«Թղթակցություններ

Տեղական դիտորդների արձանագրած խախտումները

Ոլորտ:

Երեքշաբթի, Փետրվար 19, 2013 - 18:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Փետրվարի 19-ին`ժամը 10:00-ին, Մեդիա Կենտրոնում (Ամիրյան 4/7 Իմպերիում պլազա, 7-րդ հարկ, 4-րդ սենյակ) տեղի է ունեցավ ՀՀ նախագահի ընտրությունները դիտարկող Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանի և Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի մամլո ասուլիսը, ովքեր ներկայացրեցին իրենց կողմից ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով ընտրախախտումների մասին, նշեց, որ «հերթական անգամ ոչ միայն խախտվել է ընտրությունների ընթացքը, այլև խախտվել է ընտրության իրավունքը» և «մարդկանց կուտակումների և լցոնումների, այլոց փոխարեն քվեարկությունների, դիտորդների և լրագրողների վրա ճնշումների գործադրման, ընտրատեղամասերում քարոզչության, ընտրակաշառքների, ընտրական արդյունքների խախտման ակնհայտ և արձանագրված դեպքերը էականորեն ազդել են ընտրության արդյունքի վրա»:  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ընտրախախտումներն արվել են հատկապես այն բնակավայրերում, որտեղ դիտորդներ չկային, և վերահսկողությունը թույլ էր: Շեշտեց, որ ընդունում է իր սխալը, քանի որ մտածում էր, թե այս ընտրություններին նկատմամբ հասարակությունն անտարբեր էր.  «Մտածում էի, որ ընդամենը տեղի կունենա կանխորոշված ընտրություն, սակայն արդյունքում մեր ժողովուրդը քվեարկեց իշխանության դեմ, բայց հերթական անգամ ընտրությունը կեղծվեց»,- հայտարարեց Իշխանյանը: Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց կազմակերպության կողմից մշակված թվային տվյալների հատուկ համակարգը, որով հնարավոր է հաշվարկել, թե ընտրությանը մասնակից  քվերակողները քանի րոպեում են քվերակություն իրականացրել. Ըստ Հոկտանյանի, պաշտոնական տվյալներով ընտրությանը մասնակցել է մոտ 1,5 մլն մարդ և թվային տվյալների հաշվարկման հատուկ համակարգը հաշվում է, որ այդ քանակի մարդկանց ընտրությունը 1988 ընտրատեղամասերում կազմակերպելու համար հարկավոր էր ապահովել բոլորի ընտրությունը առնվազն 60 վայրկյանում: «Որպեսզի այդքան մարդ կարողանա ընտրել, ուրեմն ընտրությունը 101 ընտրատեղամասերում եղել է 40 վայրկյանում, իսկ 800-ից ավել ընտրատեղամասերում 60 վայրկյան, ինչը գրեթե անհնար է և այս փաստերը, ծրագիրը ցույց է տալիս, որ մասնակցության թիվն ուռճացված է»,- ասում է Վարուժան Հոկտանյանը: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանն ու անդամ Տիգրան Եգորյանը հայտարարեցին, որ իրավիճակը իրենց կողմից դիտարկած Արարատի մարզում բավական լարված էր, ճնշումների են ենթարկվել ոչ միայն դիտորդները, այլ նաև լրագրողները, իսկ վստահված անձիք «տեղի էին տվել ու սկսել էին համագործակցել հանձնաժողովի անդամների հետ»: Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել` օգտագործելով հետևյալ հղումը (լինքը): http://www.ustream.tv/manage-show/videos/13319003

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...