«Թղթակցություններ

«Հելսինկյան կոմիտե»-ի միջանկյալ զեկույցը

Ոլորտ:

Չորեքշաբթի, Փետրվար 27, 2013 - 18:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Փետրվարի 26-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Ավետիք Իշխանյանի մամլո ասուլիսը, ով ներկայացրեց փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում կոմիտեի դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը:

Կոմիտեն դիտորդություն է իրականացրել  միայն Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 36 ընտրատեղամասերում (6/01-6/36), որտեղ ըստ զեկույցի արձանագրվել են «կոպիտ խախտումներ», այդ թվում ընտրակաշառքի, ուղղորդումների, քվեարկության գաղտնիության խախտման, այլ անձի փոխարեն կամ կրկնակի քվեարկության, դիտորդների նկատմամբ ճնշումների դեպքեր:

Զեկույցում ներկայացված ավելի քան 100 օրինակների մեջ հատկապես առանձնանում են 6/12 ընտրատեղամասում դիտորդի արձանագրած դեպքը, երբ Սերժ Սարգսյանի վստահված անձը 2 կնոջ ասել է, որ կտա 40.000 դրամ, որպեսզի նրանք ապահովեն իրենց շենքի բնակչության հոսքը, կամ 6/16 ընտրատեղամասի ընտրողներից Նազարյան Աղավնին բողոքել է, որ իր ընտանիքի 4 անդամների անունների դիմաց ստորագրված է, սակայն նրանք արտերկրում են, այս վերջին դեպքի առնչությամբ ոստիկանությունը հարուցել է գործ:

Դիտորդները հաշվարկի ընթացքում արձանագրել են, որ 6/16 ընտրատեղամասում ձայների վերահաշվարկի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկներից 200-ը կորել է և միայն բարձրաձայնելուց հետո մի պահ տեղամասի հոսանքը անջատվել է, որից հետո կորած քվեաթերթիկները նորից հայտնվել են, սակայն դրանցից մոտ 25-ը պակաս է եղել:

Ավետիք Իշխանյանը նախ շեշտեց, որ Հայաստանում բավական դժվար է դիտորդություն իրականացնելը և անհրաժեշտ արժանիքներով օժտված դիտորդներ հավաքագրելը.

«Դիտորդություն անելը բարդ գործ է, շատ բարդ է գտնել անաչառ մարդկանց, որոնք չեն ենթարկվի գայթակղությանը, սպառնալիքներին, կլինեն ազնիվ, սկզբունքային և խիզախ»,- ասաց Իշխանյանը, հավելելով, որ հենց այդ պատճառով իր կազմակերպությունն իրականացնում է փոքր խմբերով դիտորդություն, որպեսզի .«հարյուր տոկոսով վստահ լինենք  դիտորդական խմբի տված տեղեկատվության հավաստիությանը»:

Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշեց, որ  այս ընտրություններն անցել են լուրջ խախտումներով և իր ունեցած տվյալները փաստում են, որ առնվազն.«մեկ փուլով գործող նախագահ Սերժ Սարգսյանը չէր  հաղթելու»:

Աջափնյակի ընտրատարածքում, որտեղ իրականացվել է դիտորդությունը, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը 45 տոկոսով`1174  ձայների առավելությամբ, Սերժ Սարգսյանը ստացել է 42 տոկոս, երրորդ տեղում անվավեր քվեաթերթիկներն են եղել:

«Այս պատկերը բազում այլ ընտրատարածքներում են առկա եղել,  սակայն այլ վայրերում, օրինակ Աբովյանում,  որի բոլոր ընտրատեղամասերի արձանագրություններն ունեմ, 25 ընտրատեղամասերից 22-ում հաղթանակ է տարել Րաֆֆի Հովհաննիսյանը` 150-200 ձայների առավելությամբ, սակայն միայն 3 ընտրատեղամասում, որտեղ արձանագրվել է 80 տոկոս մասնակցությամբ ցուցանիշ, հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը` 1000-1700 ձայների առավելությամբ, այս տվյալները խիստ կասկածների տեղիք են տալիս»,- Մեդիա Կենտրոնին ասում է Իշխանյանը:

Անդրադառնալով միջազգային դիտորդների գնահատականներին, Իշխանյանն ասաց, որ անհնար է ընտրական գործընթացների իրական պատկերը տեսնել ընտրատեղամասում մնալով 15-20 րոպե.

«Այդ իսկ պատճառով, ես իրենց ուղղակի խորհուրդ եմ տվել  միայն գրել այն խախտումների մասին, ինչ տեսել են, իսկ  եզրակացությունը կանի հայ ժողովուրդը»:

Ասուլիսի ողջ տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով (լինկով):

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...