«Թղթակցություններ

Կարոտի զգացումը հայրենիքիս սառը աղբյուրի պես միշտ կհոսի սրտներումս. Պանդուխտ հայուհի

Ոլորտ:

Երկուշաբթի, Հոկտեմբեր 14, 2013 - 14:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Ասելուց հետո լռում է,  տխուր աչքերը հառելով դեպի հեռուն, ապա,  կարծես ամփոփելով իր ողջ կյանքը, մրմնջում է. «Ամբողջ կյանքում կարողացանք միայն երկու երեխա հետ գցել…ուրիշ ոչինչ

«Երկու հարկանի տանն ե՞ք ապրում,  բոլոր հարմարություններո՞վ, զուգարան-բաղնիք էլ կա՞ տան մեջ»,-հարցրեց Առաքել պապը, ով, դրական պատասխան ստանալուց հետո, շարունակեց. «Դե ասա իսկական դրախտա, իսկական դրախտ»:

Առաքել պապի` վեց հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է ՌԴ Սոչի քաղաքում,  26 քմ մակերեսով մեկսենյականոց բնակարանում: Այստեղ եկել են երկրաշարժից հետո:

«Վանաձորում երկու հարկանի մեծ տուն էինք սարքել: Դեռ մեկ շաբաթ էլ չկար, որ այնտեղ էինք ապրում, երբ տեղի ունեցավ աղետը: Հիմա չեմ կարող ասել, որ հայրենիքումս տուն ունեմ, միայն պատերն են մնացել: Մի վեց տարի առաջ էլ  լուր ստացանք, որ մեր տան մոտ գտնվող կոյուղաջրերի խողովակները պայթել են, ամբողջ ջուրը լցվել է շենքի մեջ: Լուրը ստանալուն պես Առաքել պապը գնաց հայրենիք,  գնաց ու տեսնի ի՞նչ... ինչ ունեինք-չունեինք, մեր տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքները փտել են, հոտել:  Տան ամբողջ կահույքն ու եղած-չեղածը դուրս է հանել, բենզին լցրել ու այրել: Հիմա մնացել են տան դատարկ, կիսաքանդ  պատերը»,-սրտի կսկիծով պատմում է տիկին  Գրետան՝ Առաքել պապի կինը:

Նա  ամեն օր է կարոտով հիշում իրենց գյուղն ու տունը, հարևաններին ու բարեկամներին:

«Մեկ ա, իմ Հայաստանն ուրիշ ա, այնտեղ ամեն ինչն ա ուրիշ, նիստն ու կացը, ամեն ինչը…»,-կարոտով նշում է տիկին Գրետան, ապա շարունակում. «Էդ անտեր երկրաշարժը որ չլիներ, մենք ինչի՞ պետք ա օտարության մեջ ընկնեինք»:

Տիկին Գրետան պատմում է, որ երկրաշարժից հետո հարյուրավոր ընտանիքների հետ իրենց էլ ժամանակավորապես տեղափոխեցին Ռուսասատանի տարբեր քաղաքներ:

«Մեզ բերեցին Սոչի: Որոշեցինք՝ հենց քիչ թե շատ վերացնեն աղետի  հետևանքները, անպայման վերադառնալու ենք: Սակայն մինչև հիմա, եթե չեմ սխալվում, հազարավոր ընտանիքներ դեռևս անօթևան են: Իսկ մենք այստեղ արդեն աշխատանք ունենք, քիչ թե շատ հարմարվել ապրումենք»,-պատմեց նա, ապա հավելեց. «Թեպետ  կարոտի զգացումը հայրենիքիս սառը աղբյուրի պես միշտ կհոսի սրտներումս»:

Տիկին Գրետան այս տարիների ընթացքում չի կարողացել գեթ մեկ անգամ Հայաստան այցելել:

«Դե, աղջիկ ջան, դրսում ապրելն էլ է շատ դժվար: Աշխատանքը դժվարությամբ ես գտնում, լավ աշխատանք ունենալու համար պետք է Ռուսասատանի քաղաքացի լինես, իսկ մենք չունենք: Ինչ աշխատանք հասնի, կատարում ենք,  բա հո՞ սովից չենք մեռնի»,-ասում է նա:

Բացի սնվելու, հագնվելու հարցերը լուծելուց, նրա խոսքերով, անհրաժեշտ է նաև բնակարանի վարձ վճարել, կոմունալ ծախսեր հոգալ, թոռնիկներն արդեն դպրոցական են,  գրենական պիտույքներ են անհրաժեշտ:

«Չնայած տան բոլոր չափահասներն այս պահին աշխատում են, բայց ծերը-ծերին հազիվ ենք հասցնում: Ոչ մի կոպեկ չենք կարողանում հետ գցել սև օրվա համար: Դե որ մի փոքր շատ վաստակեինք, վեց հոգով մի փոքր սենյակում չէինք ապրի»,-նշում է նա:

Վաթսունամյա տիկնոջ ցանկությունն է. «Գոնե կարողանամ ծերությունս Հայաստանում անցկացնել, մեր Լոռվա բնության գրկում»:

Ասելուց հետո լռում է,  տխուր աչքերը հառելով դեպի հեռուն, ապա,  կարծես ամփոփելով իր ողջ կյանքը, մրմնջում է. «Ամբողջ կյանքում կարողացանք միայն երկու երեխա հետ գցել…ուրիշ ոչինչ»:

Առաքել պապի և տիկին Գրետայի հետ ծանոթացանք գարնանը մեր ընդհանուր ծանոթի տանը:

Օրեր առաջ իմացա, որ մեր ծանոթությունից հետո տիկին Գրետան հայրենիք է վերադարձել:  Սակայն  պատճառն անհուն-անհատակ կարոտը չի եղել, այլ՝ առողջական վիճակը: Նա քաղցկեղով հիվանդ է:  Վերադարձել է հայրենիք բուժվելու նպատակով, իսկ բժիշկները փրկվելու հավանականությունը փոքր են գնահատում…

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...