«Թղթակցություններ

Միհրան Ծառուկյանն անկեղծանում է

Ոլորտ:

Երեքշաբթի, Հոկտեմբեր 15, 2013 - 13:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Շատերի կարծիքով երգիչ Միհրան Ծառուկյանին մեծ ճանաչում բերեց Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող ՙԴժվար ապրուստ՚ հեռուստասերիալը, և հենց նույն հեռուստասերիալում երգչի մարմնավորած կերպարը: Սակայն երգչի համոզմամբ այս տեսակետը չի կարելի ճիշտ համարել: Այս ամենի վերաբերյալ նա ունի իր դիրքորուշումը:

Ձեռք բերած ճանաչման, դրան նպաստող հանգամանքների, անցած ճանապարհի,  հաղթահարված և չհաղթահարված  դժվարությունների մասին  պատմեց երգիչը` մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում:

Երբ դերասանի մասնագիտություն չունեցող հայտնիները նկարահանվում են սերիալներում, հիմնականում արժանանում են քննադատությունների: Ձեր դեպքում այդպես չեղավ, ընդհակառակը` Ձեզ սիրեցին և ընդունեցին նաև որպես դերասան: Ըստ Ձեզ ինչո՞վ էր դա պայմանավորվա՞ծ:

-Որևէ հստակ պատճառ նշել չեմ կարող: Բայց, երևի թե պատճառն այն էր, որ ես սերիալում նկարահանվելուց բացի նաև երգում էի: Կարծում եմ երգն ու դերասանությունն այս պարագայում օգնեցին և լրացրեցին իրար: Պետք  է նշեմ, որ երբ ընդունեցի սերիալում նկարահանվելու առաջարկը, հաջողության հասնելու կամ չհասնելու հավանականությունը 50-50  էր: Ուրախ եմ, որ հանդիսատեսը գոհ մնաց:

Հավատու՞մ եք սերիալում Ձեր կերտած կերպարի  գոյությանն իրական կյանքում:

-Նրա նման կերպարներ միգուցե կան, բայց հենց այդպիսին` չեմ կարծում: Նման կերպար կարող է միայն ֆիլմում լինել. որովհետև այնտեղ ամեն ինչ հնարավոր է, իսկ իրական կյանքում`  ոչ:

Մի փոքր պատմեք այն դժվարությունների մասին, որոնք հաղթահարել եք մինչ այս:

-Դժվարություններ շատ են եղել. երբ նկարահանվում էի սերիալում ամենամեծ դժվարությունը, որին հանդիպում էի հոգնածությունն էր:

Այն ինչ արել եմ, ինչին որ հասել եմ, հասել եմ ինքնուրույն` առանց որևէ մեկի օգնության: Եվ այդ ընթացքում շատ են եղել մտածմունքներ և անհան•ստություն`  կապված հետագայի հետ: Սրանք են եղել հիմնական դդժվարությունները:

Ես շնորհակալ եմ «Արմենիա» հեռուստաընկերությանը, սակայն այնտեղ ես ոչ մի ծանոթ չեմ ունեցել: Նրանք են ինձ նկատել և համագործակցության առաջարկն էլ հենց նրանց կողմից է եղել:

Միհրան, այսօր դուք ունեք, իսկապես, մեծ ճանաչում  և պահանջարկ  Ձեր ոլորտում: Արդյո՞ք սա այն էր ինչին ձգտել եք հասնել:

-Աշխատելու շատ բան միշտ էլ կա: Առհասարակ փորձում եմ ինչ-որ կետի չձգտել, որովհետև հասնելով այդ կետին, կարծում եմ, ամեն ինչ կավարտվի: Ներկա պահին աշխատում եմ իմ երկրպագուների և առհասարակ այն մարդկանց համար, ովքեր հետևում են իմ աշխատանքին:

Կար ժամանակ,  երբ  Դուք  ունեցել եք ՙաստղային հիվանդություն՚ ասվածը: Հիմա տառապու՞մ եք այդ հիվանդությամբ:

-Այո, (ծիծաղում է), բայց դա շատ շուտ է եղել` մոտավորապես 8 տարի առաջ. երբ մասնակցում էի Հայ Սուպերսթար նախագծին: Այդ ամենը եղել է, կարելի է ասել, երեխա ժամանակ: Հիմա վստահ կարող եմ ասել, որ նման հիվանդությամբ չեմ տառապում: Իհարկե, կան հարցեր, որոնցում, ես հիմա ունեմ ընտրության հնարավորություն, բայց ասել, որ ինչ որ ամբիցիաներ ունեմ` ճիշտ չի լինի:

Այնպիսի մասնագիտություն եք ընտրել և աշխատանքն էլ  այնպին է, որ միշտ  էներգիա եք կորցնում: Ինչպես ե՞ք վերականգնում կորցրած էներգիան:

-Եթե անկեղծ, ապա միայն քնելով: Շատ դրական լիցքեր եմ ստանում նաև ստուդիայում, երբ Էդգարի հետ որևէ հարց ենք քննարկում, կամ պարզապես զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ:

 Ձեր ձայնասկավառակի շնորհանդեսը շոկ առաջացրեց շատերի մոտ: Կպատմե՞ք Ձեր զգացողությունների մասին:

-Այդ օրն ահավոր խառնաշփոթ էր, իհարկե հաճելի: Սպասում էի երկրպագուների բուռն արձագանքին, բայց նիման բազմությունն ինձ համար իսկական անակնկալ էր:

Գիտեմ, որ ամռանն ունեցել եք համերգային շրջագայություններ: Ո՞ր քաղաքներում եք եղել:

-Եղել եմ ինչպես Ռուսաստանի ավելի քան 13 քաղաքներում, այնպես էլ Հայաստանի  մոտ 15 քաղաքներում: Արտասահմանյան շրջագայությունների ժամանակ ինձ հետ են եղել նաև Լիլիթ Հովհաննիսյանը, Արմոն, Էրիկ Կարապետյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արման Անտոնյանը, Սոֆի Մխեյանը, ինչպես նաև Հայկոն և Մկոն  (նրանք վարում էին համերգային ծրագիրը): Համերգային շրջագայություններով եղել եմ նաև Բելգիայում, որտեղ երգեցի Մարտին Մկրտչյանի հետ: Այդ համերգին մեզ հետ միասին պետք է երգել նաև Լիլիթ Հովհաննիսյանը, ով սխալ թղթաբանության պատճառով չկարողացավ մեկնել:

Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք համերգային շրջագայություններց:

-Հետաքրքիր և զվարճալի դեպքեր շատ-շատ են եղել: Փորձեմ հիշել դրանցից գոնե մեկը:

Ես Լիլիթ Հովհաննիսյանի հետ փոքրիկ կատակ էի արել, որի պատճառով նա խուճապի էր մատնվել: Լիլիթն էլ ինձանից ետ չմնալով արեց մի բան, որը մինչև հիմա հիշում եմ: Մեր դուետի ժամանակ, երբ ես իմ տունը երգում վերջացնում եմ, ձեռքս պարզում եմ այն ուղղությամբ, որտեղից պետք է բեմ դուրս գար Լիլիթը, սակայն նա չկա: Լիլիթը  ամբողջ ընթացքում երգեց կուլիսներից և ես ամեն անգամ իմ տունը վերջացնելուց հետո ձեռք պարզում եմ, որ դիմավորեմ նրան: Վերջում, իհարկե, Լիլիթը բեմ բարձրացավ և ասաց, որ դա իր պատասխանն էր  ինձ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...