Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք խանգարում էին քաղաքացիներին օգտվել հասարակական տրանսպորտից:
Իմ` մեքենաները կանգառից փոքր-ինչ հեռու տեղափոխելու խնդրանքին տաքսու վարորդները բացասաբար արձագանքեցին և կտրուկ հրաժարվեցին` ասելով. «Մենք ստե կանգնելու իրավունք ունենք»:
Հուսամ` Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանը ուշադրություն կդարձնի այս գրառմանը և այս խնդրին կտա շուտափույթ լուծում: (Լուսանկարներն արվել են 22.01.16)
Արփինե Մանասյան, Մերի Կարսյան