Հարցեր կենտրոնական ընտրական հանձնաժողովին

Հարցեր կենտրոնական ընտրական հանձնաժողովին

Ի՞նչ կուզեիք հարցնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: Ի՞նչ հարցեր են Ձեզ հուզում նախընտրական շրջանում: Կամ ի՞նչ եք ուզում իմանալ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչծառայության պետից կամ աշխատակազմի մյուս անդամներից: Ո՞ւնեք հարցեր, չունե՞ք պատասխաններ:

 Ուղարկե'ք Ձեր հարցերը ու մենք կգտնենք դրանց պատասխանները: Հարցերն ուղարկելու վերջնաժամկետը 2013 թվականի փետրվարի 13-ն է:

 

Comments

Արսեն Վարդանյան's picture

Ի՞նչ հիմքերով պետք է վստահեմ գալիք նախագահական ընտրությունների օրինականությունը: ԿԸՀ-ն ու ոստիկանությունն արդյո՞ք ի վիճակի են սանձել իշխող կուսակցության, ինչպես նաեւ այլոց կամայանությունները:

Sona Mheryan's picture

Հարց իշխանություններին`բարձր լեռնային գոտիների բնակիչների համար նախատեսվում են արդյոք գազի գների զեղչեր` համեմատած դաշտային, ավելի տաք հատվածների հետ: