«Թղթակցություններ

Տուժում են ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողները

Ոլորտ:

Չորեքշաբթի, Մայիս 1, 2013 - 17:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Ապրիլի 30-ին` ժամը 15:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Բռնությունները լրագրողների նկատմամբ ընտրությունների շրջանում» թեմայով: Բանախոսներն էին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գեւորգ Հայրապետյանը, ընտրությունների ընթացքում խոչընդոտների հանդիպած լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանը (www.aravot.am), Հակոբ Կարապետյանը (www.ilur.am), Էլինա Չիլինգարյանը (www.azatutyun.am):

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը համոզված է, որ Երեւանի ավագանու ընտրությունները լրագրողների համար կարող են ստեղծել լարված իրավիճակներ, քանի որ հենց ընտրությունների շրջանում են արձանագրվում բռնություններ լրագրողների նկատմամաբ:

«Հիմա ավելի շատ տուժում են ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողները, և դա հասկանալի է, որովհետև նրանք տալիս են անցանկալի հարցեր ու սուր հոդվածներ գրում: Ընտրությունների ժամանակ ավելանում են պնակալեզների թվերը, ովքեր ուզում են իրենց տերերին ցույց տալ, որ օգտակար են՝ դրանով «արջի» ծառայություն մատուցելով իրենց տերերին»,- համոզված է Աշոտ Մելիքյանը:

Ապրիլի 9-ին բռնության ենթարկված լրագրող  Հռիփսիմե Ջեբեջյանը պատմեց, որ ոստիկաններից մեկը, երիկամների հատվածից բռունքով բռնելով, այնպես է քշել իրեն, որ կոշիկի մի զույգը մնացել է տարածքում, որից հետո Ջեբեջյանը ընկել է, ձեռքը քսվել է ծառին ու արյուն եկել:

«Երբ հանրային հեռուստատեսության լրագրողի հետ դեպք եղավ, դատ եղավ ու նա շահեց այն: Ընդդիմադիր լրագրողների դեպքում շահելու հավանականությունն է փոքր: Դրա համար ես արդեն չեմ դիմել դատարան՝ հասկանալով, որ գործը կարճելու են»,- ասում է Ջեբեջյանը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Էլինա Չիլինգարյանը սեփական փորձով եւս համոզվել է, որ լրագրողների նկատմամաբ բռնությունները  արժանի պատիժ չեն ստանում դատական ատյաններում:

«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Չհասցրեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, մի երիտասարդ մոտեցավ ու հարվածեց տեսախցիկին: Ինչպես պարզաբանեցին ոստիկանները հետագայում, այդ «խեղճուկրակ» տղան որևէ կուսակցության չէր հարում, չհարցաքննեցին ոչ մի վկայի ու գործը կարճեցին »,- ասում է Չիլինգարյանը:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գեւորգ Հայրապետյանը հայտնում է, որ անգամ իմանալով, որ դատական համակարգը կարող է լրագրողի օգտին չկայացնել որոշումը, պետք է այնքան բողոքարկել, որ հասկանան, թե ինչքան ռեսուրս ու ժամանակ են ծախսում դատարաններ գնալու վրա:

Վերջերս բռնության ենթարկված ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը պատրաստվում է պայքարել մինչեւ վերջ:

«Ես նկարում էի թե ինչպես են անխընտրական դրոշակներ բաժանում երեխաներին ՀՀԿ ներկայացուցիչները: Ներկայացա և հանդարտ բացատրեցի, որ արարքներս օրենքի շրջանակում են: Չնայած դրան՝ ինձ մոտեցան, հարվածեցին, տեսախցիկը ձեռքիցս խլեցին: Կարճ ժամանակ անց վերադարձրին տեսախցիկս՝ ցելոֆանե տոպրակի մեջ. ենթադրում եմ, որ մատնահետքեր չմնան: Ինձ հարվածող Աշոտ Պապայնը մինչեւ օրս ազատության մեջ է, ու ես ենթադրում եմ, որ նա հրաժարվել է իր մեղավորությունը ընդունել, իսկ ոստիկանությունը պատշաճ կերպով չի քննում գործը: Եթե  փորձում են մեր բերանը փակել, մենք պետք է աշխատենք մեր բերանը հնարավորինս ավելի լայն բացել», - ասաց  Կարապետյանը:

Լրագրողները հայտարարեցին, որ չնայած խոչընդոտներին, շարունակելու են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Քննարկման ամբողջական տեսագրությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...