«Թղթակցություններ

Ալերգիկ ֆոնով բրոնխիալ ասթմա

Ոլորտ:

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 25, 2013 - 11:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում բրոնխիալ ասթման, ինչպիսի՞ տեսակներ ունի այս հիվանդությունը, տարիքային ո՞ր խմբին է բնորոշ.  հիվանդության վերաբերյալ այս և այլ մանրամասներ պարզեցինք ալերգոլոգ Կրիստինա Ջամալյանից:

Ի՞նչ է բրոնխիալ ասթման ընդհանրապես, և ալերգիկ ֆոնով արտահայտված ասթման` մասնավորապես:

-Բրոնխիալ ասթման ծանր թոքային հիվանդություն է: Այս հիվանդության ժամանակ թոքուղիները բորբոքվում են և նեղանում: Ինչ վերաբերվում է ալերգիկ ֆոնով արտահայտված բրոնխիալ ասթմային, ապա այս դեպքում շնչառական, հօման, ստամոքս-աղիքային համակարգի և հարաղիքային ճանապարհներով օրգանիզմ են թափանցում էկզոգեն ալերգեններ: Ալերգենների ազդեցությունից օրգանիզմում զարգացող սենսիբիլիզացիան` գերզգայնությունը, ուղեկցվում է կամ ալերգենների, կամ բջջային հակամարմինների սինթեզով: Օրգանիզմի բարձր գերզգայնության պայմաններում ալերգենի կրկնակի ներթափանցումն օրգանիզմ ուղեկցվում է ալերգիկ ռեակցիայի առաջացումով: Բրոնխիալ ասթման կրկնվում է, կարող է լինել վարակային կամ ոչ վարակային: Ալերգիկ ֆոնով արտահայտված բրոնխիալ ասթման մեծամասամբ հանդիպում է մինչև 16 տարեկան երեխաների շրջանում:

Որո՞նք են ալերգիկ բրոնխիալ ասթմայի առաջացման պատճառները:

-Պատճառները բազմաթիվ են:Բրոխիալ ասթմա առաջացնող գործոնները կարելի է բաժանել երկու խմբի` 

-ներքին, բնածին և ժառանգական` պայմանավորված կենսական թերություններով` դեֆեկտներ, 

-արտաքին, պայմանավորված արտաքին ազդակներով, որոնք կարող են նաև բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ: Արտաքին գործոններից առավել հաճախ հանդիպում են կենցաղային ալերգենները, գրադարանային փոշին, բարձի փետուրը, մարդու և կենդանիների մազերը և այլն:

Որո՞նք են հիվանդության ախտանշանները:

-Հիվանդության ախտանշաններն են շնչարգելությունը, դժվարաշնչությունը, հևոցը, լորձի գերազատումը, լորձաթաղանթի բորբոքումը: Հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև արնահոսությամբ և շնչարգելության նոպայով, որը շատ վտանգավոր է:

Ինչպե՞ս կգնահատեք հիվանդության ծանրությունը:

-Ըստ ծանրության աստիճանի` հիվանդությունը լինում է թեթև, միջին և ծանր: Թեթև բնույթի ասթման տարվա մեջ կրկնվում է 2-3 անգամից ոչ հաճախ: Միջին ծանրության դեպքում` տարվա ընթացքում կարող է կրկնվել 3-4 անգամ, իսկ արդեն ծանր ասթմայի դեպքում հիվանդությունը կարող է կրկնվել 5 և ավելի անգամներ:

Ինչպե՞ս է ընթանում ալերգիկ ֆոնով արտահայտված բրոնխիալ ասթմայի բուժման պրոցեսը:

-Հատկանշական է, որ հիվանդների մեծ մասը դիմում է բժշկին միայն հիվանդության սրացման շրջանում: Դա է պատճառը, որ բուժման գործընթացը երկարում է: Իսկ առհասարակ ասթմայի բուժումը կատարվում է հետևյալ փուլերով. բրոնխիալ ասթմայի նոպայի բուժում, բրոնխիալ ասթմայի սրացման բուժում, ասթմայի վիճակի բուժում և բրոնխիալ ասթմայի անկայուն կամ դեղորայքային ռեմիսիայի փուլի բուժում:

Հնարավո՞ր է հիվանդությունը բուժել տնային պայմաններում:

-Միանշանակ ոչ: Տնային պայմաններում արված բուժումն այն ավելի է բարդացնում: Մարդիկ հաճախ դիմում են այնպիսի միջոցների, որոնք միայն սրում են հիվանդության ընթացքը: Այն ծանր ու լուրջ հիվանդություն է, և նոպաների ժամանակ կարող են նույնիսկ մահվան դեպքեր գրանցվել, ուստի բոլորին կոչ եմ անում դիմել համապատասխան բժշկի օգնությանը:

Տարիքային ո՞ր խմբին է առավել բնորոշ այս հիվանդությունը:

-Ասթմայով հիվանդանում են այն մարդիկ, ովքեր բնատուր ունեցել են այդ հակումը:Եվ հայտնի չէ, թե քանի տարեկանում կարող է արտահայտվել: Հիվանդությամբ կարող են հիվանդանալ և երեխաները, և երիտասարդները, և մեծահասակները:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...