«Թղթակցություններ

«Քո նկարը իմ ամենամեծ բժիշկն է»

Ոլորտ:

08/30/2017 - 18:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես նկարի մասնիկ: Լեմս Ներսիսյանի յուրահատուկ դրսևորումներով նկարները դիտողներին հնարավորություն են տալիս մտնել նկարների մեջ և իրենց ճաշակով լրացնել  դրանք: Ինչպես նկարիչն է նշում՝ դրանք նկարների անավարտության շնորհիվ են:

Նկարները՝ բժշկող միջոց

15 տարի առաջ Երևանում պոլիկլինիկայանման մեծ գեղագիտական թերապիայի գրասենյակ էր բացվել: Գրասենյակի տնօրենը նկարչին տեղեկացնում է, որ իր  ծաղիկների նկարներով գերվելով, ցանկանում է մի քանիսը սպասասրահում տեղադրել, որպեսզի այցելուները նույնպես տեսնեն: Մեկ ամիս անց նա հիացած այցելում է նկարչին և կիսվում այն փաստով, որ  եղել են հիվանդներ, ովքեր 15 րոպե սպասելուց հետո այլևս չեն մտել բժշկի մոտ: Նկարները հանգստացրել են նրանց:
Նկարիչը պատկերավոր կերպով ներկայացրեց մեկ այլ հետաքրքիր պատմություն: Ներսիսյանը Մանկավարժական համալարանի պրորեկտորին կճուճի մեջ դրված ծաղիկների նկար է նվիրում: Հանդիպումներից մեկի ժամանակ պրոռեկտորը պատմում է նկարչին. նկարը իր ննջարանի պատից կախելուց ի վեր նրա անքնությունն անցել է: Հոգնածության ժամանակ էլ նկարը թարմություն և առույգություն է հաղորդել նրան: Նա ուրախությամբ նկարչին ասել է.«Քո նկարը իմ ամենամեծ բժիշկն է:»

Նկարչության և երաժշտության կապը

Անկարելի է անտեսել երաժշտության կապը նկարչության հետ: Յուրաքնաչյուր նկար դիտողի համար ասոցացվում է երաժշտության և հիշողության հետ: Երբ տարվա 4 եղանակների նկարներս իրար կողք շարում եմ, իսկապես զգում եմ Վիվալդու երաժշտությունը: Դիտորդները նայելուց գերվում են: Մեկ անգամ նայելուց հետո վերադառնում են երկրորդ անգամ նայելու: Իմ նկարներից ոչ մեկը չեն կրկնվում»

Ստեղծագործական ընթացքը

Արվեստագետները յուրովի են ապրում ստեղծագործական գործընթացը: «Երբ նկարում եմ, անջատվում եմ»: Նույնիսկ, երբ Ներսիսյանի կողքին ուսանողներ են հավաքվում ու հարցնում, թե արդյոք չե՞ն խանգարում, նա շարունակում է նկարել, իրենք էլ  վերլուծում են: Այդ կերպ՝ ուսանողները շատ ավելի ուշադիր են զննում դետալները: «Ենթադրենք իմ նկարի մեջ երկինքը կանաչ են տեսնում ու մտածում իմ աշխարհայացքի և ընկալման շուրջ: Ես ինքս ինձ չեմ կարող կրկնօրինակել, սակայն Այվազովսկի կարող եմ շատ հանգիստ նույնորեն նկարել:»

Նկարի յուրահատկությունն ապահովվում է այն բանի շնորհիվ, որ Ներսիսյանը բնանկարները  սկսում և ավարտում է դրսում. «Եթե ներս բերեմ, մի որոշ մաս փոփոխեմ, անպայման մյուսն էլ պետք է փոփոխեմ: Այդպիսով այդ պահի զգացումը նկարը կորցնում է և դառնում հասարակ:»

Գունային ընկալումները

Հետքրքիր է բացահայտել, թե ինչպես է նկարիչը տեսնում գույները և ինչպես է նրա աշխարհայացքը ազդում իր արվեստի ըմբռնման և ներկայացման վրա: Ֆրանսիայում աշխատելու ժամանակ Ներսիսյանը յուրահատուկ գունային դետալներ է նկատել: «Հայաստանի երկինքը ուլտրամարին է: Փարիզի երկնքի գույները կապույտին խառված են, իսկ Հայաստանում կա յուրօրինակ ուլտրամարին երկինք: Ինձ համար շատ տպավորիչ է Սևանում երկնքի և լճի միավորումը՝ ուլտրամարինի և զմրուխտի արտացոլումը: Կարծես երկինքը արտացոլվում է ջրի, իսկ ջուրը երկնքի մեջ: Բնությունը հրաշալի է»: Ինչպես նա ավելացրեց,նկարիչը պետք է տեսնի խոտի արտացոլումը քարի վրա և նմանապես քարի արտացոլումը՝ խոտի: Պետք չէ պատկերներին նայել օբյեկտիվի հայացքով, ընդհակառակը, պետք է զգալ և հաղորդել այն, ինչը տեսանելի չէ:

Անհատական ոճի դրսևորումը և ավագ սերնդի ազդեցությունը

 «Այնքան տպավորված եմ Մոնեի արվեստով, որ Ժիվեռնոյում 13-14 աշխատանք նկարեցի: Մոնեի ջրաշուշանները նկարեցի ու զգացի, որ վատ չէ, Մոնեին բավականին մոտեցել եմ: Այդ զգացողությունն ուղղակի հրաշալի է:» Լեմս Ներսիսյանը եզրափակեց, որ թեև նրան մոտիվացրել են հայտնի նկարիչներ,նա ջանացել է չկորցնել իր ձեռագիրը: Նկարչի մոտ իմպրեսիոնիստական ոճն է, որը կախված է տրամադրությունից:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...