«Թղթակցություններ

Հայաստանը և քաղաքակրթությունների երկխոսությունը

Ոլորտ:

Երկուշաբթի, Մարտ 11, 2013 - 12:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Փետրվարի 25-ին Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ 5-րդ հերթական գիտաժողովը` «Հայաստանը և քաղաքակրթությունների երկխոսությունը. հայ գրատպության 500 ամյակ» խորագրով։ 

Գիտաժողովին ողջույնի խոսքով ելույթ ունեցավ  Եգիպտոսի Արաբական Հանարապետությունում ՀՀ դեսպան Արմեն  Մելքոնյանը: Խոսելով քաղաքակրթությունների երկխոսության մասին` դեսպան Մելքոնյանը նշեց, որ այն կոչված է անկախ ազգային, կրոնական կամ այլ տարբերությունների` ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը: Նա դատապարտեց ատելության, անհանդուրժողականության, ռասիզմի քարոզումը `օրինակ բերելով Հայաստանի որոշ հարևանների վարքագիծը:   Գիտաժողովին ընդհանուր առմամբ ներկայացվեց մոտ քսան զեկուցում, որոնք հիմնականում վերաբերում էին տարբեր ժամանակաշրջաններում և երկրներում հայերի ունեցած նշանակալից ներդրմանը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ: 
 Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար Ռոբերտ Ղազարյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն խաչատրյանը, որոնք հանդես եկան իրենց զեկույցներով:  Ըստ Ռ. Սաֆրաստյանի  գիտաժողովի ժամանակ ադրբեջանցի ուսանողը հարց բարձրացնելով Խոջալուի դեպքերի մասին`  փորձել է խաթարել գիտաժողովի խաղաղ ընթացքը: Սակայն Եգիպտոսում ՀՀ դեսպան Ա. Մելքոնյանը մանրամասն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը և պետական մակարդակի հասնող անազնվությանն ու կեղծարարությանը: Նա նշել է  Ադրբեջանի կողմից Խոջալուի դեպքերի աղավաղված լինելու փաստը և  ներկայացրել Խոջալուի մասին իրողությունը, հիշեցրել սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցի մասին, խոսեց նաև այդ ոճրագործության հեղինակների առ այսօր անպատիժ մնալու հանգամանքի մասին: Ա. Մելքոնյանը բարձրաձայնել է նաև քնած հայ սպային կացնահարած ոճրագործ Սաֆարովի և ադրբեջանական իշխանությունների կողմից վերջինիս հերոսացնելու մասին: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի և Կարեն Խաչատրյանի ավելի ուշ այս մասին ադրբեջանական կողմը տարածել է ապատեղեկատվություն: Ռուբեն Սաֆրաստյանը նշեց,որ ադրբեջանցի ուսանողները անտեսել  են իրնեց զեկուցումները. «Մեր զեկուցումներն անտեսվեցին, չկար ոչ մի հետաքրքրություն ադրբեջանցիների կողմից»: 
 Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանն էլ ասաց, որ Խոջալուի դեպքերի հետ կապված Ադրբեջանի քաղաքականությունն ակտիվացել է և ըստ ադրբեջանցիների, իրենք գտել են այն կետը, որով կարող են կանգնեցնել հայ ժողովրդին. «Մենք, եթե թերացել ենք, այսօր էլ ավելի նախահարձակ կլինենք, որպեսզի միջազգային հանրությունը վերջապես հասկանա, որ Ադրբեջանը կեղծում է դարերի պատմությունը»:  Նշենք, որ «Հայաստանը և քաղաքակրթությունների երկխոսությունը. հայ գրատպության 500 ամյակ»  գիտաժողովի շրջանակներում համագործակցության հուշագիր ստորագրվեց Կահիրեի Այն Շամս համալսարանի պատմության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության և պատմության ինստիտուտների միջև: Սկսած 2008 թվականից կենտրոնն ամեն տարի անցկացնում է հայագիտական գիտաժողովներ, որոնք ընդգրկում են հայ-արաբական հարաբերությունների տարբեր ասպեկտներ` մշակութային, տնտեսական, պատմական:  Կահիրեի համալսարանի հայագիտական կենտրոնը եզակի է Մերձավոր արևելքում. ստեղծվել է 2008-ին և ակտիվորեն համագործակցում է տեղի հայ համայնքի և ՀՀ դեսպանության հետ: Այն հետևողականորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները. Իրականացնել հայագիտական ուսումնասիրություններ, ինչն էլ իր հերթին լծակ է լինելու հայոց լեզվի և պատմության ուսուցման համար, համագործակցել և ակտիվացնել շփումները եվրոպական գիտական կենտրոնների հետ, կազմակերպել հայոց լեզվի դասընթացներ, ֆակուլտետի մյուս բաժինների հետ անցկացնել համատեղ սեմինարներ,ապահովել հայագիտական համապատասխան գրադարանային ռեսուրսներ, ամեն տարի կազմակերպել հայագիտական գիտաժողովներ:  Կարելի է փաստել, որ կենտրոնն իր առջև դրված այս խնդիրները հետևողականորեն իրականացնում է, ինչի վկայությունն են այնտեղ պարբերաբար անցկացվող դասախոսությունները: Կարելի է հիշատակել Ն. Հովհաննիսյանի  «Հայ-արաբական պատմական կապերը», Մուհամմեդ Ռիֆաթ Ալ- Իմամի  «Հայերը և Մուհամմեդ ալին», Վարուժան Ղազանջյանի «Կաթոլիկ հայերը ժամանակակից Եգիպտոսում» և բազմաթիվ այլ դասախոսություններ: Իրականացվում են հայագիտական գրքերի հրատարակում` Հայ Բարեգործական Ընդհանուր Միության աջակցույամբ: Գիտաժողովին ներկա էին արաբ հայտնի պատմաբաններ, Կահիրեի և եգիպտական այլ համալսարանների պրոֆեսորներ, գիտնականներ, լրագրողներ և բազմաթիվ ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...