«Թղթակցություններ

Ավագանու ընտրություններին ընդառաջ

Ոլորտ:

Երեքշաբթի, Ապրիլ 11, 2013 - 18:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Ապրիլի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Ավագանու ընտրություններին ընդառաջ. Երևանի քաղաքաշինական խնդիրները և դրանց լուծումներն ըստ ավագանու թեկնածուների»  թեմայով, որի բանախոսներն էին բոլոր ուժերի համամասնական ցուցակների անդամները` Լևոն Իգիթյանը (ՀՀԿ), Բորիս Հայրապետյանը (ՀՅԴ), Գուրգեն Գասպարյանը (ԲՀԿ), Հրայր Սարգսյանը (ՕԵԿ), Գուրգեն Հակոբյանը (Բարև Երևան), Ավետ Պողոսյանը (ՀԱԿ), Մեսրոպ Առաքելյանը (Առաքելություն), «Պետական կարիքների զոհեր» ՀԿ Սեդրակ Բաղդասարյանը և «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

Քննարկման բոլոր մասնակիցները վստահեցրին, որ ավագանում ընդգրկվելով հիմնականում պետք է պայքարեն մայրաքաղաքում ապօրինի շինարարության, ոչ ճիշտ կառուցապատման դեմ` ներկայացնելով այն ուղղություններն ու ծրագրերը թե ինչ մեխանիզմներով է դա հնարավոր:

Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանը կոչ արեց ներկաներին չմեղադրել ճարտարապետներին ապօրինի շինարարության կամ Երևանի Գլխավոր հատակագծի խախտման համար:

«Երևանի hատակագիծը քաղաքաշինական խորհուրդն ուղղակի չի տեսել, մինչդեռ կառավարությանը զեկուցվել է, թե հաստատված է, դրա համար կան բազմաթիվ խնդիրներ»,- հայտարարեց բանախոսը:

Ավագանու ներկա կազմի աշխատանքից իր դժգոհությունն արտահայտեց «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Գարեգին Հակոբյանը` շեշտելով, որ  ավագանու բոլոր որոշումներն ընդունվում են միաձայն կողմ քվեարկությամբ:

«Բարգավաճ Հայաստանի» ավագանու անդամ Գուրգեն Գասպարյանը հակադարձեց`ասելով,  որ հենց իրենց խմբակցության ջանքերով հնարավոր եղավ կանխել բազմաթիվ  կրպակների ապամոնտաժումը:

 «Առաքելության» ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը անհրաժեշտ է համարում Երևանի փոքր կենտրոնից պետական և գերատեսչական շենքերը այլ վարչական շրջաններ տեղափոխելը: Նրա կարծիքով,այսպիսով կլուծվի նաև մայրաքաղաքի համաչափ կառուցապատման խնդիրը:

Հրայր Սարգսյանը, որը ներգրավված է ՕԵԿ-ի համամասնական ցուցակում, կարևորեց նորակառույցների սեյսմակայունության խնդիրը և ընդգծեց համատիրությունների դերի բարձրացման անհրաժեշտությունը:

Քաղաքաշինության ոլորտում ապօրինությունները բացառելու միակ տարբերակը ՀԱԿ ներկայացուցիչ Ավետ Պողոսյանը համարում է իշխանափոխությունը և բոլոր խնդիրների համար քաղաքական պատասխանատվության կիրառումը:

 «Պետական կարիքների զոհեր» ՀԿ Սեդրակ Բաղդասարյանը և «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյաննը ավագանու թեկնածուներին հարցեր ուղղեցին մայրաքաղաքի կառուցապատման մի շարք խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:

«Երևանում քանդվել է 29 պատմամշակութային հուշարձաններ, դրա դեմ առայժմ ոչինչ չի արվում, եթե քաղաքապետարանը չի կարող այդ հարցերը լուծել և միայն նախագահը պետք է գա և ասի սիրուն չի, գուցե պետք չէ քաղաքապետ ընդհանրապես, խնդիրներ կան որոնց լուծման համար  ուղղակի հարկավոր է օրենքը հարգել»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:

Ասուլիս-քննարկման  ողջ տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով (լինկով):

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...