«Թղթակցություններ

Դասադուլ. Օրինակա՞ն, թե՞ անօրինական քայլ

Ոլորտ:

Երեքշաբթի, Փետրվար 28, 2013 - 19:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Փետրվարի 28-ին  «Մեդիա կենտրոնում»  կայացավ քննարկում «Դասադուլային պայքար. ուսանողության ընդվզում, թե՞ քաղաքացիական անհնազանդություն» թեմայով, որի մասնակիցներն էին դասադուլի կազմակերպիչ-ակտիվիստներ Դանիել Իոանիսյանը, Արման Ալեքսանյանը (ԵՊՀ ուսանող), Աննա Դավթյանը (ՀՊՄՀ  ուսանող), Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վազգեն Մկրտչյանը, Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն ու Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

Բուռն քննարկման ընթացքում դասադուլ հայտարարած երիտասարդները պնդեցին, որ  ԲՈՒՀ-երի ղեկավարության կողմից ուսանողները ճնշումների, սպառնալիքների են ենթարկվում, սակայն  ուսխորհրդի նախագահները հակադարձեցին, որ «ուսանողներն ազատ են և կարող են մասնակցել, սակայն ստանալու են բացականեր, որի համար հետագայում խնդիրների առջև կկանգնեն»: «Շատ ուսանողներ սովորում են վճարովի համակարգում և, լսելով դասադուլավորների կոչերը, կարող են հոսանքի տակ ընկնել ու մասնակցել դասադուլներին, իսկ չափից շատ բացակայությունների դեպքում կարող են դուրս մնալ համալսարանից, որի հետևանքով ջուրն է ընկնելու այդ տարվա վարձավճարը, ինչը բավական բարձր է»,- ասաց  Վազգեն Մկրտչյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են դեմ, որ բուհերի մոտակայքում հնչեն դասադուլի կոչեր: Չնայած քննարկմանը ներկա ուսխորհրդի բոլոր ներկայացուցիչները շեշտեցին, որ ուսումնական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքականացված, սակայն Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը չթաքցրեց, որ Հանրապետական կուսակցության անդամ է, և  նշեց, որ «կուսակցական գործերով զբաղվում է միայն համալսարանից դուրս»: Դասադուլավոր Դանիել Իոանիսյանը ներկայացրեց, թե ինչու է անհրաժեշտ դասադուլային պայքարը և որոնք են իրենց հիմնական կարճաժամկետ և երկարաժամկետ պահանջները, նշեց, որ ուսխորհուրդները չնայած ստեղծված են ուսանողների իրավունքների պաշտպանության համար, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: «Կրթական համակարգի գլխին բերվող հազար ու մի փորձանքները քննարկման թեմա չեն դառնում, չեն պայքարում կրթության ցածր որակի դեմ, տարեցտարի բարձրացվող վարձավճարների և այլնի»,- ասաց  Իոանիսյանը` հավելելով, որ իրականում ուսխորհուրդները լուծում են ուսանողներին կուսակցականացնելու խնդիրը: Իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ դասադուլը պայքարի լիովին ընդունված և իրավական միջոց է, որի դեպքում ուսանողին հեռացնելու հարց չպետք է բարձրանա. «Հիշեցի մեր ուսանողական տարիները (խորհրդային շրջանում), երբ ապրիլի 24-ին փորձում էինք մասնակցել ցույցերի և երթերի, այդ ժամանակ էլ կարմիր թևկապավորները փակում էին դռները, իսկ մենք փախչում էինք պատուհաններից  ու մասնակցում, սակայն անգամ այն ժամանակ, մեզ ոչ ոք չէր սպառնում, որ կհեռացվենք համալսարանից»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Ասուլիսի ողջ տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով (լինկով):

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...