«Թղթակցություններ

Ես նման եմ ինքս ինձ

Ոլորտ:

Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2013 - 13:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Սերիալների հերոսներն այսօր շատերիս ամենօրյա հյուրերն են: Նրանք իրենց հետ բերում են դեմքեր, որոնց մարդիկ հավատում, սիրում և երկրպագում են հեռուստաէկրաններից այս կողմ: Դավիթ Թադևոսյանը, ով  նույնպես հայտնի դարձավ հեռուստասերիալներից, այսօր վայելում է սիրված ու ճանաչված դերասանի համբավը: Ազնիվ ոստիկանից  մինչև շփացած երիտասարդ... Թերևս շատ-շատերին է հետաքրքրում, թե ով է Դավիթ Թադևոսյանն իրական կյանքում...

Ինչպե՞ս ստացաք «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը:

- «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալից հետո խաղացի «Խաղից դուրս» սերիալում: Իրականում աշխատում էի նույն ստեղծագործական թիմի հետ և հենց նրանցից էլ ստացա «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը: Համաձայնվեցի, որովհետև կերպարն ինձ շատ տարբեր և հետաքրքիր  թվաց, բացի այդ ինձ համար նաև հետաքրքիր էր  աշխատել Դիանա Գրիգորյանի հետ:

Դժվա՞ր էր բարի և ազնիվ ոստիկանի կերպարից հետո մարմնավորել հղփացած ու հարուստ «Սպոյի» կերպարը:

-Դժվար էր, իհարկե: Սակայն դերասանի գործն էլ հենց դա է: Մարմնավորել ամենատարբեր կերպարներ և յուրաքանչյուր կերպարում լինել ավելի քան օրգանական:

 Ձեզ ավելի հեշտ էր մարմանվորել Սպոյի՞, թե՞ Արամի կերպարը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ոչ մի կերպարն էլ հեշտ չէր: Նրանցից յուրաքանչյուրն էլ աշխատանք էր պահանջում: Եվ առհասարակ, ցանկացած կերպար, որն իսկապես խաղում ես, աշխատանք է պահանջում: Իսկ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր կերպար իր դժվարություններն ունի: 

Թատերագետ Լևոն Մութաֆյանը Ձեր դերասանական խաղի մասին ասել է, որ այն համոզիչ և հուզիչ է: Դուք ինչպե՞ս կգնահատեք Ձեր խաղը:

-Երևի թե չկարողանամ իմ դերասանական խաղին գնահատական տալ: Ասեմ միայն, որ ես իմ աշխատանքն եմ կատարում և փորձում եմ, որ այն լինի հնարավորինս անթերի: Իսկ թե որքանով է դա ինձ հաջողվում, կարծում եմ, պետք է ասեն հեռուստադիտողները:

 Մարդկային հատկանիշներով Ձեր մարմնավորած կերպաևներից որիʹն եք ավելի նման:

-Ես նման եմ ինքս ինձ:  Կարծում եմ իմ մարմնավորած  կերպարներից ոչ մեկին նման չեմ, չնայած, որ նրանք շատ տարբեր են միմյանցից:

Այդ դեպքում ինչպիսի՞ն եք դուք իրական կյանքում:

-Իրականում հանգիստ մարդ եմ: Առօրյաս անցնում է աշխատելով: Ընկերասեր եմ, սիրում եմ շփվել մարդկանց հետ: Սիրում եմ ժամանակս անցկացնել լավ և ուրախ մթնոլորտում:

 Ի՞նչ եք կարծում, մեր հասարակության մեջ Սպոյին, թե Արամին նմանվող երիտասարդությունն է գերակշռում:

-Չեմ ուզում լինել ոչ լավատես, ոչ վատատես, մտածելով, որ նրանցից մեկը կարող է գերակշռել մեր հասարակության մեջ: Կարծում եմ երկուսն էլ կան, թե մարդ իր կյանքում որ տեսակին է հաճախ հանդիպում: Ինձ թվում է մեր կյանքում կան և Արամներ, և Սպոներ:

 Հեռուստաէկրանին հայտնվելուց հետո փոխվում են շատերը, նրանք կարծես վարակվում են աստղային հիվանդությամբ: Այն անցե՞լ է Ձեր կողքով, թե վարակել է Ձեզ:

-Կստեմ, եթե ասեմ որ չեմ փոխվել: Շրջապատի ուշադրությունն ազդում է քեզ վրա, անկախ ամեն ինչից` դու առաջին հերթին մարդ ես: Բայց չեմ տառապում հիվանդությամբ: Նույնն եմ մնացել ընկերներիս և հարզատներիս համար, իսկ նոր ծանոթություններից փորձում եմ զերծ մնալ:

Թատրոնում խաղացող դերասանն անընդհատ մարմնավորում է տարբեր կերպարներ: Խաղալով սերիալում` չեք ձանձրանում կերպարի մօրինակությունից:

-Դրանում, իհարկե, կա բարդություն, բայց կերպարը միօրինակ չէ: Սերիալում խաղացող դերասանը գնալով սկսում է կերպարն ավելի մանրակրկիտ ներկայացնել: Իսկ թատրոնում մի փոքր այլ է: Այնտեղ առնվազն երկու ժամում պետք է փորձես վրձնահարվածով ներկայացնել կերպարի էությունը: Իսկ սերիալում, այդ առումով, ավելի հեշտ է: Դու ունես ժամանակ, որի ընթացքում կարողանում ես քեզ դրսևորել:

 Ցանկացած մարդ, երբ սկսում է կարիերան, միտված է հասնել իր համար լավագույն կետին: Դուք հասե՞լ եք այդ կետին:

-Ունենալով մի քանի տարվա կարիերա` չեմ կարող ասել, որ հասել եմ այն նշաձողին, որը սահմանել եմ ի սկզբանե: Այդ դեպքում այն շատ ցածր կլիներ: Ես դեռ ունեմ նպատակներ ու կետեր, որոնց պետք է հասնեմ:

 Ի՞նչ նորություններ են սպասվում Դավիթ Թադևոսյանից:

-Որպես նորություն կարող եմ ասել, որ նկարահանվել եմ մի ֆիլմում, որի պրեմիերան կլինի նոյեմբեր ամսին: Ֆիլմը կոչվում է «Հանի մանի»: Փակագծերը չեմ բացի, որպեսզի հետաքրքրությունը չկորի:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...