«Թղթակցություններ

Դարավոր ու դարդավոր եկեղեցին

Ոլորտ:

Երեքշաբթի, Հունիս 20, 2013 - 15:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Ասում են` ժամանակը վերքերը չի բուժում, այլ սովորեցնում է ապրել դրանցով: Եվ, կարծես թե, Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ևս համակերպվել է իր վերքերի ու ցավերի հետ:

Շուրջ 720 տարվա պատմություն ունեցող Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ոչ միայն հարուստ պատմության ու մշակութային բարձր արժեքների կրող է, այլ տարածաշրջանին հոգևոր անդորրություն ու հանգստություն պարգևող մի յուրօրինակ կառույց:

Լոռու չքնաղ բնության գրկում ծվարած վանական այս համալիրը դեռևս 1188 թ-ին է  կառուցվել Բագրատունյաց արքայատոհմի Կյուրիկյան ճյուղի ծոռնուհի Մարիամ իշխանուհու բարերարությամբ: Բայց Անիի թագավարության անկումից հետո սելջուկ թուրքերը գրավում են  տարածքը, և միայն վրաց արքունիքում ծառայող հայազգի Իվանե և Զաքարե զորավարների ու  վրաց ժողովրդի օգնությամբ է ազտագրվում Հայաստանի հյուսիսային հատվածը: Եվ որպես պատվի ընծայում վրաց ժողովրդին` Իվանե զորավարը եկեղեցու ճարտարապետական ոճը փոփոխում է` իջեցնում խորանը, պատերին նոր նկարազարդումներ անում,  եկեղեցու պատերից դուրս կամարաձև սյուներ ավելացնում:

Հիշյալ ժամնակներից դարեր են անցել, բայց  ճարտարապետական այս հրաշալի կոթողը եղել ու մնում է հայոց մշակութային ոգին ներկայացնող անհատականություններից մեկը: Բավական է տեսնել եկեղեցու հարակից տարածքում գտնվող կիսաքանդ կառույցները` աշտարակը, ամրոցը, փոքր մատուռը, վանական խուցերը, դրամահատարանը, ստորգետնյա բաղնիքը և աչքերիդ առաջ կգծագրվի 13-րդ դարի շունչը` իր վարք ու բարքով:

Սակայն փոխվում են ժամանակները, փոխվում են նաև բարքերը, ու եթե 13-րդ դարում այս եկեղեցին վեր էր խոյանում իր հպարտ տեսքով, ներքին անձեռակերտ մանրանկարչությամբ, շուրջբոլոր կանաչությամբ, ապա ներկայում ամեն բան փոխվել է:

Ընդամենը մի քանի տարի է, ինչ Ախթալայի սուրբ Աստվածածինն իր սպասավոր քահանան ունի: Այստեղ շուրջ 4 դար վանականի մշտական ներկայություն չի եղել, այլ` արարողակարգ կատարող այցելու քահանաներ: Ու երևի հենց այս փաստն էլ հիմք է հանդիսացել, որ եկեղեցու համար կարևոր նշանակության որոշ խնդիրներ մնան ետին պլանում:

Բայց երբ 2010 թ-ին Տեր Վիգեն քահանա Ղազարյանը նշանակվեց Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածնի քահանա, մի շարք ձեռքբերումներ եղան. դուռ ու լուսամուտներ տեղադրվեցին, բարեկարգվեց բակը, պատարագներ մատուցվեցին և այսպես շարունակ: Իսկ  առաջնահերթության մի քանի հարցեր այդպես էլ իրենց արժանի լուծումը չեն ստացել մինչ օրս: Եկեղեցու պատերին շուրջ 900 մ² զբաղեցնող (ՀՀ տարածքում առկա  եկեղեցիներից ամենամեծը տարածքով) մանրանկարչությունը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ:

Եկեղեցու գմբեթից անընդհատ կաթող անձրևաջրերը ոչ միայն վնասում են այս պատկերներին, այլ նրանց փլուզման պատճառ դառնում: Ու սրբապատկերների նկարազարդման ու պահպանման  օրհասական այս խնդիրը դեռ մնում է լուծում չստացած:

Այս վիշտը կարծես եկեղեցուն քիչ էր, դեռ ամեն տարի էլ սուրբ Աստվածածինը պատիվ է ունենում իր բակը տրամադրել մի մեծ առուծախի: «Խորովածի համահայկական փառատոները» իրենց խորովածային տրամադրությունը տարածում են եկեղեցու բակում, ու պատմամշակութային այս կոթողը ստիպված է լինում կրել ուտող-խմող ժողովրդի պատճառած վնասները` աղբակույտերի տեսքով:

Չհասցրած ուշքի գալ այս տարվա «խորովածի շուկայական հարաբերություններից»` եկեղեցին այս գարնանը ևս մեկ անակնկալի հանդիպեց. այստեղից հանվեցին VivaCell-MTS-ի կողմից տեղադրված տեղեկատվական վահանակները, որ հյուրերին ու զբոսաշրջիկներին պատմում էին եկեղեցու պատմությունը: Բայց այս կողմից եկեղեցու խիղճը հանգիստ է, քանի որ այդ վահանակներն իր պատմությունը սխալ էին ներկայացրել: Իսկ թե հետո կտեղադրվե՞ն նոր վահանակներ` ճշգրիտ տեղեկություններով, համայնքի հոգևոր հովիվը դժվարանում է պատասխանել: Տեր Վիգեն քահանա Ղազարյանը դժվարանում է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք ե՞րբ եկեղեցու գմբեթը կվերկանգնվի, ու եկեղեցու ներսում նկարազարդումներ ու պահպանողական աշխատաքներ կսկսվեն:

Իսկ ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպե՞ս կարելի է աչքաթող անել մշակութային նման կոթողը, չնկատել նրա արտաքին ու ներքին խորհրդավորությունը, անտեսել նրա մանրանկարչությունն ու քանդակագործությունը…

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...