«Թղթակցություններ

Կնոջն Աստված է պահում

Ոլորտ:

Ուրբաթ, Մարտ 8, 2013 - 14:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Կանանց  հասկանալը շատ դժվար է: Նրանք ունեն միայն իրենց հատուկ հոգեբանությունը և աշխարհի ամենալավ հոգեբաններին անգամ չի հաջողվում  բացահայտել նրանց մինչև վերջ: Կինն առեղծվածային է, ինչպես Բերմուդյան եռանկյունին, նուրբ՝ ինչպես ծաղիկը և ուժեղ ու փոթորկող՝ ինչպես ծովը: Իսկ թե ինչպիսին է կինն ըստ երգչուհի Հասմիկ Կարապետյանի` փորձեցի պարզել նրա  հետ հարցազրույցի ընթացքում:

-Հասմիկ, ի՞նչն է այս կյանքում կնոջ համար կարևոր:

-Իհարկե կարևորը կնոջ համար կանացի երջանկությունն է և մայրանալու բերկրանքը: Սակայն երջանկություն ասելիս ես նաև պատկերացնում եմ գեղեցիկի, երջանիկ, սիրված, գնահատված, այս կյանքում իր տեղը գտած և աշխատանքում ռեալիզացված կին: Եթե ես ունեմ կանացի երջանկություն, բայց չունեմ իմ աշխատանքը, իմ աշխարհը, նշանակում է իմ երջանկությունը թերի է: Գուցե ես սխալվում եմ, որովհետև կան կանայք, որոնք ունենալով լավ ընտանիք  իրենց լիակատար երջանիկ են զգում:

-Ինչ եք կարծում, չունենալով անձնական կյանք` կինը կարող է երջանիկ լինել:

-Ոչ. անձնական կյանքի բացկայության դեպքում էլ երջանկությունը կլինի թերի: Դրա համար էլ կարծում եմ` այդ փոքրիկ, բայց շատ կարևոր կետից է բաղկացած ամբողջ երջանկությունը:

-Կարող եք նշել երեք կետ, որոնց առկայությունը կարող է և պետք է երջանկացնի ցանկացած կնոջ:

-Որպես առաջին կետ` կնշեմ ընտանիքը, այնուհետև սիրելի աշխատանքը և գնահատված լինելը:

-Կինը թո՞ւյլ, թե՞ ուժեղ օղակ է ըստ Ձեզ:

-Շատ հարաբերական հասկացողություն է ինձ համար: Որքան էլ ես գիտակցում եմ, որ մեր շրջապատում շատ են ուժեղ կանայք (ուժեղ ասելով նկատի ունեմ իրենց նպատակասլացությունը, նվիրվածությունը, աշխատասիրությունը), բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ կինը թույլ օղակ է: Կինը շատ էմոցիոնալ էակ է, որը միշտ էլ ունի տաղամարդու կարիք:

-Կնոջ ո՞ր հատանիշն է, որ օգնում է նրան ուժեղ լինել և դիմանալ ցանկացած փորձության:

-Ըստ իս, դա մի  գերբնական ուժ է: Ես այդ ուժին անվանում եմ գերբնական, որովհետև չեմ կարող բացատրել, թե այդ ուժը մենք որտեղից ենք ստանում, հաճախ անելանելի թվացող իրավիճակներում: Եվ, առհասարակ, ես կարծում եմ, որ կնոջը պահում է Աստված, այդ լուսավոր ու գերբնական ուժերի միջոցով:

-Իսկ ո՞րն է նրա ամենաթույլ տեղը:

-Կարծում եմ կինը նման է ծաղկի, չսիրվելու, անուշադրության մատնելու դեպքում կինը դառնում է թոշնած ծաղիկ:Չգնահատված լինելը կնոջ համար սարսափելի է:

-Ի՞նչպես կբացատրեք «կանացի ինքնասիրություն»ասվածը, քանի որ չգնահատված լինելը վիրավորում է նաև նրա ինքնասիրությունը:

-Իմ կարծիքով չի կարելի ասել «կանացի ինքնասիրություն»: Ինքնասիրություն ունեն բոլորը: Ըստ իս, դրան կարելի է առողջ բնարաշում տալ, քանի դեռ այն չի վերածվել գոռոզության և հպարտության: Եթե մարդը չսիրի և չհարգի, ապա նույնը չի կարող պահանջել դիմացինից:

Իսկ ի՞նչպես պետք է անել, որ ինքնասիրությունը չվերածվի գոռոզության:

-Դա շատ դժվար է, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր սիրված են և քիչ թե շատ ճանաչում ունեն: Կարծում եմ այստեղ օգնության է գալիս մարդու տրամաբանությունը: Մարդը պետք է անընդհատ աշխատի իր վրա, որպեսզի կարողանա թույլ տալ, որ ինքնասիրությունը վերածվի գոռոզության:

-Ի՞նչը կարող է լինել հաղթանակ ցանկացած կնոջ համար:

-Կարծում եմ, որ ամեն մարդ հաղթանակի հասնելու իր չափանիշներն ունի: Ես հիմա չեմ կարող պատասխան տալ բոլոր կանանց համար, որովհետև նրանք շատ տարբեր են: Ես փորձեմ պատասխանել իմ փոխարեն. ես հաստատ միայն ընանիքով բավարարվող կանանցից չեմ: Ինձ պետք  է նաև իմ աշխատանքը և կարիերան:

-Ցանկացած ժամանակաշրջանում կանայք պայքարել են ինչ-որ բանի համար: Ինչի՞ համար է պայքարում 21-րդ դարի կինը:

-Երևի թե 21-րդ դարի կինը, ժամանկի թելադրանքով, պայքարում է իր անկախության համար: Պայքարում է հարգված լինելու համար: Նկատելի պայքար է մղում նաև առողջ և ճիշտ սիրո համար, քանի որ այսօր շատ դժվար է գտնել նման սեր: Կինն այսօր պայքարում է նաև արդարության համար, ուղղակի տղամարդիկ մտածում են, որ կանայք ուզում են իշխել իրենց: Բայց ոչ, սիրելի տղամարդիկ. նման բան չկա: Կինը միշտ ուզում է իր կողքին տեսնել խելացի և ուժեղ տղամարդու:

-Ինչպիսի՞ բանաձև կառաջարկեք կանանց, պայքարելու և կյանքի դժվարություններին դիմանալու համար:

-Առաջին հերթին կինը պետք է լինի լավատես: Նա պետք է հետևի թե՛ իր արտաքին, թե՛ներքին գեղեցկությանը: Հայ կանայք պետք է մի փոքր ազատվեն կենցաղից: Նրանք չպետք է թույլ տան, որ տղամարդիկ սահմանափակեն իրենց իրավունքները, այն իրավունքները, որոնք մեզ տրված են բնությունից:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...