«Թղթակցություններ

Գեղեցիկ կնոջ գեղեցիկ ներաշխարհը

Ոլորտ:

Երկուշաբթի, Նոյեմբեր 25, 2013 - 14:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այսօր սիրված և ճանաչված դերասանուհի է: Նրա կերտած ցանկացած կերպար ընդունվում և սիրվում է հեռուստադիտողների և նրա երկրպագուների կողմից: Նրան բոլորը ճանաչում են հեռուստաէկրաններից այն կողմ և, քչերին է հաջողվում նրան ճանաչել որպես Լուիզա Ղամբարյան մարդ:

Թափանցելով նրա հոգու խորքը` մենք փորձեցինք առավելագույնս բացահայտել նրան:

Խոսեք մի փոքր այն մասին, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել թատրոնը ժամանակի ընթացքում: 

-15 տարի է, ինչ թատրոնում եմ և չեմ կարծում, որ ես իրավասու եմ նման համեմատություններ կատարել, քանի որ չունեմ պահանջվող երկարամյա թատերական փորձ: Համենայնդեպս այս 15 տարվա գործունեության փորձից կարող եմ ասել, որ երբեք էլ թատրոնը չի ունեցել կատաստրոֆիկ շրջան: Շատ են ասում, թե իբր թատրոնը հիվանդանում է կամ այլևս չեն գնում թատրոն. չկա նման բան: Վստահաբար կարող եմ ասել, որ թատրոնում միշտ կա հանդիստես: Իսկ այդ հանդիսատեսը հասարակության այն զանգվածն է, որը սիրում է թատրոնը և որը թատրոնի ծարավ է: Ուրիշ բան է, որ այդ հանդիսատեսը քիչ է, այս զանգվածը քիչ է, սակայն կարևորն այն է, որ այն, թեկուզ քիչ, բայց կա. իսկ եթե կա հանդիսատես` կա նաև թատրոն: Ուստի ես որպես պատասխան կարող եմ ասել, որ թատրոնը, ճիշտ է փառահեղ վիճակում չէ, բայց նաև վտանգված չէ թատրոնի ճակատագիրը, որովհետև կան մարդիկ, ուժեր, ովքեր այդ գործի նվիրյալներն են և նրանց ոգևորվածությունը կհասնի նրան, որ պետական այրերն էլ գնահատեն թատրոնը: 

Տարբերվո՞ւմ է արդյոք դերասանական խաղը թատրոնում և կինոյում:

 -Իհարկե տարբերվում է. իսկ եթե չի էլ տարբերվում, ապա այդտեղ դերասանի անկարողությունն է: Թատրոննն ունի իր լեզուն, իր այբուբենը, տեսախցիկն` իր կանոնները: Երբեք չպետք է թատրոնը բերել կինո կամ հակառակը: Թատրոնի զգացողական դաշտն ավելի շատ է, իսկ տեսախցիկը պահանջում է մինիմալը: Երբ ես ոտք էի դնում սերիալային իրականություն, իմ ղեկավարն ինձ ասաց. «Երբեք թատրոնը կինո չբերես, իսկ կինոն թատրոն չտանես»:

Այսօր շատերը չեն հետևում այս պահանջին, օրինակ` թատրոնում սկսել են շատ կամաց խոսել, որը գալիս է տեսախցիկից: 

Ինչպիսին են կանոնները կյանքում և բեմում: 

-Նայած կյանքի ինչ շրջան և նայած թե դու ինչ բեմադրություն ես խաղում: Կյանքը հետաքրիքր ու գեղեցիկ է նրանով, որ դու չես կարող ասել, թե ինչ կլինի հետո: Իսկ թատրոնում ամեն ինչ բեմադրվում է: Դու գիտես, որ ամեն ինչ ունի սկիզբ, զարգացում և ավարտ: Կյանքում, թերևս, միակ բեմադրիչը Տերն է: 

Ով է Ձեզ համար կայացած դերասանը: 

-Շատ-շատ են. և՛ հայաստանյան, և՛ արտերկրի: Ես կարող եմ նշել շատ անուններ, բայց փորձեմ նշել հայ հզոր դեմքերին. Գալյա Նովենց, Վիոլետա Գրիգորյան, Մհեր Մկրտչյան, Արտաշես Ալեքսանյան, Ալբերտ Սաֆարյան, Արթուր Ութմազյան, Գուժ Մանուկյան, Հրաչյա Հարությունյան, այս շարքը շատ երկար կարող եմ շարունակել: 

Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ կնոջ մասին ճշմարտությունը գիտե միայն նրա բարձը: 

-Ես ժպիտով եմ նայում նման արտահայտություններին, որովհետև դրանք հորինել են մարդիկ: Իսկ յուրաքանչյուր մարդ ունի իր ներաշխարհը և իր կյանքից են գալիս ինչ-ինչ խոսքեր, որոնք դարձել են թևավոր խոսքեր: Դրա համար ես նման արտահայտություններին շատ լուրջ չեմ վերաբերվում, բայց այնպես էլ չի որ դրանց անլուրջ եմ նայում: Կարծում եմ, որ շատ-շատ բաներ կան, որ իրոք կնոջ մասին գիտե միայն նրա բարձը: Բայց եթե ունես լավ ամուսին, ապա այդ բարձը կարող է դառնալ ամուսինդ: 

Տվեք գեղեցիկ կնոջ սահմանումը: 

-Եթե կինը գեղեցիկ է իր ստեղծած, հորինած աշխարհում, ապա նա գեղեցիկ է, եթե անգամ ունի տգեղ դիմագծեր: Կնոջ գեղեցկությունը ներքին աշխարհի անմիջական արտացոլումն է, իսկ կինը գեղեցիկ է, երբ ունի լավ ու երջանիկ ընտանիք, ընկերներ և շրջապատ:

Ինչպիսի գույներ կունենա այն կտավը, որի վրա պատկերված կլինի Ձեր կյանքը: 

-Ամենատարբեր գույները. կգերակշռեր իհարկե սպիտակը: 

Եթե նկարահանեիք ֆիլմ, ինչի մասին այն կլիներ: 

-Դուք հիմա փորձում եք թափանցել իմ հոգու խորքերը, սակայն դա Ձեզ մոտ չի ստացվի (ծիծաղում է) լավ իմաստով, որովհետև կան բաներ, որոնք միայն իմն են: Բայց խոստանում եմ, որ երբ նկարահանեմ ֆիլմ, իսկ այդպիսի ցանկություն ունեմ, մենք կրկին կհանդիպենք և ես Ձեզ դրա մասին կպատմեմ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...