«Թղթակցություններ

Մաքուր ատամներ

Ոլորտ:

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 4, 2013 - 11:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Բոլորն են ցանկանում գեղեցիկ և գրավիչ ժպիտ ունենալ, սակայն մարդիկ հաճախ կաշկանդվում են լայն ժպտալ և լիաթոք ծիծաղել: բԻսկ պատճառը կարող է լինել անառողջ և ոչ ս-պիտակ ատամները: Այնինչ առողջ, գեղեցիկ, սպիտակ և մաքուր ատամներ ունենալն այնքան էլ բարդ չէ: Այս հարցում իր խորհուրդներով մեզ կօգնի ատամնաբույժ` Լուսինե Ալեքսանյանը:

 Կա տարածված կարծիք, որ եթե ատամները սպիտակ են, ապա դրանք առողջ են: Արդյո՞ք դա այդպես է:

-Ոչ, դա շատ հարաբերական է: Ատամների սպիտակությունը չի վկայում այն մասին, որ դրանք նաև առողջ են: Հնարավոր է, որ ատամն արտաքինից սպիտակ լինի, բայց պսակի ներսում` անառողջ:

Ի՞նչպես պետք է խնամել ատամները, և ինչ բարդություններ կարող են լինել ամենօրյա հիգիենային չհետևելու դեպքում:

-Ատամները պետք է լվանալ օրական  երկու կամ երեք անգամ` ուտելուց հետո: Սակայն նույնիսկ այս դեպքում տան պայմաններում, միևնույն է, հնարավոր չէ  ունենալ լիովին առողջ ատամներ: Դրա համար էլ պետք է առնվազն 6 ամիսը մեկ այցելել ատամնաբույժին: Եթե ատամի խոռոչը վնասված է, ապա խոռոչից կարող է վարակ անցնել  ավելի խորը հյուսվախքներ` առաջացնելով թարախային մաս, կիստաներ և վտանգավոր այլ  գոյացություններ:

Կա՞ն սննդատեսակներ, որոնք վնասում են ատամները:

Նախ խոսենք ըմպելիքների մասին, քանի որ դրանք ավելի շուտ ու հեշտ են վնասում ատամնաշարը: Դրանցից գլխավորը գազավորված ըմպելիքներն են, որոնք շատ վատ են անդրադառնում ատամնաշարի վրա: Այն առաջացնում է նստվածք: Քաղցր, կծու կամ թթու ուտեստներն անվտանգ են, եթե օգտագործվում են չափի մեջ:

 Ի՞նչպիսի խնամք են պահանջում հղի կանանց ատամները:

Հղիները գտնվում են ռիսկային գոտում: Նրանց լնդերը հակված են ավելի շուտ  բորբոքվելու, քան մյուսներինը: Հղի կանայք պետք է ավելի հաճախ ողողումներ ու լվացումներ կատարեն, և հղիության ժամանակ ավելի հաճախ այցելեն ատամնաբույժի:

 Ի՞նչպես և քանի՞ տարեկանից պետք է խնամել երեխաների ատաները:

Երեխաների ատամները կարելի է խնամել 1-2 տարեկանից: Պետք է հաշվի առնել, որ երեխաները չեն կարողանում ատամները լավ լվանալ, և նրանց պետք է օգնել այդ հարցում: Ճիշտ է երեխային տարեկան գոնե մեկ անգամ տանել ատամնաբույժի մոտ, ընտրել ատամի ճիշտ խոզանակ: Այն չպետք է լինի շատ մեծ և պետք է ունենա փափուկ մազիկներ: Երեխաների դեպքում կա ևս մեկ կարևոր խնդիր` շոկոլադը: Այն, իհարկե, օգտակար է նրանց համար, սակայն շոկոլադ ուտելուց հետո պետք է պարտադիր լվանալ ատամները, որպեսզի այն չանցնի ատամի խոռոչ և չվնասի այն:

Ի՞նչ կարող եք ասել ատամների սպիտակեցման տնային միջոցների մասին:

Տնային պայմաններում, հիմնականում, դիմում են ատամների արագ սպիտակեցման միջոցների, որոնցից ամենատարածվածը սոդայով  ողողումն է, որը, սակայն, շատ վտանգավոր է: Այն քայքայում է ատամնաշարի էմալը, հատկապես եթե ողողումներն արվում են հաճախակի:

 Կարծիք կա, որ յուրաքանչյուր մարդ ունի ատամի իր գույնը, որից ավել ատամնաշարը հնարավոր չէ սպիտակեցնել: Որքանո՞վ է այդ կարծիքը ճիշտ:

Դա միանշանակ ճիշտ է: Սպիտակեցումը կատարվում է էմալի պիգմենտի սահմաններում: Ատամնաշարի տեսակից կախված` էմալի տակ կա գունային ևս մեկ շերտ, որը թույլ չի տալիս, որ  ատամը լիարժեք սպիտակի:

Մի փոքր խոսեք ատամների ֆոտոսպիտակեցման, լազերային և ուլտրամանուշակագույն սպիտակեցումների մասին:

Դրանք շատ արդյունավետ են և շատերն են օգտվում այդ միջոցներից :Ատամների նման սպիտակեցումից առաջ, սակայն, պետք է խորհրդակցել ատամնաբույժի հետ: Ֆոտոսպիտակեցման դեպքում ատամների վրա քսվում է  պերօքսիդ թթվածնային գել, որն ակտիվանում է վառ լույսից: Լույսի ազդեցության արդյունքում ատամներից դուրս է գալիս թթվածինը, որն էլ նպաստում է ատամների սպիտակեցմանը:

Լազերյին սպիտակեցման միջոց ատամներից յուրաքանչյուրի վրա  ազդում է առանձին-առանձին, ուստի այն ավելի արդյունավետ է և պահպանվում է ավելի երկար: Իսկ ահա ատամների ուլտրամանուշակագույն սպիտակեցումն իրականացվում է ատամի ներսից , և լավ խնամքի դեպքում այն իր արյդունքը կարող է պահպանել ողջ կյանքի ընթացքում:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...