«Թղթակցություններ

Մի քանի օր Խարբերդի մանկատանը

Ոլորտ:

Երեքշաբթի, Մայիս 30, 2013 - 10:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Սյուզին մի պստիկ աղջիկ է, ով ձեռքեր չունի, վատառողջ է, բայց երբ փորձում էի օգնել, ասեց՝ «Ապրես, Մարինե ջան, բայց ես կարողանում եմ ամեն ինչ»:                                                              … Վերջերս գործընկերներով խոսում էինք, որ արդեն շատ ծիծաղելի է մարդկանց ասելը, որ հաշմանդամություն ւոնեցող անձը քեզ նման մարդ է, էնքան ծիծաղելի է, ախր դա ասելու կարիքը պիտի որ չլինի: Բայց… երեք օրով նկարահանումների էինք Խարբերդի մանկատանը: Այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաներ են, հատկապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ: Մինչ գնալը ասում էին՝ պինդ կլինես, շատ դժվար է լինելու: Ասում էին՝ դիմանալու բան չի, շատ ծանր երեխաներ են, չարժի գնալ: Նկարահանումներից հետո էլ, երբ արդեն պատրաստի կադրերն էինք նայում, շատերը զարմացած երեսիս էին նայում, թե ինչպես ենք կարողացել երեք օր անցկացնել այդ երեխաների հետ: Հենց դրա համար էլ հիմա ստիպված եմ այսքանը գրել, քանի որ բոլորին հերթով ամեն ինչ  ասել չէի կարողանում:  Հա, այս երեխաներից շատերը չունեն ձեռքեր, ոտքեր, աչքեր, հաճախ ագրեսիվ են, ոչ ադեկվատ: Փոխարենը՝ մեր շուրջը հրաշալի ֆիզիկական տվյալներով շատ մարդիկ, ովքեր, մտածում եմ, թե ի՞նչ որակական սանդղակով են ավելի լավը նրանցից: Մենք բոլորս ունենք ձեռքեր, բայց մեզնից շատերի այդ ձեռքերը կեղտի մեջ են, ունենք ոտքեր, որ մեզնից շատերին ավելի հաճախ սխալ ճանապարհներով են տանում, ունենք աչքեր, բայց մեզանից էնքան քչերն են ունակ տեսնել, մենք կարողանում ենք խոսել, բայց մեր խոսքի մեջ գերակշռում է հայհոյանքը, մտավոր խնդիրներ չունենք, բայց ավելի անադեկվատ քայլեր ենք անում, ավելի վտանգավոր ենք հաճախ ու էսպես շարունակ: Դե ինչքան էլ պարզունակ թվան իմ գրածները, դրանք պարզ ճշմարտություններ են: Մանկատանն էլ ասացին, որ շատերը հրաժարվում են այցելել այս մանկատուն, քանի որ կամ՛վախենում են, կամ՛տհաճություն ու ցավ ապրում: Կրտեսերների խմբից Սյուզին, Տիգրանուհին, Զարուհին հավաքվել էին ավագների խմբի առաջ ու ողջունում էին իրենց խմբի նախկին տղաներից մեկին՝ Արտյոմին: «Ցավդ տանեմ», «մեռնեմ ջանիդ», «սիրում ենք քեզ շատ», «կարոտել ենք քեզ, Արտյոմ». մի կերպ էի հասկանում, թե ինչ են ասում, բայց էնպիսի սիրով էին շրջապատել իրար, որ անհնար էր չնկատելն ու չհուզվելը: Իսկ մանկատնից դուրս, մեր կյանքում ես նման բաներ չեմ տեսնում: Նկարահանելու համար երեխաներին օգնում էինք դուրս գալ այգի: Սյուզին մի պստիկ աղջիկ է, ով ձեռքեր չունի, վատառողջ է, բայց երբ փորձում էի օգնել, ասեց. «Ապրես, Մարինե ջան, բայց ես կարողանում եմ ամեն ինչ»: Հետո սկսեցին միասին երգել: Հեռվից նայում էի ու զգում, որ նման ջերմ տեսարանի կարոտ եմ մնացել մեր էդքան «նորմալ» կյանքում: Էս երեխաները շատ լավ հիշում են քո անունը, քեզ միշտ սիրով բարևում ու դրա դիմաց ոչ մի բան էլ չեն ակնկալում: Էսքանից հետո ես զարմանում եմ, թե ինչու եք դուք բոլորդ էդքան վախենում այս երեխաների աչքերի մեջ ուշադիր նայելուց: Եթե վախենում եք, ձեզ տհաճ եք զգում, ուրեմն դուք նայում եք իրենց ձեռքերին, ոտքերին, բայց դրանից էն կողմ չեք կարողանում տեսնել, այսինքն կյանքում դուք միայն սովորել եք արտաքինին նայել, ոչ ավելին: Եթե շատերն ասում են, որ մենք պարտավոր ենք գնալ այդ երեխաների մոտ, որովհետև նրանք մեր սիրո կարիքն ունեն, ես կասեմ հակառակը՝ երազում եմ, որ այս երեխաները ձեզ բոլորիդ ցույց տային, թե ինչ է իսկական սերը, հարգանքը, կյանքը...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...