«Թղթակցություններ

Վանաձորյան աղբի վրա արդեն փոշի է նստել

Ոլորտ:

01/19/2016 - 23:15
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ քաղաքի վատ աղբահանության խնդրին: Ինչպես միշտ, այս անգամ եւս աղբի հեռացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող՝ ոչ միայն այս հացեում: Աղբատարերը շենքի հաստափոր առնետների խրախճանքի սիրելի վայրն են, բայց այս անգամ կրծողներն էլ են տխուր, քանզի նրանց էլ նոր սնունդ չի հասնում՝ աղբը այնքան շատ է, որ մնում է աղբատարի խողովակի մեջ: Դե երեւի հենց դրա համար էլ ճարահատյալ տներն են մտնում: Նկարներում պարզ երեւում է՝ աղբը չափազանց հին է, արդեն վրան փոշի էլ է հասցրել նստի: Բայց ընդամենը երեկ՝ հունվարի 18-ին, քաղաքապետարանում ամենշաբաթյա խորհրդակցությունն էր, որի ժամանակ քաղաքապետ Ս. Դարբինյանը կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանից հերթական անգամ պահանջել էր խիստ ուշադրություն դարձնել համայնքում կատարվող սանիտարական ու կենցաղային աղբահանության որակին, աշխատանքներ իրականացնել չնախատեսված տարածքներում աղբ թափողների հայտնաբերման եւ նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ինչպես միշտ քաղաքացիները այս անգամ եւս համոզվեցին, որ համայնքի ղեկավարի խոսքը աշխատակիցների համար ոչ մի կարեւորություն չունի... Այլապես քաղաքն այսքան լքված եւ ջախջախված տեսք չէր ունենա: Բնակիչների համոզմամբ միակ ուրախացնող փաստն այն է, որ ձմեռ է՝ ամռանը գարշահոտության պատճառով շատերը վախենում են բակ դուրս գալ եւ երեխաներին խաղալու թողնել: Ցավոք, այս ամենը ոչ մեկի չի հետաքրքրում, քաղաքապետարանում առաջնորդվում են միայն մեկ նշանաբանով. «Սպասարկման հնարավորինս վատ որակ՝ գնալով բարձրացող գնի դիմաց»...

Նշեմ  նաեւ, որ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնում ամեն անգամ որեւէ գործ անում են միայն այն ժամանակ, երբ բնակիչները դժգոհության մեծ ալիք են բարձրացնում: Բայց չէ՞ որ քաղաքացիների համբերությունն անսպառ չէ եւ տեսակետ կա, ըստ որի աղբը արդեն պատրաստվում են թափել հենց քաղաքապետարանի առջեւ:  Այս ամենը մի կողմ թողնելով վերոնշյալ բաժնի աշխատակիցները եւ նրանց ենթակաները ակտիվ խախտում են հասարակական կարգը եւ թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ աշխատանքներ կատարում ամբողջ գիշեր: Անտանելի աղմուկին դիմանալ կլիներ, եթե նրանք գոնե մի քիչ իմանային թե որ շներն են թափառող: Բայց Մոսկովյան 10-ի բակից արդեն անհետացել են 2 շուն, որոնցից մեկը հենց կապված տեղից: Երկու շունն էլ տեր ունեին եւ նրանք մինչ այսօր հավատով սպասում են իրենց չորքոտանի բարեկամներին... Այս հացեի բնակիչները պատմելու շատ բաներ ունեն....

Բայց հիմա ստորեւ ներկայացնում եմ միայն երեկվա եւ այսօրվա արած նկարները աղբատարեից, իսկ արխիվումս առկա են նաեւ ամեն օր արված նկարներ՝ նաեւ առնետների մասնակցությամբ:

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...