Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես է Հանրաւին լրագրության ակումբը, My News-ը, որը գործունեություն է ծավալում My News, “Իմ լուրերը” անվանումների տակ, վերահսկում Ձեր անձնական տեղեկությունները:

Դուք գիտակցում  եք, որ  կայքից օգտվելով, համաձայնություն եք տալիս My News-ի Գաղտնիության Քաղաքականյան կանոններին:

 Մեր կողմից ձեռքբերված տեղեկատվությունը

Եթե դուք My News-ի այցելու եք կամ My News-ի անդամ, ով դեռ չի գրանցվել կայքում, կարող եք աչքի անցկացնել կայքն առանց Ձեր մասին անձնական տեղեկություններ բացահայտելու, բացառությամբ Ձեր համացանցային հաղորդակարգի (IP), որը կարող է սահմանվել որպես անձի ինքնությունը բացահայտող տեղեկություն որոշ իրավասություններում:

Բոլոր օգտատերերի համար My News-ը ինքնաբերաբար գրանցում է տեղեկությունները Ձեր դիտարկիչներից (browser) մեր հանգուցային համակարգչի/սերվերի (server) գրանցամատյաններում`ներառյալ Ձեր համացանցային հաղորդակարգը եւ Ձեր որոնած էջերը:

Եթե դուք My News-ի անդամ եք, գրանցվելու ընթացքում մենք Ձեզնից խնդրում ենք Ձեր անձնական տվյալները, ներառյալ`Ձեր անունը, էլեկտրոնային հասցեն, ծննդյան տարեթիվը, հեռախոսի համարը, գտնվելու վայրը եւ սեռը: Դուք կարող եք դիտել եւ թարմացնել այս տեղեկությունները Ձեր` My News-ի կարգավորումների էջում: Ձեր անձնական հաշիվը կցուցադրվի այլ օգտատերերին: Մենք հավաքում ենք այլ անձնական տվյալներ` ներառյալ, բայց չսահմանափակվելով այն բովանդակությամբ, որ դուք տեղադրում եք Ձեր կայքէջում եւ մեկնաբանություններում: Մենք հետեւում ենք, թե ինչպես եք օգտվում My News-ի ծառայություններից տեղեկամատյանում:

Google-ի վերլուծական ծառայությունները նույնպես հետեւում են, թե ինչպես եք օգտվում My News-ի ծառայություններից: Մենք նաեւ տեղադրում ենք տեղեկանիշեր Ձեր համակարգում: Մեր տեղեկանիշերի եւ մուտքային ֆայլերի վերաբերյալ հավելյալ տեղեկության համար ստորև տես` սերվերում գեներացվող կապի կազմակերպման նկարագրերը/տեղեկանիշերը (Cookies) եւ Մուտքային նշոցները (Log Files):

Եթե Դուք տեղադրում եք բովանդակություն, օրինակ` կարծիք, մեկնաբանություն, տեսագրություն, նկար My News-ի կայքէջի ցանկացած հանրային գոտում, ապա պետք է տեղյակ լինեք, որ անձի ինքնությունը բացահայտող ցանկացած տեղեկություն, որ Դուք տեղադրում եք, կարող են կարդալ, հավաքել, օգտագործել մյուս օգտատերերը`Ձեզ կամայական հաղորդագրություններ ուղարկելու համար:

Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից անձնական բնույթի տեղեկությունների հետագա տարածման համար:

My News-ին Ձեր կողմից տրամադրված ցանկացած տեղեկություն ենթակարկվում է մեր Գաղտնիության Քաղաքականությանը,  որը կարգավորում է մեր կողմից` Ձեր տրամադրած տեղեկությունների ձեռքբերումը եւ կիրառումը:

Ձեր մասին տեղեկությունների օգտագործում

Անձնական բնույթի տեղեկություններ հավաքելու մեր առաջնային նպատակն անվտանգ, սահուն, արդյունավետ կերպով Ձեզ համապատասխան փորձ տրամադրելն է:

Մենք կարող ենք կիսել [մեր կողմից հավաքված] անձնական տեղեկությունները, որպեսզի ուսումնասիրենք, կանխարգելենք կամ միջոցներ ձեռնարկենք ընդդեմ կասկածելի անօրինական գործողությունների, ենթադրվող կեղծիքի, որեւէ անձի ֆիզիկական անվտանգությանը սպառնող իրավիճակների, օգտատիրոջ հետ համաձայնագրի ենթադրվող խախտումների`օրենքով սահմանված կարգով: Մենք իրավունք ենք վերապահում բացահայտել Ձեր անձնական տեղեկությունները օրենքով նախատեսված կարգով եւ եթե նպատակահարմար գտնենք, որ բացահայտումը անհրաժեշտ է`մեր իրավունքները պաշտպանելու կամ մեր ծառայությունների նկատմամբ կիրառվող դատաիրավական գործընթացներին, դատական կարգին, իրավաբանական կամ վարչական գործընթացներին համապատասխանելու նպատակով:

