Փետրվարի 19-ին Մեդիա Կենտրոնում կայացավ Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանի մամլոս ասուլիսը, ով ներկայացրեց իր կողմից իրականացրած դիտորդության արդյունքները:
«Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ հաղթել է և պետք է տեր կանգնի իր ձայներին»,- հայտարարեց Զոյա Թադևոսյանը կոչ անելով այս անգամ «ժողովրդին հուսախաբ չանել»: «Մեր ժողովուրդը գնաց մեկ անգամ ևս փորձության, մեկ անգամ ևս հուսախաբվեց, որպես սրբություն դիտարկել այդ հույսը և չգնալ դրա չարաշահմանը»: ՀԱԿ անդամը վստահ է, որ եթե հնարավոր լիներ վերահսկողություն իրականացնել բոլոր ընտրատեղամասերում, հաղթանակն ամբողջությամբ հնարավոր կլիներ ապահովել: «Այնտեղ որտեղ ունեցել ենք հանձնաժողովի անդամներ կարողացել ենք կանխել կեղծիքները և բոլոր այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասում է Զոյա Թադևոսյանը: Զոյա Թադևոսյանը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է «պարտադիր բոլոր քաղաքական ուժերին կոչ անել միավորման» և ինքը որպես «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար «հաստատ կմիանա»: «Ես կարծում եմ ՀԱԿ-ը ևս կողմ է համախմբմանը և կմիանա»,- հայտարարեց Թադևոսյանը: ՀԱԿ անդամը շեշտոց, որ, եթե «այս անգամ էլ կեղծիքները չբացահայտվեցին, եթե այսօր նախագահ չդառնա նա, ով իրականում հաղթել է, ապա Հայաստանում նախագահի ինստիտուտը կդառնա ժառանգական»: Քննարկման ողջ տեսագրությունը, բանախոսների բարձրացրած մտահոգություններն ու պարզաբանումները կարող եք տեսնել հետևյալ ինտերնետային լինքով http://www.youtube.com/watch?v=1pqyAQhFmHM&list=UUXdAEFA6DLFd-rcPYnATCRA&index=15