«Փակ շուկայի» վերանորոգումից առաջ ծավալված պայքարն ու ակտիվիստների պահանջները` շուկայի ճարտարապետական տեսքը չխախտելու վերաբերյալ, արդյունք չտվեցին:
«Փակ շուկան» այսօր լրիվ վերափոխվել և կորցրել է իր ճարտարապետական տեսքը, ինչպես նաև դադարել է մշակությային արժեք լինելուց: Պայքարը, սակայն, շարունակվում է մինչ այսօր: «Ազատագրենք «Փակ շուկան» օլիգարխից» քաղաղաքացիական նախաձեռնության մասնակից-ակտիվիստները մինչև այսօր` շուկայի վերաբացումից մոտ մեկ ամիս անց, պայքարում են շուկայի նախկին տեսքի վերադարձման համար:
Շարժումը նոր թափ և նոր ուղղություն է ստանում` շնորհիվ շուկայի ներկայիս աշխատողների:
Նոյեմբերի 3-ին, «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» նախաձեռնության մասնակիցներին, իրենց հերթական ցույցի ժամանակ, շուկայի մոտ դիմավորեցին աշխատակիցները: Նրանք կարմիր գլխարկներ էին դրել, երգում ու պարում էին: Երբ փորձեցի հասկանալ, թե ինչի համար են նրանք պայքարում` զարմացա, քանի որ առաջին երեք ակտիվիստներն ինձ պատասխանել չկարողացան. նրանք չգիտեին թե ինչի համար էին պայքարում: Վերջապես կարողացա գտնել մեկին, ով ինձ ասաց հետևյալը. «Աղջիկ ջան մենք ընդամենն աշխատանք ենք ուզում, իսկ այդ դեղին գլխակավորները ցանկանում են զրկել մեզ մեր աշխատանքից»:
Նշեմ, որ «դեղին գլխակավորները» «Ազատագրենք փակ շուկան օլիգարխից» նախաձեռնության մասնակիցներն էին:
Սրան ի պատասխան հակառակ կողմն ասաց, որ «Փակ շուկայում» աշխատում էր ավելի քան 1000 մարդ, իսկ այսօր` ընդամենը 100 կամ 200. «Դա անհատ վաճառողների տարածք է, իսկ նրանք հիմա զրկված են այդ աշխատանքից», նշեց ակտիվիստներից մեկը:
Սակայն նրանց պայքարը ոչ թե աշխատատեղերին է վերաբերվում, այլ վերացված հուշարձանին, որը մշակութային արժեք էր: Նրանց պայքարը, սակայն, ոչ ոքի և ոչ մի անհատի դեմ ուղղված չէ. «Մենք ոչ մեկին դեմ չենք, մեր պայքարը ոչ մեկի դեմ չէ, մենք պարզապես պայքարում ենք մեր մշակութային ժառանգության համար»:
Ամեն ինչ սակայն շատ կասկածելի և վտանգավոր ընթացք է ստանում: Եթե նրանց պայքարն ուղղված չէ ոչ ոքի դեմ, ապա ովքեր և ինչու են անհանգստացնում ու վախեցնում ակտիվիստներին: Տեսանյութում պարզ երևում է ակտիվիստներից մեկին սպառնացող երիտասարդը շրջում է մոտակայքում: Ավելին նա հայհոյում և հեռանում է, երբ ակտիվիստը սկսում է պատմել նրա մասին:
Այսպիսով, «Փակ շուկայի» համար պայքարը ոչ միայն չի ավարվել, այլև շարունակվում է` օր օրի գրանցելով նորանոր բացահայտումներ:
Տեսանյութն` այստեղ: