«Թղթակցություններ

Տեղական դիտորդնորի գնահատականը

Ոլորտ:

Երկուշաբթի, Մայիս 6, 2013 - 18:00
Որտեղ է տեղի ունեցել: 

 

«Մեդիա կենտրոն»-ում մայիսի 6-ին, ժամը 14:00-ին հուրընկալվեցին այն հասարակական կազմակերպությունների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք համատեղ դիտորդություն էին իրականացրել Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում Երևանի բոլոր 13 ընտրատարածքների 464 ընտրատեղամասերում եւ վերահսկել ընտրությունները: Այսօր նրանք Մեդիա կենտրոնում հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ներկայացնելով մայիսի 5-ին իրականացրած դիտորդական առաքելության իրենց նախնական եզրակացությունը: «Մեդիա կենտրոն»-ի հյուրերն էին Արտակ Կիրակոսյանը («Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ), Ավետիք Իշխանյանը («Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ), Նաիրա Առաքելյանը («Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ), Ալեքսանդր Շագաֆյանը («Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ), Սամվել Մարտիրոսյանը (iDitord կայք), Էդուարդ Ղուդրունցը («Հարմոնիա» ՀԿ), Լուսինե Սիմոնյանը («Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ), Սաթիկ Բադեյանը («Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ), Ռուբեն Սարգսյանը (APR Group), Սոնա Այվազյանը (Transparency International ՀԿ): Ներկա ՀԿ-ների անունից, Ավետիք Իշխանյանը հայտարարեց.  «Մենք այստեղ ներկա բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք բոլորիս տպավորությունները՝ երեկվա ընտրությունների հետ կապված և եկանք ընդհանուր եզրակացության: Ես այժմ կներկայացնեմ այդ հիմնական պրոբլեմները, խախտումները, ինչից հետո յուրաքանչյուր կազմակերպություն կներկայացնի ընտրությունների առանձնահատկություններն իր կողմից դիտարկված ընտրատարածքում: Ուրեմն, համատարած եղել են կուտակումներ բոլոր տեղամասերի շուրջ, անընդհատ մարդկանց են բերել, ուղղորդել են նրանց քվեարկությունը և այլն: Ոստիկանությունը հիմնականում անգործության է մատնված եղել: Մեքենաներով մարդկանց ընտրության բերելը նույնպես համատարած է եղել:  Եղել են շատ հոգեբանական ճնշումներ, խոչընդոտներ լրատվամիջոցների և դիտորդների նկատմամբ՝ ընտրական հանձնաժողովների կամ վստահված անձանց կողմից, ոչ լիազորված անձանց ներկայություն ընտրատեղամասերում: Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ պարզվել է, որ ընտրատեղամասում ներկա անհայտ անձիք կուսակցության ներկայացուցիչ են, որոնք ունեն և՛ դիտորդի, և՛ վստահված անձի բեդջեր, որոնք էլ հաջորդաբար օգտագործել են: Մեծ կիրառություն է ունեցել դիտորդական առաքելությունները որպես ընտրողներին ուղղորդելու գործիք օգտագործելը: Եվ ես հիմա կտամ այդ կազմակերպությունների անունները, որոնք իբր դիտորդություն են իրականացրել, բայց իրականում մեծ դեր են կատարել մարդկանց ուղղորդելու գործում և իրականում կատարել են վստահված անձանց դեր:  Դրանցից են Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն, Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն, «Կյանք» մարդու իրավունքների քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա կազմակերպությունները, որոնք աշխատել են Հանրապետական կուսակցության օգտին: Եվս մեկ դիտորդական կազմակերպություն՝ Համահայկական երիտասարդական ասոցիացիա ՀԿ-ն աշխատել է «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին:  Սրանք ես համարում եմ շատ տհաճ երևույթներ, որոնք վարկաբեկում են քաղաքացիական հասարակությունը: Եվ ես դիմում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ինչպես են նրանք, խախտելով օրենքը, գրանցել այս հասարակական կազմակերպությունները, երբ որ նրանք հանգիստ կարող էին պարզել, որ նշվածները կողմնակալ կազմակերպություններ են:  Այս ընտրությունները բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Սա մեր բոլորի ընդհանուր գնահատականն է:  Եվս մեկ ընդհանուր եզրակացություն կուզենայի անել: Այս արդյունքները եղան նախագահական ընտրություններից շուրջ երկուսուկես ամիս հետո. իմ անձնական գնահատականով՝ նախագահական ընտրություններին իշխանությունները բավականին հանգիստ էին, և իրենց համար անսպասելի եղան դրանց արդյունքները: Կարծում եմ այս ընթացքում նրանք շատ լուրջ պատրաստվեցին և կիրառեցին իրենց բոլոր ռեսուրսները, որի արդյունքում Տարոն Մարգարյանը Երևանում հաղթեց Սերժ Սարգսյանին», - ասաց Ավետիք Իշխանյանը: Ամփոփելով ընտրությունների արդյունքերը՝ Իշխանյանը նշեց, որ վերոնշյալ խախտումները կանխելու համար պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել մինչև մյուսընտրությունները: Քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք գտնել հետեւյալ հղումով:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...