սպիտակի մայրուղու հարակից տարածքում՝ պահել եւ մեծացրել է: 

Այստեղ հարցն այն չէ, թե ում է պատկանում կենդանին: Այլ՝թե արդյո՞ք այդ մարդը գիտի, որ այս կենդանին «Կարմիր գրքում» գրանցված անդրկովկասյան գորշ արջ է: «Կենդանական աշխարհի մասին» օրենքով անհատներին թույլատրվում է «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների պահել, միայն եթե կան համապատասխան պայմանները: 

Մի քիչ կասկածելի է թվում, թե ինչպե՞ս կարող էր «Սպիտակ» կենտրոնում աշխատող պահակը ապահովել այդ պայմանները: Հայտնի է, որ այս կենդանիներին օրական մի քանի կիլոգրամ սնունդ, բավականին մեծ, սակայն ճաղերով փակված տարածք եւ հատուկ խնամք է անհրաժեշտ:

Եթե նույնիսկ Հրաչ Ավետիսյանը կարողացել է ապահովել այդ պայմանները, նա պետք է տեղեկացներ համապատասխան մարմիններին, որ իր մոտ այդպիսի կենդանի կա: Այդ կենտրոնում օրական մի քանի հարյուր փոքր երեխաներ են գնում մարզվելու: Կարիք չկա նշելու, թե ինչ կարող էր պատահել, եթե արջը ցերեկը դուրս պրծներ իր վանդակից:

Այս ամենի պատճառը, մեր կարծիքով, բնապահպանական ոլորտում տիրող ամենաթողությունն ու բնապահպանության նախարարության անգործությունն է: Բավական է համացանցում մի փոքր ժամանակ անցկացնել, որպեսզի տեսնես քանի այդպիսի դեպքի մասին են ահազանգել ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ քանիսն են արձագանք ստացել համապատասխան գերատեսչությունների կողմից: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ մի քանի ռեստորանների սեփականատերեր, այսպիսի արջերի են բռնել եւ պահել իրենց ռեստորաններում, որպեսզի հաճախորդների մեծ հոսք առաջանա: 

Հայաստանում կենդանիների որսի վերահսկողություն ու սահմանափակում նույնիսկ չի գործում: Դրա վառ ապացույցն այն է, որ մարդիկ օրը ցերեկով մտնում են «Խոսրովի արգելոց», որս են եւ կերուխում են անում եւ հանգիստ հեռանում են: Իսկ պատկան մարմինները անգործության են մատնված: 

Չի բացառվում, որ Հալաբյան փողոցում հայտնաբերված արջը պատկանում է Հրազդան գետի շրջակայքում գտնվող ռեստորաններից մեկին: Ուղղակի վերջիններս մամուլի ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար «համոզել են» Հրաչ Ավետիսյանին, որ հանդես գա որպես արջի սեփականատեր:

Կա մի հանգամանք, որը մեզ կասկածելի թվաց: Լավ, այդ ինչպե՞ս եղավ, որ արջը մի ամիս ապրեց կենտրոնի տարածքում եւ ոչ ոք չնկատեց նրան: Իսկ եթե նկատել են եւ չեն տեղեկացրել համապատասխան մարմիններին, ապա պետք է պատժվեն ՀՀ քրեական օրենսգրքի «իմանալ-չհայտնելու» հոդվածով: 

Կարծում ենք, որ Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների եւ Բնապահպանության նախարարությունը պետք է այս խնդրի առնչությամբ խորը քննությունն անցկացնեն եւ պատժեն մեղավորներին, որպեսզի հետագայում բացառվեն նմանատիպ դեպքերը:  

Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ՄՖ  Միջազգային լրագրություն, 2-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Թերթի այլ թղթակիցների հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...