«Թղթակցություններ

«Շեփորը փողային գործիքների թագավորն է»

Ոլորտ:

Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2013 - 22:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Դեկտեմբերի սկզբին լրացավ հայտնի շեփորահար, Հայաստանի պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Ջոն Սարգսյանի 75 ամյակը: Իր երաժշտական կարիերիայի ընթացքում Ջոնը նվագել է հայտնի երաժիշտներ, Սովետական միության, Պետական սիմֆոնիկ մեծ նվագախմբի դիրիժոր Կոնստանտին Իվանովի, հանրահայտ դիրիժոր Վալերի Գեորգիեւի, դիրիժոր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Խանջյանի, հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական, ազգային արտիստ Արամ Խաչատրյանի, կոպմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Գրիգոր  Հախինյանի եւ Ալեքսանդր Աճեմյանի հետ: Ունի բազմաթիվ ձայնագրություններ ռադիոյում եւ հեռուստատեսությունում: 

Սերը դեպի շեփորը սկսցվեց դեռ մանկուց. «Լենինականում, որտեղ ես ապրում էի, կար Տեքստիլ կոմբինատի փողային նվագախումբ եւ մենք երեք եղբայրներով այնտեղ շեփորահար ենք եղել` մեկի մյուսին ասես փոխանցելով հերթափոխը», - պատմում է Ջոնը: 

Հետաքրքիրն այն է, որ շենքում, որտեղ բնակվում էր Ջոնը, 6 հոգի Կոնսերվատորիա են ավարտել, որից երեքը` շեփորահար: Հենց Գյումրիում էլ նա ստացավ երաժշտական կրթություն` ավարտելով Լենինականի երաժշտական ուսումնարանը: Իսկ բանակում ծառայելիս կարծես սկսվեց նրա, որպես երաժշտի կայացումը` նվագում էր Անդրկովկասի ցուցադրական փողային նվագախմբում, որտեղ տարածաշրջանի լավագույն երաժիշտներն էին հավաքվել: 

Որպես մենակատար-շեփորահար այդ նվագախմբի հետ Ջոնը համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Վրաստանում եւ Հայաստանում: Իսկ, երբ զորացրվեց` անմիջապես առանց հապաղելու որոշեց ընդունվել Հայաստանի պետական կոնսերվատորիա: 

1966 - 1968 թթ Սարգսյանը եղել է Սպենդիարյանի անվան օպերայի պետական թատրոնի նվագախմբի մենակատար-շեփորահարը: Իսկ հետո, երբ նա աչքի ընկավ, հրավիրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ մինչեւ 2001 թվականը եղել է սիմֆոնիկ նվագախմբի մենակատար-շեփորահարը:

Այդ ընթացքում Սարգսյանը դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ հանդես է եկել համերգներով աշխարհի շատ երկրներում` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Լուքսեմբուրգում, Հունաստանում, Անգլիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Կանադայում: 

Ներկայումս Սարգսյանը դասավանդում է միանգամից երեք երաժշտական կրթօջախներում` Չայկովսկու անվան եւ Սպեդիարյանի անվան երաժշտական դպրոցներում, ինչպես նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայում: Նրա աշակերտների թիվը գերազանցում է արդեն 100-ը: Ամենահայտնին` շեփորահար Սերգեյ Լուցենկոն է, որը ներկայումս աշխատում է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբում: 

Մասնակցելով մրցույթին` նա 18 հոգու մեջ ճանաչվեց լավագույնը, որի արդյունքում էլ նրան հրավիրեցին սովորելու Փարիզ:  Ջոնի աշակերտները նվագում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում, ՀՀ Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում, Ռադիոյի էստրադային նվագախմբում եւ այլն. նրա աշակերտներն են շնորհալի շեփորահարներ Ռաֆիկ Տատինցյանը, Արմեն Ավետյանը, Հովհաննես Գրիգորյանը, Դավիթ Թադեւոսյանը, ինչպես նաեւ 13-ամյա Դանիել Մելքոնյանը, ով այդ հասակում նվագում է արդեն կոնսերվատորիայի ծրագիրը` Հայդնի, Հարությունյանի կոնցերտները, Բաբաջանյանի «Նոկտյուրնը», Հեյդիկեի «Համերգային էտյուդը»:

Ըստ Սարգսյանի` Անդրկովկասում Հայաստանի շեփորի դպրոցը համարվում լավագույնը: Բավական է նշել հիանալի մենակատար-շեփորահարներ Հայկազ Մեսիայանին եւ Յուրի Բալյանին, Նիկոլայ Խաչատրյանին: Ջոնի ընտանիքը նույնպես երաժշտական է` նրա տղան Արմանը հանդիսանում է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքի մենակատար ջութակահարը, իսկ աղջիկը` Զարուհին, դաշնակահար է: 

Սարգսյանը չորս թոռնիկներից իր անունը կրող 8-ամյա Ջոնիկը նույնպես որոշել է երաժիշտ դառնալ` նվագում է ջութակ: Ժամանակին Ջոնին առաջարկել էին նվագել մի շարք բարեկեցիկ երկրների նվագախմբերում, սակայն նա միշտ մերժել է. «Լենինականի երկրաշարժի ամեն մի ջարդած քար չէմ փոխի Ամերիկայի երկնաքերերի հետ», –գտնում է նա: 

Նրան իր որդին կանչում է ապրելու Մեքսիկա, սակայն ապարդյուն. «Մարդ պետք է իր հողի վրա մնա, ուրիշ տեղ դու երրորդ, չորրորդ կարգի մարդ ես», - վստահ է Ջոնը: 

Նա գտնում է, որ Հայաստանում լավ երաժիշտներին ավաղ դեռ չեն գնահատում, նախապատվությունը տալով շոու-բիզնեսի ռաբիզ երգիչներին. «Հերիք է նշել, որ Կոնսերվատորիայի պրոֆեսորը ստանում է 55 հազար դրամ, ինչը մի լավ հավաքարարի ռոճիկ է», - կատակում է Սարգսյանը:

 «Ամեն մի գործիք իր ուրույն տեղն ունի. սիմֆոնիկ նվագախմբերում ջութակը համարվում է գործիքների թագուհին, իսկ փողային գործիքների մեջ թագավորը շեփորն է: Եւ եթե այդ նվագախմբի շեփորահարը լավ է նվագում, ուրեմն դա լավ օրկեստր է», - վստահ է Սարգսյանը: 

Բայց լավ շեփորահար դառնալու համար պետք է լինել չափից դուրս աշխատասեր. «Եթե մի օր չպարապեցիր, դու կզգաս, եթե երկրորդ օրը չպարապես հարեւանը կզգա, իսկ երրորդ օրը չպարապելու դեպքում արդեն բոլորը կզգան: Կոպիտ ասած` շեփորին պետք է նայես, որ ինքն էլ քեզ նայի, թե չէ քեզանից կխրովի»- կիսվում է լավ շեփորահար լինելու գաղտնիքի մասին Ջոնը:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...