«Թղթակցություններ

Հայաստանի տնտեսական քաղաքականությունն առաջիկայում

Ոլորտ:

Ուրբաթ, Փետրվար 22, 2013 - 17:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» (Ամիրյան 4/7 Իմպերիում պլազա, 7-րդ հարկ, 4-րդ սենյակ) կայացավ քննարկում-ասուլիս «Հայաստանի տնտեսության հետընտրական զարգացումները. մարտահրավերներ, կանխատեսումներ» թեմայով: 

Քննարկման բանախոսներն էին տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, կառավարման փորձագետ  Հարություն Մեսրոբյանը, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Բանախոսները հիմնականում նշեցին, որ Հայաստանում տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ չեն նշմարվում, չնայած սովորաբար  քաղաքական գործընթացները ազդում են տնտեսության վրա, սակայն ինչպես վստահեցրեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը.«շուտով տնտեսությունը ևս իր հունի մեջ կմտնի»:

Նախագահի ընտրությունների արդյունքում երկրի տնտեսության մեջ փոփոխություններ չի ակնկալում  նաև Հայաստանի գործատուների միության նախագահ  Գագիկ Մակարյանը.

«5 տարին բավարար չէ խոշոր փոփոխություններ կատարելու համար, կարծում եմ նախագահը կփորձի մանևրել առկա տնտեսական ծրագրերի միջև և «կոսմետիկ» փոփոխություններ կատարել`մեծ ռիսկերի չգնալով»,- ասաց Մակարյանը:

Չնայած 2013-ի բյուջեն ամենամեծն էր Հայաստանում, որը հատեց տրիլիոնի սահմանը,  սակայն աշխատավարձերի, թոշակների ու նպաստների  բարձրացում այդպես էլ չնախատեսվեց, ինչը Սաֆարյանի կարծիքով «սխալ որոշում էր», որն անդրադարձավ ընտրությունների արդյունքների վրա:

«Գուցե և ընտրությունների արդյունքները պայմանավորված էին այդ մոտեցմամբ, կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները կհուշեն վերանայելու այդ որոշումը»,- ասաց Սաֆարյանը:

Անդրադարձ արվեց նաև ՀՀ արտաքին պարտքին, որն ավելի քան 4 մլդ դոլար է և  վերջին երեք տարում աճել է երեք անգամ: 

Հարություն Մեսրոբյանը մտահոգություն հայտնեց, որ դրսից ներարկվող վարկերը արդյունավետ չեն ծախսվում.«Չկան հաշվետվություններ, թե որ վարկը ինչին ուղղվեց ու ինչի վրա ծախսվեց»:

«Եթե դույլդ ծակոտ է, որքան էլ գումար բերես՝ չի օգնելու»,- շեշտեց Մեսրոբյանը:

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն էլ հավելեց, որ իր պատգամավորության ընթացքում հինգ նամակ է հղել կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել արտաքին պարտքի ծախսման ուղղություններն ու հաշվետվությունները.«Սակայն ստացել եմ զրո պատասխան»:

Ըստ Թաթուլ Մանասերյանի Հայաստանում «Տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին կենացներն ավելի շատ են, քան գործողությունները»:

Հարություն Մեսրոբյանն էլ եզրափակեց քննարկումը՝ ահազանգելով. 

«Հայաստանը մեծ պոտենցիալ ունեցող, սակայն կինետիկական զրո տոկոս էներգիայով երկիր է»:

Քննարկման ողջ տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ http://www.youtube.com/watch?v=r8SRC2rIFW8&list=UUXdAEFA6DLFd-rcPYnATCRA...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...