Բացառությամբ Գաղտնիության քաղաքականությունում նշված դեպքերի, մենք չենք կիսում Ձեր անձնական տվյալները երրորդ կողմի հետ:

Ծառայություններին վերաբերող հայտարարություններ

Մենք Ձեզ կուղարկենք My News-ի ծառայությունների հետ կապված որոշակի ոչ գովազդային ծանուցումներ: Հնարավոր է, որ ուղարկենք այս տեղեկությունները էլեկտրոնային տարբերակով, էլեկտրոնային հասցեով կամ առցանց ձեւաչափով տեղադրվող նյութի միջոցով: Ընդհանուր առմամբ, Դուք չեք կարող հրաժարվել այս ծանուցումներից, որոնք գովազդային բնույթ չեն կրում: Եթե չեք ցանկանում ստանալ այս ծանուցումները, Դուք հնարավորություն ունեք կասեցնել Ձեր անդամակցությունը` ջնջելով My News-ում Ձեր անձնական հաշիվը (profile): Ձեր հաշիվը ջնջելու համար`հետևեք ջնջել հաշիվը (delete account-ին) կամ անձնական հաշվի հղմանը (profile link-ին) Ձեր` My News-ում ունեցած իմ անձնական հաշիվը (My Profile) էջում:

Դուք կարող եք ապաակտիվացնել My News-ի միայն որոշ հաղորդակցություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար ընտրեք` «ծանուցումներ» շրջանակը «Հաշվի խմբագրում» բաժնում, երբ մուտք գործեք My News-ի Ձեր հաշիվ:

Գաղտնաբառեր

Դուք պատասխանատու եք ապահովել այն գաղտնագրի պահպանությունը, որը կիրառում եք My News մուտք գործելու կամ ցանկացած այլ գործողության համար: Մենք խորհուրդ ենք տալիս Ձեր հաշվում օգտագործել հուսալի գաղտնաբառ` կազմված մեծատառերի եւ փոքրատառերի, թվերի, խորհրդանիշների համադրությամբ:

My News-ը չի կարող պատասխանատու լինել եւ պատասխանատու չի լինի այն կորստի կամ վնասի համար, որոնք կառաջանան, երբ դուք չկատարեք գաղտնիության ապահովման պահանջները:

Բովանդակություն

Հրապարակայնորեն կամ մասնավոր ձեւով My News-ում տեղադրված ամբողջ բովանդակությունը գտնվում է այն օգտատերի պատասխանատվության տակ, ով ստեղծել է այն:

Մենք չենք կարող վերահսկել կամ կառավարել My News-ի միջոցով տեղադրված բովանդակությունը եւ չենք կարող պատասխանատվություն կրել այդպիսի բովանդակության համար:  My News-ում տեղադրված ցանկացած բովանդակության կամ նյութի կիրառությունը և պատասխանատվությունը Ձեր խնդիրն է:

Մենք չենք հաստատում, ներկայացնում կամ երաշխավորում  My News-ի միջոցով տեղադրված ցանկացած բովանդակության կամ հաղորդակցման ամբողջականությունը, ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ հուսալիությունը կամ չենք հաստատում My News-ի հարթակի միջոցով արտահայտված կարծիք:

Դուք գիտակցում եք, որ օգտվելով Ծառայություններից, հնարավոր է, որ բախվեք այնպիսի բովանդակության հետ, որը կարող է լինել վիրավորական, վնասակար, ոչ ճշգրիտ կամ անպատշաճ կամ երբեմն տեղադրված նյութերի՝ որ սխալ են պիտակավորված կամ խաբուսիկ են:

Ոչ մի պարագայում My News-ը պատասխանատվություն չի կրում որեւէ բովանդակության  համար, այդ թվում`բովանդակությունում տեղ գտած ցանկացած սխալի կամ բացթողման համար, ինչպես նաեւ My News-ի միջոցով կամ այլ կերպ հեռարձակված ցանկացած զետեղված, հասցեագրված, հաղորդված կամ այլ կերպ հասանելի դարձած նյութի օգտագործման արդյունքում առաջացած կորստի կամ վնասի համար:

Սերվերում գեներացվող կապի կազմակերպման նկարագրեր/տեղեկանիշեր (Cookies)

Տեղեկանիշը փոքր նշոց է, որը պահվում է համակարգչում տեղեկությունները պահպանելու նպատակով: Դուք կարող եք կարգավորել Ձեր դիտարկիչը, որպեսզի կարողանաք կառավարել տեղեկանիշերի կարգավորումները: Օրինակ` Դուք կարող եք այնպես անել, որ Ձեր դիտարկիչը կարողանա ընդունել կամ մերժել բոլոր տեղեկանիշերը, կամ Ձեզ տեղյակ պահել, երբ տեղեկանիշ տեղադրվի:

