«Թղթակցություններ

Երեւանի տրանսպորտային խնդիրներն ու լուծումները

Ոլորտ:

Երեքշաբթի, Ապրիլ 23, 2013 - 17:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Ապրիլի 23-ին` ժամը 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» թեմայով, բանախոսներն էին Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Արմեն Պողոսյանը (Բարև Երևան), Հրաչ Սարգսյանը (Առաքելություն), Գուրգեն Գասպարյանը (ԲՀԿ), Արեն Մանուկյանը(ՀԱԿ), Արթուր Միսակյանը (ՕԵԿ), «Աքիլես» վարորդական իրավունքների հետազոտական կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը,  ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝  Երեւանի տրանսպորտային համակարգին առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ կառավարման համակարգ:

«Ես դեմ եմ ստորգետնյա ավտոկայանատեղիներ ստեղծելուն, որոնք աղավաղում են քաղաքի տեսքը՝ առաջացնելով անվտանգության խնդիրներ: Խնդիր է նաեւ այն, որ այսօր որեւէ կապ տրանսպորտային միջոցների միջեւ չկա, որը ԱՊՀ երկրներից շատերում կիրառվում է. մարդիկ մեկ տոմսով կարողանում են օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից»,- բարձրաձայնում է Մինասյանը:

Արմեն Պողոսյանը հայտնեց, որ ինքը կատեգորիկ դեմ է  վերջին շրջանում ավտոբուսների լայնածավալ ներմուծումներին:

«Պետք է ներմուծվի էլեկտրատրանսպորտ, որը զարգացման միակ ճիշտ ձևն»,- ասաց նա:

Գուրգեն Գասպարյանին անհանգստացնում է հատկապես խցանումների խնդիրը քաղաքում:

«Խցանումը լինում է, քանի որ երթուղու տերերը ուզում են, որ իրենց երթուղին անցնի գլխավոր փողոցով, իսկ այլ փողոցները այդպես էլ չեն օգտագործվում»,- ասաց նա:

Արեն Մանուկյանի կարծիքով՝ ավտոմատ կառավարման համակարգ ներդնելու համար նախ պետք է փոխել գոյություն ունեցող իշխանական համակարգը:

«Փորձեք Տարոն Մարգարյանից վերցնել երթուղային գծի մրցումները, չի ստացվի, քանի որ նա ունի մի քանի գիծ, իրենք այնտեղ արդեն անձնական շահ ունեն ու հսկայական գումարներ»,- համոզված է Մանուկյանը:

«Աքիլես» վարորդական իրավունքների հետազոտական կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանի համոզմամբ՝ նախընտրական ծրագրերում չեն անդրադառում այն խնդրին, որ ճանապարհային երթեւեկության կազմակերպումը ճանապարհային ոստիկանության  եւ ոչ թե քաղաքապետարանի լիազորությունն է:

«Ես վստահ եմ, որ այդ խնդրի կառավարումը բացառապես քաղաքապետարանի ֆունկցիան է, եւ այն պետք է վերցնել ոստիկանությունից»,- կարծիք հայտնեց  Արթուր Միսակյանը:

Հրաչ Սարգսյանը ինչպես նաեւ Արթուր Միսակյանը համոզված են, որ տրանսպորտային բոլոր միջոցները պետք է տնօրինվեն քաղաքապետարանի եւ ոչ այլ պետական կառույցների կողմից:

Կուսակցությունների ներկայացուցիչներից գրեթե բոլորը համաձայնվեցին, որ Երեւանին անհրաժեշտ են մետրոյի նոր կայարաններ: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը զարմացավ, որ ձգձգվում է դրանց շինարարությունը: Հնչեց առաջարկ, որ բոլոր զարգացած երկրների նման կառուցվեն  մետրոպոլիտենի կայաններ, որոնք կտանեն դեպի օդանավակայան:

Քննարկման ամբողջական տեսագրությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:
 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...