«Թղթակցություններ

«Ես ումի՞ ց եմ պակաս»

Ոլորտ:

Երեքշաբթի, Հոկտեմբեր 29, 2013 - 13:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Սյունիքի մարզի Սալվարդ համայնքում է ապրում Գոհար Մարտիրոսյանը: Նա հիսուներկու տարեկան է, առաջին կարգի հաշմանդամ:

Գոհարն ի  ծնե շատ գեր է ու տեսողության հետ կապված խնդիրներ ունի: 

Ծնողները ցանկացել են հիվանդանոցում թողնել նորածնին, բայց չէին կարողացել՝ խիղճները տանջել է:

Գոհարը հաճախել է Սալվարդի 8-ամյա դպրոցը և ստացել  թերի կրթություն: Բոլոր  աշակերտները հոգատար էին նրա նկատմամբ՝  օգնում էին կարդալ, գրել ու ամենակարևորը` չէին առանձնացնում իրենցից:

Երբ ուներ ընտանիք, նա իրեն կարծես լիարժեք էր, չէր մտածում հետագայի մասին: 

Իր վիճակը կարծես դեռ քիչ էր, երբ կրկին ստացավ ուժգին հարված՝ դաժան մահը խլեց ջահել մոր կյանքը: Ծանր ու անբուժելի հիվանդությունից հետո մահացավ մայրը: Գոհարն անդադար լացում ու չէր հանգստանում:

Տան հոգսերն ընկան Գոհարի ու նրա հոր վրա: Հայրն էլ էր վատառողջ: Գոհարը ստանձնեց տանտիրուհու պարտականությունը, իսկ հայրը՝ դրսի գործերը:

Այդպես ապրեցին երկար տարիներ: Մի օր էլ չարաբաստիկ մահը խլեց հոր կյանքը: Գոհարն արդեն քառասունութ տարեկան էր, զգաց որ արդեն հայտնվել է անելանելի վիճակում: Ինքն իրեն հույս էր տալիս, որ կարող է ապրել առանց ծնողների: Նա արդեն որբ էր:

Գոհարն ունի երկու եղբայր և երկու քույր, բայց երբևիցե չի դժգոհել նրանցից, միշտ ասում է, որ հազիվ են կարողանում ապրել իրենց ընտանիքներով և չի  ցանկանում ավելորդ բեռ լինել նրանց համար: Մեծ եղբայրը հիվանդ է, չի կարողանում տեսակցել քրոջը, փոքր եղբայրը գտնվում է արտերկրում: Վեց ամիսը մեկ անգամ քույրերն են գալիս մաքրում, լվանում և թողնում էլի միայնակ ու գնում:

Երեք եղբայր ուներ, մեկը Սպիտակի երկրաշարժի ժամանակ ողջ ընտանիքով մնաց փլատակների տակ: Շատ էր հպարտանում եղբորով՝ խոստացել էր քրոջը, որ ծնողների մահից հետո կտեղափոխի իր բնակարան ու միասին կապրեն, բայց այս անգամ էլ բախտը երես թեքեց ու չերջանկացրեց Գոհարին:

Ապրում է չնչին թոշակով և նպաստով, ոչ մի անգամ չի տրտնջում:

Փոքրիկ զրույց ունեցա Գոհարի հետ.

- Ինչո՞ւ որևէ անգամ չես դիմել ինչ-որ կազմակերպության, որպեսզի աջակցեն քեզ:

- Շատ անգամ եմ դիմել տարբեր կազմակերպությունների, բայց ոչ ոքից օգնություն չեմ ստացել ու հետո ավելացրեց. « Եղունգ ունես, գլուխդ քորի » : 

- Բավականացնու՞մ  է ստացածդ գումարը քեզ:

- Որ չբավարարի, ով պիտի ձեռք մեկնի: Փորձում եմ ես ինձ լիարժեք մարդուց չտարանջատել, ինչո՞վ եմ պակաս նրանցից: Մեր հարևանն ամուսին, երեխաներ ունի, բայց ամեն անգամ ակնարկում է, որ ես իրենցից լավ եմ ապրում:

Գոհարն այս վիճակով մի անգամ տաքսի է վարձել և հասել նախագահի նստավայր, որպեսզի իրեն հուզող հարցի լուծումը ստանա, բայց «քոռ ու փոշման» հետ է վերադարձել, որ այդ տնտեսած երեսուն հազար դրամով մեկ ամիս էլ «յոլա» կգնար: Դիմել էր նախագահին մեկ սենյականոց բնակարանի ակնկալիքով, քանի որ իր տունը, ճիշտ է, շատ մեծ է, բայց չունի ոչ մի կոմունալ հարմարություն: Ջրի ծորակը գտնվում է շենքից դուրս, մի բաժակ ջրի համար նա պետք է անընդհատ դուրս ու ներս անի:

Նամակը հանձնել է և ուրախ-ուրախ վերադարձել գյուղ, բայց այդպես էլ չի ստացել իրեն հուզող հարցի լուծումը:

Տխուր տրտնջացել է.

- Արևը երբեք չի ջերմացնի ինձ: Ես ինքս պետք է կարողանամ ջերմացնել ինձ: 

Հիմա թույլ է և՛ ոտքերը, և՛ տեսողությունը, բայց տան բոլոր գործերն ինքն է կատարում, միայն շոշափելու օգնությամբ: Տունն է մաքրում, ճաշ պատրաստում և ամեն անգամ ակնարկում. «Ես ումի՞ ց եմ պակաս»:

Ինքն իրեն լիարժեք է համարում, միայն դժգոհում է կառավարության հատկացրած թոշակի ու նպաստի չափից: Վճարում  է որոշ կոմունալ ծառայությունների համար, մնացած չնչին գումարով գոյատեւում մինչև մյուս ամիս: Փայտ չի կարողանում գնել, որ սենյակը ջեռուցի: Մի անգամ փորձել է էլեկտրական սալիկով տաքացնել սենյակը, հրդեհ էր բռնկվել: Հոտից էր զգացել, որ հրդեհ է և հարևաններին օգնության կանչել: Հիմա էլ վախենում է էլեկտրական սալիկից: Վախենում է հիվանդանալուց և անկողին ընկնելուց, որ ավելորդ բեռ կլինի քույրերի ու եղբայրների համար, դրա համար ամեն անգամ Աստծուց «անմահական մահ » է խնդրում. «Քնեմ ու չարթնանամ»:

ՈՒ սկսում եմ խորհել, որ մարդ ինչքան ուժ ու եռանդ ունի, որ չի հուսալքվում և ձգտում է լավին ու բարուն: 

Մտածում եմ ի՞նչն է խոսում այդ էակի մեջ, որ ոչ մի անգամ չի ակնարկել մահվան մասին, այսինքն ասեր. «Երանի ծնված չլինեի» կամ «Երանի մեռնեի, իմ ապրելն ո՞ւմ է պետք » :

Հաճախակի ինքն իրեն կրկնում է .

- Ինձ ինչքան կյանք է պարգևած, այնքան էլ կապրեմ:

Փորձենք օգնել և աջակցել սահմանափակ կարողություններով մարդկանց: Մեր մի փոքրիկ օգնությունը նրանց կդարձնի ավելի երջանիկ ու կզգան, որ իրենք էլ են  արժանանում հասարակության ուշադրությանը: Մեր հոգատարությունը  կջերմացնի նրանց ցուրտ ու սառը սրտները:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...