«Թղթակցություններ

Ընթերցողը

Ոլորտ:

Երեքշաբթի, Մարտ 7, 2013 - 14:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Եթե ինչ որ մեկին կարելի է անվանել «գրքակեր», ապա միայն Իռա Ջրբաշյանին: Նա այնպիսի արագությամբ է կուլ տալիս գրքերը, որ վերջիններս իրենք էլ չեն հասցնում հասկանալ, թե ինչպես իրենց կարդացին:

Իռան խտրականություն չի դնում գրքերի միջև. կարդում է թե՛ դասականներին, թե՛ ժամանակակիցներին: Համարում է, որ կան ստեղծագործություններ, որոնք պետք է կարդաս ինքդ քեզ կրթված, զարգացած ու տեղյակ մարդ համարելու համար: Սակայն ոչ բոլոր գրքերն է նա հավանում: Որպես օրինակ՝ բերում է Գաբրիել Գարսիա Մարկեսին. « Կարդում էի «100 տարվա մենությունը»: Շատ արագ հասկացա, որ դուրս չի գալիս ուղղակի: Իմ ոճը չէր: Բայց ավարտեցի բնականաբար: Ես գիտակցում եմ, որ այս պատմության դանդաղ ռիթմը դիտավորություն է, և որ չնայած ինձ համար ձանձրալի էր, իրենից մեծ արժեք է ներկայացնում: Ամեն դեպքում, Մարկեսից կարդացի նաև «Գնդապետին ոչ ոք չի գրում» պատմությունը, քանի որ այդ պահին բոլոր ընկերներնս դրա մասին էին խոսում: Կարդացի ու հասկացա, որ խնդիրը հենց Մարկեսի մեջ է: Ուղղակի նա իմ հեղինակը չէ»:

Իր հերթական «զոհին» Իռան սովորաբար ընտրում է goodreads.com կայքի օգնությամբ: Այն թույլ է տալիս գնահատել կարդացածդ բոլոր գրքերը, տեսնել, թե ընկերներդ, կամ աշխարհն ընդհանրապես ինչ է կարդում, ստանալ խորհուրդներ, որոնք հիմնված կլինեն քո առավել բարձր գնահատած գրքերի վրա: Սակայն առավել հաճախ փորձում է մեծ անուններին ընթերցել, իհարկե ոչ իրեն ցույց տալու, այլ «հարստանալու համար»:

«Որպես այդպիսին՝ իմ ոճի գիրք կարող եմ համարել Մարիոն Ցիմմեր Բրեդլիի «Ալբիոնի մառախուղները»: Պարզ երևում է, որ հեղինակը խորապես հավատում է նրան, ինչ գրում է, ինքն էլ է պաշտում իր նկարագրած հեթանոսությունը: Ինձ համար կարևոր է, որ հեղինակը ինձ հիմարի տեղ չդնի: Դրա համար է, որ Կոելյոյին չեմ սիրում: Նա ամեն ինչ բացահայտ դնում է քո առևջև: Իսկ ընթերցողն ուզում է ինքն էլ բացահայտումներ անել»,- ասում է Իռան:

Մեր «գրքակերը» շատ հաճախ չի սիրում իր կարդացածներով կիսվել մյուսների հետ: Ասում է՝ իրենն են, չի ուզում ուրիշին տալ: Սակայն լինում են դեպքեր, երբ ընկերներին այս կամ այն գիրքն է «կարդալ տալիս», որ հետո բոլորով քննարկեն:

Իռան խորապես համոզված է, որ ստեղծագործելն ուղղակիորեն կապված է կարդալու հետ, այսինքն՝ ով չի կարդում, երբեք չի կարող գրել, լավ գրել: Ինքն այս պահին ունի գրված 3 պատմություն: 3-ի կերպարները, սյուժետային գծերը, գույները իրարից խիստ տարբերվում են, ինչը ցույց է տալիս, որ իրքը շատ բան ունի ասելու և ասածն էլ մի ուղղությամբ չի սահկանափակվում:

«Հայերեն չեմ կարդում բացարձակապես: Դե բացառությամբ հայկական գրականության: Որովհետև այն, ինչ ի սկզբանե գրված չէ հայերենով, սուտ է հնչում մեր լեզվով: Ռուսերեն թարգմանություններն այնքանով են ընդունելի, որ ռուսերենն ավելի ճկուն է և հնարավոր է միտքը ճիշտ փոխադրել: Հայ գրականություն էլ չեմ սիրում: Որովհետև շատ ազգայնական է: Մեր գրողների ստեղծագործությունները բնորոշ են միայն մեր իրականությանը, այսինքն՝ եթե Ամերիկայի հեռավոր քաղաքից մեկը կարդա դրանք, ուղղակի չի հասկանա իմաստը: Կարող եմ առանձնացնել Լևոն Շանթի «Հին Աստվածները» և Մուրացանի «Գևորգ Մարզպետունին»: Ասեմ ավելին, եթե այս 2 գործերը էկրանավորվեին ոչ հայկական ռեժիսորներով ու դերասաններով, կարող էին մրցել լավագույն ֆիլմերի հետ»:

Իռան քանակի հետևից երբեք չի ընկնում: Բայց մի անգամ, երբ 15 տարեկան էր, որոշեց հաշվել իր կարդացած գրքերը: Հասավ 215-ի ու հասկացավ, որ այդ տարիքի երեխայի համար 215-ը մի քիչ շատ է: Համալսարան ընդունվելուց հետո, ինչպես նկատել էր, սկսել էր շատ քիչ կարդալ: Այդ պահին օգնության հասավ նույն goodreads.com կայքը: Կայքը  օգտատերերին իրենք իրենց մարտահրավեր ուղարկելու հնարավորություն է տալիս: Այսինքն՝ նշում ես կոնկրետ ժամանակահատված ու գրքերի քանակ: Եթե մարդիկ մեկ տարվա համար ընտրում էին 10, 20 գրիք, ապա Իռան ընտրում է 60 գիրք ու ոչ միայն գերազանցում է ինքն իրեն, այլև այնպես է հունի մեջ ընկնում, որ այլևս չի կարողանում կանգնել:

Գրքերը յուրահատուկ աշխարհ են ձևավորում մարդկանց մեջ, ինչը չեն կարող անել ո՛չ երաժշտությունը, ո՛չ ֆիլմերը: Ինչպես նշում է մեր հերոսը, այսօր մեծ տարբերություն է տեսնում իր և իր ընկերների միջև, ովքեր չեն կարդում: Բնականաբար սիրում ու գնահատում է նրանց, նրանք էլ իրենց արժանիքներն ունեն, բայց մի պահ է գալիս, երբ բախվում են 2 լրիվ տարբեր արժեհամակարգեր:

Իբրև մեծ փորձ ունեցող ընթերցող, Իռան հավելում է, որ կարդալու որակն ամբողջությամբ փոխվել է էլեկտրոնային գրքի՝ Kindle-ի հետ: Կարող ես պայուսակումդ ունենալ 80-ից ավելի գրքեր՝ նույնիսկ մեկի ծանրությունն էլ չզգալով: Այն նաև հեշտացնում է մի գրքից մյուսն անցնելու ընթացքը ու արագություն է տալիս կարդալուն՝ ունենում ես մեկ րոպե ազատ ժամանակ՝ անց ես կացնում կարդալով:

Ի դեպ, Իռայի ստեղծագործծությունները կարող եք կարդալ այստեղ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...