Եթե մերժեք բոլոր տեղեկանիշերը, ապա Դուք չեք կարողանա օգտվել My News-ի`գրանցում պահանջող արտադրանքից կամ ծառայություններից, եւ ի վիճակի չեք լինի լիովին օգտվել My News-ի ծառայություններից: My News-ը օգտագործում է տեղեկանիշը մի շարք նպատակներով, օրինակ`ունենալ Ձեր մասին տեղեկությունները, երբ գրանցվում եք կայքում, հետեւել այն նախապատվություններին, որ հատկանշում եք, երբ օգտվում եք My News-ի ծառայություններից, ցուցադրել Ձեզ առավել հարմար համացանցային գովազդը My News-ում կամ այլուր ունեցած հետաքրքրությունների կամ գործողությունների հիման վրա, գնահատել եւ արձանագրել մեր լսարանի ընդհանուր ծավալը, կատարել ուսումնասիրություններ` My News-ի բովանդակությունը եւ ծառայությունները բարելավելու նպատակով: Բացի Ձեր համացանցային հաղորդակարգերից, որոնք կարող են սահմանվել որպես անձի ինքնությունը բացահայտող տեղեկություններ որոշ իրավասություններում, տեղեկանիշերում պահպանված այլ տեղեկությունները մենք չենք կապում կայքում Ձեր կողմից տեղադրված անձնական բնույթի տեղեկությունների հետ:

Մուտքային նշոցներ

Մենք ինքնաբերաբար հավաքում ենք որոշակի տեղեկություններ`պահպանելով դրանք մուտքային նշոցներում: Այս տեղեկությունները ներառում են համացանցային հաղորդագրերի, դիտարկչի տեսակի, համացանցային ծառայության օպերատորի, վկայակոչման եւ ելքային էջերի, օպերացիոն համակարգերի, ամսաթվի/ժամի եւ ուղարկվող/ստացվող նյութերի մասին տվյալները:

Մենք օգտագործում ենք այս տեղեկությունները [որոնք չեն բացահայտում որոշակի օգտատիրոջ ինքնությունը]`միտումները վերլուծելու, կայքը կառավարելու, կայքում  օգտատերերի գործողություններին հետեւելու եւ օգտատերերի մասին հավաքական ժողովրդագրական տեղեկություններ ձեռքբերելու նպատակով:

[Երրորդ կողմի] գովազդատուներ, մասնաճյուղեր եւ ծառայության մատակարարներ

Մենք տրամադրում ենք Ձեր մասին հավաքած տեղեկությունները երրորդ կողմի ծառայության մատակարարին  Ձեր` My News-ի վճարովի ծառայությունների, ինչպես օրինակ` գովազդի տեղադրման համար գանձվող վճարումներն ապահովելու նպատակով: Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր մասին տեղեկությունները տրամադրվեն երրորդ կողմի ծառայության մատակարարին, ապա հնարավորություն ունեք հրաժարվել վճարովի ծառայություններից:

My News-ում հայտնված գովազդները կարող են տրամադրվել MyNews-ի օգտատերերին կամ մեր կայքի գովազդային գործընկերներից մեկին: Մենք կիսում ենք կայքէջի օգտագործման տեղեկությունները մեր գովազդային գործընկերների հետ`մեր համացանցային գովազդը խթանելու նպատակով:

Մեր քաղաքականությունը կարող է տարբերվել մեր գովազդային գործընկերների, մասնաճյուղերի կամ ծառայության մատակարարների վարած քաղաքականությունից: Մենք պատասխանատու չենք մեր գովազդային գործընկերների, մասնաճյուղերի  վարքագծի  կամ նրանց քաղաքականության եւ գործելաոճի համար: Մեր գովազդային գործընկերները կարող են օգտագործել տեղեկանիշեր կամ համացանցային փարոսներ` տեղեկություններ հավաքելու եւ թիրախային գովազդ ներկայացնելու Ձեզ, եթե գտնում են, որ այն կարող է առավել հետաքրքիր լինել Ձեզ համար: Տեղեկանիշերը նկարագրված են վերը նշված «Տեղեկանիշեր» բաժնում: Համացանցային փարոսը, որը հայտնի է նաեւ որպես համացանցային վիրուս, փոքր գրաֆիկական ծրագիր է ինքնատիպ նույնականացմամբ/իդենտիֆիկատորով, որն օգտագործվում է համացանցի օգտատերերի քայլերին հետեւելու համար: Ի տարբերություն տեղեկանիշերի, որոնք պահվում են օգտատիրոջ համակարգչի կոշտ սկավառակի վրա, համացանցային փարոսները անտեսանելիորեն տեղադրված են համացանցի կայքերում եւ ծավալով համապատասխանում են այս նախադասության վերջին հատվածի չափերին:

Անվտանգություն

Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունը կարեւոր է մեզ համար:  Եթե ունեք հարցեր անվտանգության վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ մեր կոնտակտային էջի միջոցով:

Մեր գաղտնիության քաղաքականության փոփոխությունները

Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ փոխել Գաղտնիության Քաղաքականությունը: Մենք կտեղադրենք փոփոխությունները այս էջում եւ կնշենք էջի վերին հատվածում վերջին փոփոխությունների ամսաթիվը: