«Թղթակցություններ

Առաջին անգամ դպրոցում

Ոլորտ:

Երկուշաբթի, Սեպտեմբեր 16, 2013 - 11:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Երեխաները մեր կյանքի ամենափայլուն և նուրբ էակներն են: Նրանք կարծես բողբոջ լինեն, որոնք մշտական խամքի ու հոգատարության կարիք ունեն... Երեխաների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ու մոտեցում պետք է ցուցաբերել ցանկացած տարիքում և մանավանդ` առաջին անգամ դպրոց գնալիս: Նոր միջավայր, նոր ընկերներ, նոր առօրյա. հենց այս շրջանն է առավել վտանգավոր և կարևոր երեխայի «ես»-ի ձևավորման համար: Մասնագիտական խորհուրդներով մեզ օգնեց հոգեբան Սուսաննա Ավետիսյանը:

Արդյո՞ք 6 տարեկան երեխան հոգեբանորեն պատրաստ է կտրվել անհոգ առօրյայից և դպրոց գնալ:

-Այո, այս տարիքի երեխաներն արդեն կարողանում են որոշակի առարկաներ, գույներ և պատկերներ ճանաչել: Եթե, օրինակ, նրանց տրվեն մի քանի առարկաներ, նրանք կարող են դրանք դասավորել ըստ գույնի, ձևի կամ չափի: Ուստի 6 տարեկանում երեխաներն արդեն բավականին պատրաստված են դպրոց գնալուն: Հենց այս տարիքում է նաև երեխաների մեջ աշխարհը ճանաչելու պահանջ առաջանում, և դպրոցն է, որ բավարարում է նրանց պահանջմունքը:

Ամեն դեպքում երեխաները բարդուjթավորվում են նոր միջավայրում հայտվելիս: Ինչպե՞ս պետք է ծնողները երեխաներին հոգեբանորեն տրամադրեն դպրոց գնալուն:

-Այն երեխաները, որոնք մանկապարտեզ կամ քոլեջ են հաճախել, նոր միջավայրում մեծ դժվարություններ չեն ունենա, քանի որ պատրաստված են թե հոգեպես, թե ֆիզիկապես: Նրանք ընտելացած են ռեժիմով ապրելուն, քնից շուտ արթնանալը, նույն ժամին տուն գնալը կամ դաս սովորելը նրանց սովորական առօրյան է: 

Ինչպե՞ս վարվեն այն ծնողները, որոնց երեխաներն, այնուամենայնիվ, քոլեջ կամ մանկապարտեզ չեն հաճախել:

-Այս դեպքում խնդիրը մի փոքր այլ է: Նրանք դպրոցում կունենան և շփման, և ռեժիմի խնդիր: Կարևոր է, որ ծնողները նրանց ռեժիմը կարգավորեն դպրոց գնալուց մեկ տարի առաջ: Հարկավոր է երեխային արթնացնել շուտ, սահմանել ռեժիմով առօրյա: Ճիշտ կլինի երեխային ծանոթացնել նաև դասապրոցեսին, ուսումնական նյութերին: Հակառակ դեպքում ռեժիմի կտրուկ փոփոխությունը կարող է սթրեսի պատճառ դառնալ:

 Կա՞ն խնդիրներ, որոնք ընդհանուր և անխուսափելի են բոլոր առաջին դասարանցիների համար:

-Իհարկե կան: Դրանցից գլխավորն ու ընդհանրականը հետևյալն է` «յոթ տարեկանի կամ ութ տարեկանի ճգնաժամ»: Ինչ է դա նշանակում. դպրոց գնալուց մեկ տարի անց բոլոր երեխաների մոտ սկսվում է ճգնաժամ: Բանն այն է, որ սկզբնական շրջանում նա գնում է դպրոց և չգիտի այնտեղ տիրող իրավիճակի  և իր պարտականությունների մասին: Այդ մեկ տարվա ընթացքում նրա մեջ ի հայտ են գալիս մի շարք նոր ընդունակություններ` 45րոպե  նստելու, դասը ուշադրությամբ լսելու և այլն: Նա ձեռք է բերում նոր ընկերներ, փոխվում է նրանց սոցիալական վիճակը` նախադպրոցական տարիքից անցնելով դպրոցականի: Այս փոփոխությունների արդյունքում երեխան ճգնաժամ է ապրում, որովհետև հասկանում է, որ դպրոցը խաղ չէ: Ձևավորվում է պատասխանատվության զգացումը: Երեխաներն աշխատում են ստանալ բարձր գնահատականներ, որոնք, ի դեպ, ազդում են նաև երեխայի ինքնագնահատականի վրա. այպիսով նրանք գիտակցում են դպրոց գնալու լրջությունը:

Ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչների վերաբերմունքը առաջին անգամ դպրոց հաճախող երեխաների նկատմամբ:

-Կարևոր է, որ ուսուցչուհին ունենա  վառ երևակայություն: Նա  պետք է ամեն ինչ անի, որ երեխաները դասաժամի ընթացքում չձանձրանան և միևնույն ժամանակ հեշտ յուրացնեն նոր գիտելիքները: Օրինակ թվեր կամ տառեր սովորելիս` ուսուցչուհին պետք է  աշխատի դասն անցկացնել գունավոր, գրավիչ և հետաքրքիր պաստառներով: Ուսուցիչներից շատերը, չսպասելով դասամիջոցին, դասի ընթացքում կազմակերպում  և իրականացնում են թոքրիկ վարժություններ` երեխաներին թարմացնելու համար: Կան բազմաթիվ եղանակներ, որոնք պետք է կիրառվեն այնքան, մինչև երեխաներն ընտելանան իրենց նոր կարգավիճակին:

Որպես հոգեբան, ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին և ուսուցիչներին:

-Ծնողներին խորհուրդ կտամ լինել համբերատար և հոգատար: Նրանք ոչ մի դեպքում չպետք է բռնանան երեխայի կամքին, թոխարենը` կարող են բացատրել և երեխան ամեն ինչ կհասկանա: Ուստի նրանց միայն համբերություն է պետք: Իսկ ուսուցիչներին խորհուրդ կտամ հետևյալը` յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում: Դա կօգնի ավելի լավ հասկանալ բոլոր երեխաներին:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...