«Թղթակցություններ

«Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա»

Ոլորտ:

Երեքշաբթի, Սեպտեմբեր 12, 2013 - 13:00
Որտեղ է տեղի ունեցել: 

«Այսօր արվեստի մարդը «գոյի» խնդիր ունի. իրական արվեստի մարդը: Արվեստին պետք են հովանավորներ»,- կարծում է երիտասարդ ռեժիսոր Հարություն Գալֆայանը: 

Թեև նմանատիպ և այլ դժվարություններին՝ Հարությունը առանց թատրոնի իր կյանքը չի պատկերացնում:

Երիտասարդ ռեժիսորը հավատում է, որ արվեստը, լինելով մշակույթի բաղկացուցիչ մաս, մեծ դեր ունի. «Շատերն այն կարծիքին են, որ այն գոյություն չունի, հորինովի է: Կարծեմ Նիցշեն էլ ասել է, որ այն ստեղծվել է գորշ իրականությունից դուրս գալու համար: Իմ կարծիքով Արվեստի դերը հենց արվեստասեր հասարակությանը լիաթոք  բավարարելն է»,- ասում է նա:

Նա  կարծում է, որ բոլոր թատրոնները պետք է ծառայեն միմիայն մեկ գաղափարի՝ մշակույթի զարգացմանը, որպեսզի չլճանան: Հարությունի ցանկությունն է, որ Հայաստանն ավելի շատ մասնակցի միջազգային հեղինակավոր թատերական փառատոնների, լինեն հովանավորներ, ովքեր կհովանավորեն այդ ամենը... «Լինեն իսկապես թատրոնին նվիրյալ պրոդյուսերներ, որ հասկանան, բացի Եվրոտեսիլից և այլ մրցույթներից, կան նաև թատերական միջազգային փառատոններ ու մրցույթներ: Որ լրագրողները այդ փառատոնները լուսաբանեն բուռն, որ նոր դեմքեր ու դեպքեր բացահայտեն»,-ասում է նա:  

Հարությունը կարծում է, որ ժամանակակից թատրոնն ավելի շատ խոսքի և մարմնի պլաստիկայի թատրոն է. «Ըստ իս, ժամանակակից ներկայացումը խոսքի և մարմնի շարժմամբ կառուցված պատկերներն ու բեմավիճակներն են՝ նոր ու թարմ ռեժիսորական մտքերով, լուծումներով համալրված` կամուրջ ունենալով նաև հանդիսականի հետ»:

Հարությունը նաև մտահոգություն է հայտնում, որ մեր իրականության մեջ արվեստի՝ մարդկանց ինքնամաքրելու  ֆունկցիան շատ քիչ է գործում. «Այդպիսի դեպքերը հատուկենտ են: Համենայն դեպս ինձ համար, որ ազդեցություն ունենան վրաս»,- նշում է նա:

Արվեստի հանդեպ սերը Հարությունի մեջ մանկուց է ձևավորվել, նա պատմում է, որ փոքր տարիքից իր տատիկի հետ ամեն շաբաթ-կիրակի գնում էին թատրոններ, թանգարաններ, պատկերասրահներ, համերգներ. «Ուզում էի բացահայտել այդ բեմի խորհրդավոր առեղծվածը: Ինձ համար այդ ամենը հանելուկային էր՝ այդ բացվող-փակվող վարագույրը, լույսերը… Իսկ հիմա ես բոլոր թատրոնների կուլիսներում եղել եմ, անգամ որոշներում խաղացել եմ իմ բեմադրած ներկայացումը: Կյանքն իրոք հաճելի անակնկալներով է լեցուն»: 

Հարությունը հիմա աշխատում է նոր բեմադրությունների վրա, հետաքրքրվում է ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններով. «Հիմա շատ ժամանակակից դրամատուրգներ կան` ինչպես հայ, այնպես էլ` արտասահմանյան դրամատուրգներ: Կցանկանայի, որ մարդիկ կարդան նաև հայ հեղինակների և չասեն, թե  չկան հայ գրողներ: Իսկ երբևէ՞ փորձել են հետաքրքրվել՝ կա թե՞ ոչ, որ նման ամպագոռգոռ բաներ են հայտարարում կամ ասում, որ թատրոն հիմա չկա: Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա: Ցավոք, հիմա դերասաններին ճանաչում են սերիալներում կերտած դերերից», - նշում է նա:

Երտիտասարդ ռեժիսորը կարծում է, որ շատ ասելիք ունի և հուսով է, որ կկարողանա իր ասելիքը հանդիսատեսին հասցնել. «Ինչպես գիտենք նոր սերունդը, ով լցված է թատրոնով կամ արվեստով, ցանկանում է վերափոխել աշխարհը, գուցե դարձնել ավելի լավը հենց արվեստի միջոցով»:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...