«Թղթակցություններ

Երեք պատմություն

Ոլորտ:

Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2013 - 13:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Նկարում փոքրիկ Սամվելիկն է. սև աչքերով, թախծոտ ու մտածկոտ հայացքով: Փոքրիկն արդեն հինգ ամիս է, ինչ չի տեսնում հորը: Հայրը մեկնել է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան: Ամեն Աատծո օր Սամվելիկը մորը հարցնում է, թե երբ է գալու հայրը, բայց պատասխան չի ստանում, որովհետև մայրն էլ չգիտի...

Սամվելիկը երեք տարեկան է, արդեն մանկապարտեզ է գնում: Իր նկարած նկարներում պատկերում է հորը՝ իր պատկերացմամբ, իրենից հեռու: Սամվելիկի մոր հետ հարցազրույցի ժամանակ պարզվեց, որ ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի՝ իր ընտանիքի կարիքները հոգալու, երեխային անհոգ ապագա երաշխավորելու համար:

Լիաննան ասաց, որ ամուսնու գործը եթե լավ լինի, ապա պատրաստվում են ընտանիքով մեկնել Ռուսաստան՝ հիմնական բնակության: Մինչ մենք զրուցում էինք, այդ ընթացքում փոքրիկը խաղալիք մեքենա վերցրած վազեց դեպի մեզ. «Պապայի ուղարկած մեքենան ա, տես ինչ լավն է»,-մեքենան ցույց տվեց ինձ:

Հարցրի. «Հայրիկիդ շատ ես սիրում», պատասխանեց. «Շա՜տ-շա՜տ, ամպի չափ, պապայիս կարոտել եմ»,-ու դեմքի ժպիտը մի պահ սառեց:

Արտագաղթի մասին մի քիչ խոսելուց հետո, ես հրաժեշտ տվեցի նրանց, հասկացա իրավիճակի լրջությունը:

Հարցազրույց ունեցա Ալբերտ Կարապետյանի՝ 21 ամյա պատանու հետ: Նա ծառայում է հայոց բանակում: ՈՒսման պատճառով բանակ է զորակոչվել ուշացումով: Պարզվեց, որ վերջին օրերին նա շատ անտրամադիր է՝ մոր առողջության պատճառով: Մայրը հիվանդ է: Մոր մոտ ախտորոշվել է ուռուցք, բայց բարեբախտաբար հիվանդությունը բուժվող է:

«Գիտե՞ք պատճառը ինչն է, որ այսքան տխուր եմ»,-ասաց նա, «խնդիրն այն է, որ մորս վիրահատելու ժամանակ ոչ-ոք չկա նրա կողքին, ես բանակում եմ, հայրս՝ Մոսկվայում, մեկնել է աշխատելու՝ վիրահատության ծախսերը հոգալու համար: Հայաստանում այնպիսի աշխատանք չգտավ որպեսզի կարողանար լուծել այս հարցը: Պատկերացրեք հիմա վիճակս. չգիտեմ ինչ անեմ և ինչպես աջակցեմ մորս, գոնե հայրս այստեղ լիներ»:

Ալբերտը խոսելու ընթացքում անընդհատ կախում էր գլուխը, իրեն մեղավոր զգում, որ ոչնչով չի կարող սատար կանգներ:

«Ինչի՞ պիտի մարդ Հայաստանից մեկնի արտագնա աշխատանքի, որպեսզի հոգա հարազատի բուժման ծախսերը, այն դեպքում, երբ նրա կողքին լինելու անհրաժեշտությունը շատ ավելին է: Ախր էսպես արտագնա աշխատանքի, արտագաղթի շնորհիվ, ուր պետք է հասնենք:

ՈՒղեվորվենք Սյունիքի մարզի Սալվարդ համայնք:

Շրջեցի փողոցներով ու ցավ ապրեցի՝ ավելի շատ փակ դռներ, քան՝ բաց: Պատճառը դարձյալ արտագաղթն է: Գյուղացիների հետ զրույցի ժամանակ Անաստաս Ավագյանը նշեց. «Չեմ հասկանում մեր պետությունը ինչ քայլեր է ձեռնարկում՝ գնալով շատանում է արտագաղթը: Ինչպես կարելի է թուլացնել սահմանամերձ բնակավայրերը: Երիտասարդ տղաներս չեն ամուսնանում՝ աշխատանք չունենալու պատճառով, որ չեն կարող պահել ընտանիք: Արտագաղթի պատճառով դպրոցում սովորում է ընդամենը տասնհինգ աշակերտ, երկու տարի հետո դա էլ չի լինի, որովհետև ներկայումս նույնպես շարունակվում է արտագաղթը՝ երիտասարդ ընտանիքները իրենց մանկահասակ երեխաներով գյուղից հեռանում են»:

Սալվարդ համայնքը սահմանամերձ լինելով հանդերձ ՝ չունի և ոչ մի արտոնություն, որ գյուղի երիտասարդները կարողանան ընտանիք կազմել և շենացնել գյուղը, որպեսզի Նախիջևանի դարպասները միշտ փակ լինեն և չկարողանան ներխուժել հայկական տարածք: Ժամանակն է մտածել սահմանամերձ բնակավայրերի մասին, որ բացիթողի վիճակում չգտնվեն: Ո­Ւ՞­­­ր է մեր երազած անկախ, ազատ ու ապահով Հայաստանը... Միթե՞ սա է... Դեռ ուշ չէ, որպեսզի հարցերին տրվի լուծում ու կանգնեցվի արտագաղթը: ՈՒնենաք հզոր ու ապահով Հայաստան...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...