«Թղթակցություններ

Ճիշտ բեռնաթափենք օրգանիզմը

Ոլորտ:

Երկուշաբթի, Սեպտեմբեր 30, 2013 - 12:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Մեզանից երևի շատերն են կազմակերպել օրգանիզմի բեռնաթափման օրեր կամ դիետաներ, սակայն քչերը գիտեն դրանց բուն նշանակության մաիսն: Իրականում դրանք միմյանցից տարբերվում են և իրենց նշանակությամ, և ձևով: Իսկ ավելի մանրամասն տեղեկություններ մեզ հաղորդեց ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

 Հաճախ մարդիկ նույնացնում են օրգանիզմի բեռնաթափումը և դիետան: Իրականում ի՞նչ է բեռնաթափումը և ի՞նչ է դիետան:

-Դիետան բոլորովին այլ հասկացություն է: Այն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին համապատասխան սննդակարգ է: Այն կարգավորում է անհատի նորմալ ֆիզիոլոգիական աշխատանքը: Այն իր մեջ ներառում է անհրաժեշտ քանակի ճարպեր, ածխաջրեր, սպիտակուցներ: Դիետան կարող է լինել առողջ կամ հիվանդ մարդկանց համար, կարող է լինել նաև հղիների համար: Դիետան կարող է լինել քաշը նվազեցնելու համար` ի տարբերություն բեռնաթափման օրերի:

Ինչ վերաբերվում է բեռնաթափման օրերին, ապա այն շատ հաճախ օգտագործվում է բուժման նպատակով: Այն ընթացք չէ և կատարվում է շաբաթական 1 կամ 2 անգամ:

Կա՞ որևէ տարիքային սահմանափակում օրգանիզմի բեռնաթափման օր կազմակերպելու համար:

-Պատկերացրեք, որ բեռնաթափման օրը դեղ է: Այն պետք է նշանակվի բժշկի կողմից: Եվ ավելի  ճիշտ կլինի ասել ոչ թե սահմանափակում, այլ ցուցում պետք է լինի: Հենց այնպես բեռնաթափման օր չեն նշանակում:

Բեռնաթափման ինչպիսի՞ տեսակներ կան:

-Կան, օրինակ սպիտակուցներով բեռնաթափման օրեր: Կարելի է բեռնաթափման օր կազմակերպել օրգանիզմից թունավոր նյութերը հեռացնելու համար, սակայն ցանկացած  պարագայում այն պետք է նշանակվի բժշկի կողմից:

Իսկ ո՞ր դեպքում չի թույլատրվում կամ խորհուրդ չի տրվում կազմակերպել բեռնաթափման օրեր:

-Ընդհանրապես բեռնաթափման օրեր խորհուրդ չի տրվում կազմակերպել առողջ մարդկանց: Ուրիշ բան, եթե շատ եք կերել, կարելի է հաջորդ օրը թեթև ուտել: Սակայն ընդհանուր դեպքում խորհուրդ չի տրվում բեռնաթափման օրեր կազմակերպել ստամոքսի հիվանդությունների, ցածր ճնշման, ինչպես նաև ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքերում:

Որո՞նք են այն տարածված սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս բեռնաթափման օրեր կազմակերպելիս:

-Առաջին տարածված սխալն այն է, որ մարդիկ դիմում են բեռնաթափման օրերի` մի ամբողջ շաբաթ: Երկրորդ տարածված սխալն այն է, որ անիմաստ են անում` այսինքն առանց բժշկի են կազմակերպում նիհարելու համար, ընդորում շատ արագ նիհարելու, որը շատ վտանգավոր է:

 Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ սխալները:

-Նշված և այլ սխալները կարող են մարդկանց մոտ առաջացնել բազմաթիվ խնդիրներ: Օրինակ մազաթափություն, մաշկի որակի փոփոխություն, տեսողության խանգարում, ուղեղի աշխատանքի թուլացում, գինեկոլոգիական  և մի շարք այլ խնդիրներ:

Ինչպե՞ս են ազդում դիետաները կամ բեռնաթափման օրերը մարդու հոգեբանության և հոգեկան աշխարհի վրա: Չէ՞ որ ասում են   «Մենք այն ենք, ինչ ուտում ենք»:

-Չիշտ դիետաները և ճիշտ բեռնաթափման օրերը բժշկության մի մասն են, սակայն ինչպես գիտենք քչերն են դրանք ճշգրիտ կատարում: Ուստի այդ սխալներն անդրադառնում են նաև մարդկանց հոգեբանության վրա: Կցանկանամ խոսել այն մարդկանց մասին, ովքեր դիմում են դիետաների կամ բեռնաթափման օրերի` նիհարելու համար: Նրանք ունեն կամ սիրո կարիք, կամ էլ նրանց ինքնագնահատականը ցածր է, իհարկե ոչ բոլոր դեպքերում:

Ավելի շատ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են դիմում բեռնաթափման օրերի և դիետաների:

-Իհարկե, կարծում եմ կանայք: Դա պայմանավորված է հետևյալով. կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի շատ են մտածում իրենց արտաքինի մասին: Դա է պատճառը, որ հենց կանայք են ավելի շատ դիմում դիետաների և բեռնաթափման օրերի: Իսկ տղամարդիկ, որպես կանոն, բժշկին նշված հարցով դիմում են միայն այն ժամանակ, երբ ունենում են առողջական խնդիրներ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...