«Թղթակցություններ

ԱԳՆ շենքն ու Երևանի քաղաքաշինական խնդիրները

Ոլորտ:

Չորեքշաբթի, Մարտ 6, 2013 - 18:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Մարտի 6-ին  «Մեդիա կենտրոնում»  կայացավ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի և ճարտարապետ Սաշուր Քալաշյանի մամլո ասուլիսը` Հանրապետության Հրապարակում գտնվող  Կառավարության 2 շենքի վաճառքի և Երևանի քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ:

Ճարտարապետները նախօրեին բաց նամակ էին հղել ՀՀ նախագահին և վարչապետին` կոչ անելով չեղյալ համարել և «անհապաղ կասեցնել» Կառավարական 2-րդ մասնաշենքի (ԱԳՆ) աճուրդի գործընթացը:

Ուսումնասիրելով վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը` ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ահազանգում է, որ չի ստորագրվել «պահպանման պարտավորագիր», ինչը կերաշխավորեր, որ «չի փոխվի ու աղճատվի կառույցը»:

«Խնդիրները չեն սկսել ու չեն ավարտվելու այս շենքով,  խնդիրն այն է, որ հուշարձանների պահպանման օրենքով հստակ շարադրված են նրանց հետ վարվելու կանոնները, որոնք սակայն անտեսվում են: Օրենքն ասում է` ցանկացած հուշարձան պետք է ունենա պահպանման պարտավորագիր հուշարձանը տնօրինողի կամ դրա սեփականատիրոջ կողմից: Մինչդեռ այսօր գրեթե ոչ մի հուշարձանի պահպանման պայմանագիր գոյություն չունի»,-ասաց Սաշուր Քալաշյանը:

Մկրտիչ Մինասյանը շեշտեց, որ իրենք անհանգստանում են, քանի որ «վստահության ռեսուրս չի մնացել»:

«Եթե մենք կորցրած չլինեինք Սևան հյուրանոցը, Երիտասարդական պալատը, արդեն նաև Փակ շուկան, մենք այդքան չէինք անհանգստանա, բայց այլևս չի կարելի թողնել, որ այսպես հերթով մեր պատմական կառույցները կորչեն քաղաքի պատմությունից»,- ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետները շեշտեցին, որ անհրաժեշտ է առանձին օրենքով ամրագրել հուշարձանների մի ցանկ, որոնց վաճառքն ընդհանրապես կարգելվի:

«Այլապես կարող է օպերայի շենքը մի օր, լավ գին տալու դեպքում, դառնալ կազինո,  Մատենադարանի շենքը` հյուրանոց, չենք կարող բացառել, որ մի օր էլ կվաճառվի Հռիփսիմեի վանքը»,- ասաց Սաշուր Քալաշյանը:

Ասուլիսի ողջ տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով (լինկով):

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...