Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին: Քիչ գումար ստացող թոշակաուները չեն կարողանում նորմալ սնվել: Դեկտեմբեր ամսին քայլում էի Դավիթշեն գյուղի առաջին փողոցով և տեսա, թե ինչպես են թոշակառուները վրդովված դուրս գալիս փոստից: Մոտեցա մի պապիկի և հարցրի,թե ինչն է պատճառը, որ նրանք շատ հւսահատ են և նյարդանացած: Ճարահատյալ պապիկը պատասխանեց .
- Թոռնիկս ես ապրում եմ մենակ: Ստանում եմ շատ քիչ թոշակ, որը բավարարում է միայն կոմունալ ծախսերին: Ես չեմ ստանում այնքան գումար, որ կարողանամ ամբողջ ամիս սնվել: Ես քաղցած եմ անցկացնում գրեթե ամսվա կեսը:
Խոսքը ավարտելուն պես արցունքներն աչքերին հեռացավ: Ես օրեր շարունակ մտածում էի, թե ինչպես կարող եմ օգնել այդ պապիկին: Որոշեցի գրել շարադրություն ՝ առաջարկելով կառուցել փոքրիկ ճաշարան, որը կգործի միայն թոշակառուների համար:
Հուսով եմ, որ պապիկը սոված չի մնա և ես ինչ որ բանով օգնած կլինեմ սովատանջ պապիկին :