«Թղթակցություններ

Հայաստանն այժմ աննախադեպ թույլ վիճակում է

Ոլորտ:

Երկուշաբթի, Մայիս 6, 2013 - 18:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ին «Մեդիա կենտրոն»-ում ասուլիս տվեց  «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, ով ներկայացրեց իր եւ դաշինքի կարծիքը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ:

Սաֆարյանը հայտնեց, որ Հայաստանն այժմ աննախադեպ թույլ վիճակում է հայտնվել, քանի որ առաջիկա 4 տարիներին չեն լինելու ընտրություններ, ժողովուրդը հավատը կորցրել է եւ արտագաղթի քանակի մեծացումը կարող է սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար:

«Այս ընտրությունները պարզապես անազնիվ ճանապարհով բերված քվեների միջոցառում էր: Եթե բոլոր քվեաթերթիկները ծալված են միաձեւ՝ նշանակում է, որ ինչ որ մեկը նրանց ուղղորդել է»,- համոզված է Սաֆարյանը:

Նա ասաց, որ այս ընտրություններում ոչ միայն միջադեպեր եղան «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ, այլեւ ընտրությունների օրը տեղի ունեցան մի շարք խախտումներ. ուղղորդման ակնհայտ փաստեր, կուտակումներ:

«Հասարակությունը, կաշառք վերցնելով, ոչ միայն պատժեց իրեն, այլեւ՝ ընդդիմադիր ուժերին»,- արձանագրեց Սաֆարյանը:

Նա ընդունում է, որ ցանկալի կլիներ, եթե ընտրություններից առաջ կազմավորվեր ընդդիմադիր ուժերի ներկայանալի դաշինք, որը տարբեր պատճառներով չստացվեց:
«ԲՀԿ-ի ներկայացուցիչն ընտրատեղամասի ներսում խաղում էր ընդդիմության խաղի կանոններով, իսկ դրսում՝ ՀՀկ-ի: Իսկ այժմ ԲՀԿ-ի հետ «Բարեւ Երեւան»-ի համագործակցության առումով մի խնդիր կա, թե որ դաշտում է աշխատելու ԲՀԿ-ն»,- ասաց Սաֆարյանը:

Նա համոզված է, որ պետք է հասկանալ, թե այն դիտորդական կազմակերպությունները, որոնք իրականում եղել են տարբեր կուսակցությունների համակիրներ, ինչ մոտիվացիաներով են գործել:

«Բարեւ Երեւան»-ի քիչ ձայների պատճառը նաեւ անվանափոխությունն էր: Շատերն են զանգում ինձ ու ասում, որ գնացել են ընտրության, քվեաթերթիկում չգտնելով «Ժառանգության» անունը՝ բոլորի վրա խաչ են քաշել ու դուրս եկել: Նախընտրական շրջանում փողոցում ինձ հանդիպած 10-ից 3-ը նշան էին տալիս, որ «Բարեւ Երեւանին» են ընտրելու»,- պատմում է Սաֆարյանը:

Նա համոզված է, որ ընտրողները գիտակից են եւ քաղաքական գործիչներից էլ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում եւ ցանկության դեպքում կարող են նպաստել, որ խախտումները արձանագրվեն, ինչպես դա եղավ կաշառքի «կարուսելի» մեթոդը կիրառած մարդու դեպքում:

«Ժողովուրդն իրեն ուժեղ է զգում, երբ ինչ որ մեկն իրենց կողքին է կազմում: Ժողովրդին միայն քաղաքական տեքստերով չեն կերակրի»,- ասաց Սաֆարյանը:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...