«Թղթակցություններ

«Քարֆուր»-ն ու հնարավոր խնդիրները

Ոլորտ:

Ուրբաթ, Մարտ 29, 2013 - 18:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Մարտի  29-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ «Քարֆուրը Հայաստանում. գործարար միջավայրի և ազատ մրցակցության խնդիրները» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը, ԱԺ տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը,  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և «Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը (skype-ով):

Քննարկման ընթացքում հիմնականում խոսվեց Ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի Հայաստանում բացման խնդիրների մասին, որի ձգձման հիմնական պատճառն ըստ փորձագետների «օլիգարխիկ միջավայրն է»:

«Մեդիա կենտրոնում» հյուրընկալված Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանն ասաց, որ Քարֆուրի ներկայացուցիչների կողմից «բանակցությունները շարունակվում են» և հավանական է, որ մինչև տարեվերջ,  աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ առևտրի ցանցը, բացվի Հայաստանում:

Քննարկման բանախոսները շեշտեցին, որ չնայած միջազգային մի քանի կառույցներ  արձանագրում են Հայաստանում գործարար միջավայրի ցուցանիշների որոշակի առաջընթաց, սակայն երկրում դեռ չի ձևավորվել ազատ մրցակցություն:

«Մեզ մոտ շուկա չկա, բիզնեսը և պետությունը տարանջատված չէ,  ես ուսումնասիրել եմ 11 պետություն, որոնք անցումային փուլ են անցել, չկա նման երկիր, որ 20 տարի անցումային փուլում շարունակի մնալ, մաքսիմում տասը տարի, մենք ռեկորդ ենք գրանցում այս առումով»,- ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` շեշտելով, որ Հայաստանում տնտեսության զարգացման հիմնական «խոչընդոտը օլիգարխիկ համակարգն է»:

Քննարկման բանախոս հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը վստահ է, որ երկրում «տնտեսությունն արդեն ճիշտ ռելսերի վրա է», իսկ «մոնոպոլիաները հաղթահարվում են»:

«Նախկինում կար խնդիր շաքարավազի ներկրման, սակայն հաստատ ու վստահ եմ ասում, հիմա այդ խնդիրը չկա»,-վստահեցնում է Վարդան Այվազյանը:

Մինչդեռ Վալերի-Աշխեն  Գործունյանը, ով  քննարկմանը միացել էր skype-ով, քանի որ դեռ մեկ տարի առաջ ստիպված էր վաճառել իր հիմնադրած «Փարիզյան սուրճը» և տեղափոխվել Ֆրանսիա, կոչ արեց «թվերով ու ցուցանիշներով չխաբել»:

«Մենք շատ լավ գիտենք, որ եթե Հայաստանում իշխանության մեջ մարդ չունեցար գործդ առաջ չի գնա, եթե դու մաքսատանը մարդ ունես մաքսերդ քիչ կհաշվեն, հարկայինի հետ ընկերություն անես, քեզ չեն նեղի, վտանգավոր վիճակ է Հայաստանում և դա է իրականությունը»,-ասաց «Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը:

Ընդհանուր առմամբ բանախոսները համամիտ էին, որ Քարֆուր առևտրային ցանցի մուտքը դրական ազդեցություն կունենա մրցակցության վրա, որն էլ իր հերթին կնպաստի  գների նվազմանը: Այն մտահոգություններին, թե Քարֆուրը հիմնականում նաև արտադրում է իր ապրանքատեսակները, ինչը հավանական է բացասական ազդի տեղական արտադրողների վրա, Վարդան Այվազյանն ասաց.

«Չեմ կարծում թե տնտեսվարողն այնքան անհեռատես լինի, որ այն ինչ այստեղ արտադրվում է կամ հնարավոր է արտադրել, բերի օվկիանոսի այն կողմից առավել մեծ ծախսով,  այս առումով մեծ մտավախություն չունեմ»:

Քննարկումը եզրափակեց Վալերի-Աշխեն  Գործունյանը հույս հայտնելով, որ մի օր նորից կվերադառնա և բիզնես կծավալի, չնայած շեշտելով, որ «վտանգներն ու խնդիրները շատ են»:

Քննարկում-ասուլիսի ողջ տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով(լինքով):

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...