«Թղթակցություններ

Արդեն գիտեմ ինչպես լուսաբանել ընտանեկան բռնությունները

Ոլորտ:

Ուրբաթ, Նոյեմբեր 8, 2013 - 14:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Նոյեմբեր 7-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց դասընթաց՝ «Ինչպես լուսաբանել ընտանեկան բռնության խնդիրը» թեմայով: Դասընթացն անցկացվեց  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»: Նշեմ, որ կոալիցիան ստեղծվել է 2010թ-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում ամուսնու և սկեսրոջ պարբերաբար ծեծերից 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահվանից հետո: Մոտ 7 հասարակական կազմակերպություններ՝ «Զանգակատուն», «Կանանց աջակցման կենտրոն», «Կանանց իրավունքների կենտրոն», «Կանանց ռեսուրսների կենտրոն»,  «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք», «Հասարակություն առանց բռնության» և «Սեռական ճգնաժամային կենտրոն»:

Քննարկման սկզբում  մասնակիցներն իրենք փորձեցին տալ ըմտանեկան բռնության սահմանումը, որն է՝ «Ընտանեկան բռնությունն ընտանիքի անդամներից մեկի գործողությունը կամ անգործությունն է ուղղված ընտանիքի մյուս անդամի դեմ, որը.

1. Կատարվում է ուժի առավեելության օգտագործմամբ

2. Խախտում է ընտանիքի մյուս անդամի իրավունքներն ու ազատությունը

3. Սպառնում է նրա կյանքին և առողջությանը՝ պատճառելով տառապանք և վնաս (ֆիզիկական, հոգեբանական)

Դասընթացի ընթացքում խոսվեց նաև ընտանեկան բռնության տեսակների մասին, որոնք, ի դեպ, չորսն են.

1. Ֆիզիկական

2.Հոգեբանական

3. Սեռական

4. Տնտեսական

Դասընթացի մասնակիցները տեղեկացան նաև ընտանեկան բռնության ցիկլի հետ: Այդ ցիկլը պտտվում է հետևյալ կերպ՝ լարվածություն, միջադեպ, հաշտություն, դադար, մեղքի զգացում և կրկին լարվածություն: Այն կարող է կրկնվել տարիներ շարունակ:

Կարևոր տեղեկատվություն ստացան լրագրողները: Նրանց համար ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե ինչպես պետք է լուսաբանել ընտանեկան բռնությունը կամ ինչպես հարցազրույց վերցնել բռնության ենթարկվածից` դուրս չգալով էթիկայի սահմաններից: Ստորև ներկայացնում եմ լրագրողների համար խիստ կարևոր մի քանի կանոններ.

Բռնության ենթարկվածից  հարցազրույց վերցնելիս լրագրողը ՉՊԵՏՔ Է 

  • Կենտրոնանա զոհի համար  զգայուն մանրամասնությունների վրա,
  • Զոհին հարկադրի պատմել այնպիսի անձնական տեղեկություններ, որը նա չի ցանկանում տրամադրել,
  • Ենթադրել, թե զոհն ինպես է արձագանքել կոնկրետ իրավիճակին,
  • Համարել ընտանեկան բռնությունը մշակութային կամ տնտեսական հարց,
  • Զոհին ներկայացնել իբրև մեղավոր:

Կարևոր է ոչ միայն այն, թե լրագրողն ինչ չպետք է թույլ տա իրեն հարցազրույցի ընթացքում, այլ նաև հակառակը՝ ինչ կարող է կամ ինչպես  պետք է լուսաբանել իրավիճակը.

  • Կոնկրետ դեպք լուսաբանելով՝ ներկայացնի ընտանեկան բռնությունը՝ այդպիսով կրթելով լսարան ու  կանխարգելելով բռնության դեպքերը,
  • Ներկայացնի ընտանեկան բռնությունն իբրև վերահսկողություն ձեռք բերելու փորձ,
  • Ընտանեկան բռնության մասին նյութ պատրաստելիս  ցանկալի է ներկայացնել առկա թեժ գծերը
  • Պահպանել անհատի և ընտանիքի անդամների գաղտնիությունը:

Այսպիսով, դասընթացի ավարտին ներկաները հեռացան նոր, կարևոր տեղեկատվությամբ, որը նրանց հետագայում կօգնի ճիշտ և էթիկայի սահմաններում լուսաբանել ընտանեկան բռնությունները:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...