«Թղթակցություններ

Մեքենաս կոչեցի էկլեր

Ոլորտ:

Երկուշաբթի, Սեպտեմբեր 9, 2013 - 12:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Արա Գևորգյանը շատ-շատերիս հայտնի է որպես երաժիշտ, երգահան ու ազգասեր անձնավորություն: Սակայն քչերը գիտեն, որ նա օժտված է նաև հմուտ մրցարշավորդի կարողություններով, սիրում է արագություն, ավելին` 2003թ-ին հաղթող է Մետաքսի ճանապարհ» ավտոռալլի սիրողական կարգում: Իսկ թե ինչպիսի վարորդ է այսօր Արա Գևորգյանը և ինչ մեքենա է վարում, պարզեցինք նրա հետ զրույցում:

-Մի փոքր պատմեք  Ձեր առաջին ավտոմեքենայի մասին:

-Իմ առաջին ավտոմեքենան` «Վազ 2103» մակնիշի, գնել եմ իմ աշխատավարձով: Այն ժամանակ ես նվագում էի ռեստորանում և ստանում էի բավականին բարձր աշխատավարձ, ուստի կարող էի ինձ թույլ տալ մեքենա գնել:

-Ինչո՞ւ որոշեցիք Ձեր երկրորդ ավտոմեքենան դարձնել սպորտային:

-Երկրորդ ավտոմեքենաս եղել է  «Վազ 2109»: Ես հանգստանում էի Էստոնիայի Տալին քաղաքում: Այնտեղ «Վազ 2109» մակնիշի մի մեքենա  տեսա, որի վրա փակցված էին տարբեր սպորտային պարագաներ և մեքենան ամբողջովին սպորտային տեսք էր ստացել: Ամբողջ հանգիստս փչացավ: Ես գնացի և գտա, թե որտեղ են արտադրում այդ պարագաները: Դրանք բոլորը գնեցի, և 1988թ-ից մինչև «Վազ 2109» մակնիշի մեքենաս ունի նույն տեսքը:

-Այժմ ի՞նչ մեքենա եք վարում:

-Այժմ ունեմ երկու մեքենա` «Քրայսլեր 300» և  «Նիսսան Մուրանո»: Ի դեպ ասեմ, «Քրայսլեր 300»-ն առաջին անգամ ես եմ Հայաստան բերել` 2005թ-ին: Այդ մեքենան առաջին անգամ տեսա Լոս Անջելեսում. այն ինձ շատ դուր եկավ ու գրավեց իր գեղեցիկ, ներկայացուցչական տեսքով: Ասեմ նաև, որ մեջս մի տեսակ միամտություն կա: Ինձ ավելի շատ հետաքրքրում է մեքենայի տեսքը, քան, օրինակ, շարժիչի հզորությունը: Ես մեքենան կոչեցի էկլեր, քանի որ այն շատ նման էր տորթի:

՞ր մեքենան եք ավելի հաճախ վարում և ինչո՞վ է դա պայմանավորված:

-«Նիսսան Մուրանոն» հիմնականում վարում եմ ձմռանը, երբ գնում եմ քաղաքից դուրս: Այն վարում եմ շաբաթական մեկ կամ երկու անգամ, որպեսզի կոջտակիչը չփչանա: Եթե մեքենան երկար կանգնի, նրա ռետինե մասերը կարող են շարքից դուրս գալ: Իսկ տարվա մնացած եղանակներին հիմնականում վարում «Քրայսլերը»:

-Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Մետաքսի ճանապարհ» ավտոռալլին  2003թ-ին ճանաչվել եք հաղթող: Ի՞նչ զգացողություններ ունեիք:

-Երբ տեղեկացա, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «ետաքսի ճանապարհ» ավտոռալլին, գնացի և գրանցվեցի սիրողական կարգին մասնակցելու: Ինձ համար կարևոր չէր, թե որ տեղը կգրավեի: Ես վայելում էի ավտոռալլին: Մասնակցում էի Սարգիս Թաշչյանի հետ, ով իմ շտուրմանն էր:

՞նչ  հետաքրքիր դեպք կհիշեք ավտոռալլիներից:

-Լոս Անջելեսում էի, երբ ընկերս ինձ հրավիրեց ավտոռալլի դիտելու: Սիրով համաձայնեցի: Մեքենաներն օղակաձև շարված էին մրցուղու վրա: Մարդիկ մոտենում էին, լուսանկարվում իրենց նախընտրած մեքենայի մարզիկի հետ: Ինձ դուր էր եկել 5-րդ համարի մեքենան և, ինչպեք գիտեք, ռալլիի ընթացքում մասնակիցների կանգնած տեղը համապատասխանում է նախորդ ռալլիում նրա գրաված տեղին: Ես մոտեցա, լուսանկարվեցի և շատ էի ցանկանում նստել մեքենայի մեջ, որն, իհարկե, չէր կարելի: Ընկերս կարողացավ համոզել մասնակցին, ես նստեցի մեքենայի մեջ ու նկարվեցի: Ես ընկերոջս ասացի, որ խերով մարդ եմ ու հնարավոր, որ այս տղան այսօր հաղթի: Այդպես էլ եղավ: Նրա հետ մրցում էր մեկ այլ` 50 համարի մեքենա, և երբ նրանք հասան եզրագծին, 50 համարի մեքենան շրջվեց, իսկ նա այդպիսով հաղթեց:

՞նչ կասեք Երևանի երթևեկության մասին:

-Երևանում երթևեկել շատ եմ սիրում կիրակի օրերին, որովհետև կիրակի օրերին հիշում եմ, որ Երևանն այդպես է եղել: Երևանի երթևեկությունը բավականին բարելավվել է: Վերջին ոստիկանապետերի աշխատանքի արդյունքում Երևանի երթևեկությունը կանոնակարգվել է:

-Ձեզ կարելի՞ է դասել օրինապահ վարորդների շարքին:

-Այո: Իհարկե մեր երկրում դժվար կլինի լիակատար օրինապահ վարորդ գտնել, որովհետև ժամանակ է լինում, որ ստիպված ես լինում խախտում կատարել: Կամ շատ դեպքերում խախտում ես կատարում`  անուշադրության պատճառով: Օրինակ իմ մեքենան` «Քրայսլերը», շատ դժվար է վարել: Մեքենայի արագությունը հաճախ վարորդը չի զգում: Սակայն շատ ավելի զգույշ եմ լինում, երբ մեքենայում ինձանից բացի որևէ մեկն է լինում: Ես նրա կյանքի համար ինձ պատասխանատու եմ զգում:

Լուսանկերներն Արա Գեւորգյանի անձնական ֆոտոարխիվից են:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...