«Թղթակցություններ

Լրատվամիջոցներն առաջարկում են միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ

Ոլորտ:

Երեքշաբթի, Հունիս 25, 2013 - 17:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Հունիսի 25-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում` վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարության կապակցությամբ, որով 15 էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրներ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, առաջարկում են միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ: Բանախոսներն էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը, Haynews.am կայքի գլխավոր խմբագիր Անուշ Խեչոյանը, Blognews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը, Shamshyan.com կայքի ներկայացուցիչ Գեւորգ Էմին-Տերյանը, «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանը: «Կայքերի մեծ մասը կորցնում են ընթերցող և եկամուտի աղբյուր, այսինքն խոսքը ոչ միայն էթիկայի, այլև ուրիշի հաշվին ապրելու մասին է, ինչն անթույլատրելի է» ,- համոզված է Թովմասյանը: Նա կարծում է, որ հայտարարության տեքստը թույլ կտա ներքին կանոնակարգման դաշտում կարգավորել խնդիրը` առանց օրենսդրության միջամտությանը հասնելու: «Ինձ համար կարևորը էթիկան է. եկեք մեկս մյուսի աշխատանքը հարգենք, և երբ կանցնի պատշաճության սահմանը` կդիմենք դատական ատյաններին», - նշում է Անուշ Խեչոյանը: Հայտարարության տարածելուց հետո, Գևորգ Էմին-Տերյանի համոզմամբ,  մի իրավիճակ է ստեղծվել, երբ մարդիկ պետք է մտածեն` իրենք լրատվամիջոց են, թե՞ լրատվամիջոց չեն:  «Ես համարում եմ, որ օրենքը անհրաժեշտություն է, որովհետև եթե օրենքը չլինի, ես ստիպված եմ փայտ վերցնել ձեռքս և սպասել` երբ են որոշ կայքերի խմբագիրներ տուն գնում: Սա միայն բարոյական, էթիկական հայտարարություն է և օրենքի ուժ չունի»,- ասում է նա:  Blognews-ն, ըստ էության, կողմ է նախաձեռնությանը` չնայած նրան, որ ինչպես ասում է Կոնստանտին Տեր-Նակալյանը, իրենք ունեն ձևաչափի խնդիր. իրենց կայքում հրապարակված նյութերը չեն պատկանում իրենց: Աշոտ Մելիքյանը մտածում է, որ այս գործընթացը ինքնամաքրման գործընթաց է:«Սա հետևանք է նրա, որ լրագրությամբ սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալները, սա նորմալ երևույթ է, քաղաքացիական լրագրության զարգացումը տեխնոլոգիաներին համընթաց զարգացող ուղղություն է: Այն օրենքը, որ ստեղծվել է տարիներ առաջ, այն ժամանակվա համար էր, և մի շարք այսօրվա իրողություններ թելադրում են նոր ադեկվատ լուծումների անհրաժեշտություն»,- պնդում է Աշոտ Մելիքյանը: Գեւորգ Հայրապետյանը համոզված է, որ միայն իրավական կարգավորմամբ հնարավոր չէ խնդիրը ամբողջությամբ լուծել:  «Չի բացառվում, որ ապագայում հիպերհղումները հայտնվեն դինոզավրերի դարաշրջանում և նոր մարտահրավերներ հայտնված լինեն»,- կարծում է Հայրապետյանը: 15 լրատվամիջոցների տարածած հայտարարությանը այլ լրատվամիջոցներ էլ են միացել և մի քանի օրից լրագրողները հանդես կգան նոր հայտարարությամբ: Ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը՝ այստեղ:Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն»  (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` mediacenter@mynews.am

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով:

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով: