«Թղթակցություններ

Տեխնոլոգիան սահմաններ չի ճանաչում

Ոլորտ:

11/14/2014 - 22:15
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Դիվանագիտական հարաբերություններ չունեցող հարեւանների՝ Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտների  ներկայացուցիչների համար փակ սահմանները խոչընդոտ չհանդիսացան՝ սթարթափ գաղափարների շուրջ 24 ժամ շարունակ աշխատելու համար:

Երկու երկրների երիտասարդ ձեռներեցները մասնակցում էին աննախադեպ՝ Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիկենդին, որը նպատակ ուներ կամրջելու մարդկանց, ովքեր բաժանված են փակ սահմաններով, սակայն ունեն ցանկություն՝ միմյանց հետ համագործակցելու եւ սթարթափ հիմնելու:

Այդ միջոցառման ձեւաչափը ենթադրում էր հայաստանից ու թուրքիայից մասնակիցներով ձեւավորված խմբեր, որոնք 24 ժամվա ընթացքում պետք է ստեղծեին իրենց սթարթափ հիմնելու գաղափարների նախատիպերն ու այն ներկայացնեին հեղինակավոր ժյուրիին:  

«Մետու սայընս պարկի» «Տեխնոլոգիաների տրանսֆեր» գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Քազիմ Յալչինօղլուն ասում է, որ հայ և թուրք երիտասարդների աչքերում փայլ է տեսնում և հույս ունի, որ նրանք կկարողանան միավորվել, կառուցել երկու երկրների հասարակությունների համար ավելի լավ, պայծառ ապագա:  

Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիկենդն անցկացվեց Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում, նոյեմբերի 7-ից 9-ը, եւ արդյունքում 6 թիմեր ներկայացրին հայ-թուրքական սթարթափների իրենց գաղափարները:

«Ինձ համար շատ հաճելի էր, իմ հայ գործընկերներից կարողացա սովորել որոշ բաներ: Ես շատ կուզեի, որ Հայաստանը և Թուրքիան համագործակցեին համալսարանների մակարդակով, դա շատ կօգներ և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում ուսանողներին»,- ասում է Թուրքիայից Հայաստան ժամանած  Սինեմ Դումանը:

Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիկենդը տեղի ունեցավ «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում, որը փոխճանաչման այցելություն ու ծրագիր է՝  Թուրքիայից Հայաստան ժամանած ձեռներեցների, ներդրողների, համալսարանների ու ֆոնդերի ներկայացուցիչների համար, կազմակերպվել էր Հանրային լրագրության ակումբի ու ՏԵՊԱՎ-ի կողմից:

Այն՝ համագործակցությանն ու փոխճանաչմանն ուղղված քայլ էր, որը կարող է հիմնաքարային լինել երկու հարևան երկրների հասարակությունների հարաբերությունների կարգավորման համար:

Միջոցառման համակազմակերպիչ Հանրային լրագրության ղեկավար Սեդա Մուրադյանը հույս է հայտնում, որ այս միջոցառման շնորհիվ կակտիվանա փոխադարձ հետաքրքրությունը. «Հուսով եմ, որ սա կլինի այն առաջին հիմնաքարերից մեկը, որ մենք կդնենք երկու երկրների ոլորտները կամրջելու համար»:

Միջոցառման համակազմակերպիչ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) ներկայացուցիչ Ուսալ Սահբազը վստահ է, որ հարաբերությունները կարգավորվում են այն ժամանակ, երբ որ մարդիկ ճանաչում են միմյանց և կարողանում են միասին աշխատել վստահության հիմունքներով: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում կա հսկայական ինժեներական տաղանդ, և Թուրքիայում կա դրա մեծ պահանջարկը, մենք հույս ունենք, որ ձեռներեցները կկարողանան միասին բիզնես վարելու հնարավորությունները գտնել»,- ասում է Ուսալ Սահբազը:

Միջոցառման ուղիղ եթերների տեսագրությունները կարող եք դիտել ՀԼԱ youtube-ի ալիքով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան ներկայացուցիչ Գոռ Վարդանյանը կարևորում է Թուրքիայից, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ հաղորդակցումը, և հույս է հայտնում, որ նոյեմբերի 9-ից հետո Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությունը շարունակականություն կունենա:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ, մենք ինչքան տարբեր ենք, այնքան էլ նման ենք»,- ասում է Թուրքիայից Հայաստան ժամանած Ումուտջան Դումանը:  Ումուտը մինչ Հայաստան գալը տեղեկություն չուներ Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին. «Հիմա հասկանում եմ, որ շատ լավ մասնագետներ կան Հայաստանում և մեծ ներդրումներ են կատարում Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում և ՏՀՏ կրթությունը այդ ոլորտում զարգացնելու համար»: 

Անիտա Ալեքսանյանը (Հայաստան), ով Ումուտի հետ նույն թիմում էր ընդգրկված, ասում է, որ Ումուտի հետ աշխատում է ոչ որպես թուրք, այլ՝ որպես անձ: «Վստահ եմ, որ ապագայում նույնպես կհամագործակցենք», - նշում է Անիտան:

Անիտան և Ումուտը ներկայացնում էին «WeCloud» թիմը, որը դարձավ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթի հաղթող, «ԻննոՈւիքենդի» կողմից ստացավ 1000$ մրցանակ, ծրագրի ստամբուլյան փուլին մասնակցելու իրավունք:

http://www.thinglink.com/scene/589814094807171074

Թուրքիայից՝ հայկական արմատններ ունեցող Արտեն Հակոբյանը, ով ՔլաուդԱրինա-ի համահիմնադիրն է, ասում է, որ թուրքիայի իր գործընկերները մեծապես հետաքրքրված են հայաստանյան Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով. «Վստահաբար կարելի է ասել, որ մենք առաջիկայում կունենանք շատ ավելի անձինք Թուրքիայից, ովքեր կգան, կտեսնեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Կան իհարկե որոշ դիվանագիտական շփման խնդիր, այնուամենայնիվ, սա չպետք է խոչընդոտ լինի այս ոլորտում համագործակցելու, որովհետև այս ոլորտի բոլոր ներկայացուցիչները համաշխարհային մտածողություն ունեն»:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարծում է, որ լուրջ հնարավորություն կա երկու երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության. «Կարևոր է, որ Թուրքիան նաև պաշտպանում է Հայաստանի նախաձեռնությունը»,- նշում է Բագրատ Ենգիբարյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ջոն Հեֆերնը «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում ծանոթացավ Թուրքիայի և Հայաստանի Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների կազմած խմբերին, նրանց սթարթափ գաղափարներին:

Դեսպանը կարծում է, որ նմանատիպ ծրագրերը շեշտադրում են, որ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում մարդիկ ունեն ընդհանրություններ: «Ես կարծում եմ այս ոլորտում մեծ  ներուժ  կա երկու երկրների ժողովուրդների մեջ: Մենք աշխատում ենք՝ ամեն ինչ անենք, որպեսզի սահմանները բացվեն և լիարժեք առևտուր լինի այս երկու երկրների միջև: Միչև սահմանները բացվելը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը այն ոլորտն է, որ կարող է առանց սահմանների էլ աշխատել, համագործակցել»,- ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ջոն Հեֆերնը:

Միջոցառման ավարտին՝ նոյեմբերի 9-ին, հայտնի դարձան «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում իրականացվող «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթի հաղթողները:

Լավագույն գաղափար անվանակարգում  ընտրվեց երկու թիմ՝ «Seeing hands» և «Home Planning»:

«ChocoLove» գաղափարի հեղինակները համարվեցին «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» լավագույն թիմը, որի կողմից գաղափարի ներկայացումը նույնպես արժանացավ հատուկ գնահատանքի, ինչպես նաև գրավեց  կայացած ձեռնարկատերերի, ներդրողների հետաքրքրությունը:

«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի 2-րդ` ստամբուլյան փուլը տեղի կունենա 2014թ. փետրվարին: 

Այլ մանրամասներ: 

Լուսանկարները Աշխեն Դավթյանի:

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով:

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով: