«Թղթակցություններ

Հրաշքով է մահից փրկվել

Ոլորտ:

Երեքշաբթի, Հուլիս 24, 2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 

 

25-ամյա Քրիստինե Ադամյանը վերապրել է Կրասնոդարի երկրամասում հուլիսի 7-ին տեղի ունեցած ջրհեղեղը: Նա բարեկամուհիս է, ում հետ փորձեցի կապվել ջրհեղեղի մասին լուրը լսելուց անմիջապես հետո: Մի կերպ ստացվեց, քանի որ հեռախոսագիծը ծանրաբեռնված էր: 

Քրիստինեն, պատմեց, որ ջրհեղեղի օրը աշխատանքի է եղել: Նա աշխատում է Դիվնոմորսկ ավանի առափնյա խանութում:

«Դեպքը տեղի ունեցավ ժամը 14:00-16:00-ի սահմաններում: Ամբողջ օրն անձրեւ էր գալիս: Այնուհետեւ ջուրն արագ սկսեց բարձրանալ ամբարներում եւ ի վերջո կոտրեց պատվարները: Մեզ ոչ ոք չէր զգուշացրել, որ արտակարգ դեպք է լինելու, չնայած իշխանություններն այդ մասին տեղյակ են եղել:

Ջուրը սկսեց ավելի արագ բարձրանալ: Անգամ չհասցրեցինք դուրս գալ: Ուզում էինք գոնե ապրանքների մի մասը փրկել: Չէինք էլ մտածում, որ այդպիսի դեպք կլինի: Սարսափելի էր. բառերով հնարավոր չէ պատմել»-ասում է Քրիստինեն: Նա նաեւ պատմում է, որ իրենց մահից փրկել են ափում հանգստացող տղաները:

«Նրանք մեզ դուրս հանեցին ջրից: Իմ աչքերի առաջ լողում էին մարդիկ, մեքենաներ...»,-նշում է Քրիստինեն:

Քրիստինեին եւ իր գործընկերներին փրկելուց հետո տեղափոխել են հյուրանոց, տաք հագուստ եւ կոշիկ են տվել:

 «Դողում էինք ցրտից եւ վախից»,-ասում է նա`նշելով, որ ջրհեղեղի ժամանակ փրկարարական աշխատանքներ են իրականացվել դրսում, որոնց մասնակցել են տեղի եւ քաղաք ժամանած փրկարարական ջոկատները:

«Չգիտեմ, թե հետո ինչ է տեղի ունեցել դրսում, քանի որ ներսում եմ եղել: Երբ փողոց դուրս եկա, սարսափելի տեսարան էր, ամեն-ինչ ջրի մեջ էր, մարդիկ վազում էին այս ու այն կողմ, խուճապ էր տիրում: Երբեմն նստում եւ մտածում եմ կատարվածի մասին...Շնորհակալ եմ Աստծուն, որ փրկեց մեզ»-ասում է նա:

Ջրհեղեղին հաջորդող 4 օրերի ընթացքում վերկանգնվում էին առեւտրի կենտրոնները եւ այն օբյեկտները, որ վնասվել էին:

 «Կարելի է ասել` կյանքը նորից էին սկսում»,-պատմում է Քրիստինեն:

2012թ-ի հուլիսի 7-ին ջրհեղեղ էր տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասում, ինչից  դեռեւս ուշքի չեն գալիս բնակիչները: Համաձայն պաշտոնական տվյալների` տեղումների հետեւանքով 5.185 տուն մնացել է ջրի տակ: Ջրհեղեղից տուժել է 22.000 մարդ: Ավելի քան 200 մարդ զոհվել է:

Առատ տեղումների եւ ջրհեղեղից առավել տուժել են Գելենջիկ, Նովոռոսիյսկ, Կրիմսկ քաղաքներն ու  Նիժնաբականսկայա, Նեբերջաեւսկայա եւ Կաբարդինկա գյուղերը:

Հոդվածներ ռուսական լրատվականներից. այստեղ եւ այստեղ:
 
Տեսանյութը` այստեղ:
Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...