«Թղթակցություններ

Հեքիաթների նշանակությունը երեխաներ կյանքում

Ոլորտ:

Երկուշաբթի, Հունվար 13, 2014 - 12:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Այսօր` զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում, երեխաների մեծ մասի մոտ հեքիաթները փոխարինվել են համակարգչային խաղերով, հեռախոսներով և համացանցով:Նրանց մոտ կարծես թե նկատվում է հեքիաթների քաղց: Քաղց, որը, ցավոք սրտի չի զգացվում նրանց կողմից: Իրականում հեքիաթներն ունեն ոչ միայն տեղեկատվություն տալու, այլ նաև աշխարհաճանաչողական նշանակություն: 

Երեխաների կյանքում հեքիաթների խաղացած դերի և դրանց նշանակության մասին զրուցեցինք հոգեբան` Գերասիմ Հարությունյանի հետ: 

Ի՞նչ է հեքիաթը երեխաների համար 

-Հեքիաթ ասելով մենք հասկանում ենք այն, ինչն իրական չէ: Երեխաների համար հակառակն է: Հեքիաթը միակ իրականությունն է, որ գոյություն ունի երեխաների համար: 

Ի՞նչ նշանակություն ունեն հեքիաթները երեխաների մտավոր զարգացման գործում 

-Ինչպես արդեն ասացի հեքիաթը երեխաների համար գոյություն ունեցող միակ իրականությունն է: Հեքիաթն ունի աշխարհաճանաչողական նշանակություն: Երեխաների համար դժվար է ընկալել իրականությունը, ուստի այն, հաճախ, նրանց մատուցվում է հեքիաթի միջոցով: Նրանք իրենց շրջապատին ծանոթանում են հեքիաթների միջոցով: 

Ինչպե՞ս են հեքիաթները երեխաներին կոփում որպես մարդ, արդեն հասարակության մեջ 

-Հեքիաթների սյուժեն ունի մի հիմնական գիծ` չարի և բարու պայքար, որի արդյունքում միշտ հաղթում է բարին: Այս ամենը, կարելի է ասել, ձևավորում է երեխաների արժեհամակարգը: Պետք է միշտ հիշել, որ երեխաները ունեն շատ նուրբ հոգի և զգացմունքներ, նրանց համար դժվար է հասկանալ ու ընդունել իրականությունը: 

Ո՞ր տարիքից է պետք երեխաների համար հեքիաթներ ընթերցել 

-Շատ մասնագետների կարծիքով երեխաների համար կարելի է հեքիաթներ ընթերցել նույնիսկ ծնված օրվանից: Ես դրան դեմ չեմ, այն չի վնասի երեխաներին, սակայն եթե երեխան չի հասկանում խոսքը, ապա չի կարող հասկանալ հեքիաթի իմաստը: Իմ կարծիքով երեխաների համար պետք է հեքիաթներ կարդալ այն տարիքից, երբ նրանք հասկանում են խոսքը: Դա արդեն 2-3 տարեկան երեխաներն են: 

Հոգեբանական վատ վիճակում գտնվող երեխաներին ինչպե՞ս կարելի է օգնել հեքիաթների միջոցով:

 -Տեղին է խոսել հեքիաթի հոգեշտկողական նշանակության մասին: Հեքիաթի միջոցով, նախ և առաջ, կարելի է հոգեախտորոշել երեխային, այսինքն իմանալ ներքին հոգեբանական խնդիրների մասին: Դա արվում է երեխայի կողմից հորինված իրեն դուր եկած հեքիաթի միջոցով: Սա երկար գործընթաց է և կատարվում է միայն մասնագետների կողմից: Ծնողները, տնային պայմաններում` առանց մասնագիտական կրթության, այն անցկացնել չեն կարող: 

Խոսվեց այն մասնի, որ հեքիաթի միջոցով երեխաներին մատուցվում է իրականությունը: Մենք գիտենք, որ հեքիաթները միշտ բարի ավարտ են ունենում: Արդյո՞ք յուրաքանչյուր իրավիճակի լավ ավարտը երեխաներին չի հեռացնում իրականությունից: 

-Այն, ինչ կատարվում է կյանքում` մենք համարում ենք իրականություն: Այսինքն մեր իրականությունը դա է, իսկ երեխաների իրականությունը հեքիաթն է, ուստի նման վտանգ լինել չի կարող: Երեխան չի հասկանում ծնողների վեճերը, բաժանությունները կամ սովորական կոնֆլիկտները: Նա մտածում է, որ եթե ծնողները վիճում են, ապա իրեն չեն սիրում: Մեր իրականության տիրույթում նրանք այս ամենը չեն հասկանա, բայց իրականության իրենց տիրույթում` հեքիաթում, այս ամենը որոշ չափով հասկանալի է:

Տարբերվո՞ւմ են արդյոք հեքիաթները մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար: 

-Իհարկե տարբերվում են: Առաջին հերթին տարբերվում են իրենց մատչելիությամբ: Կախված մտավոր զարգացման խնդրի տեսակից հեքիաթը երեխայի համար կարող է անհասկանալի լինել: Հոգեբանության մեջ գոյություն ունի հեքիաթաթերապիա, որն էլ, կարելի է ասել, զբաղվում է նշված խնդրով: 

Ի՞նչ թեմատիկայով հեքիաթներ պետք է ընթերցել երեխաների համար` կախված նրանց տարիքից: 

-2-3 տարեկան երեխաների համար կարելի է ընթերցել այնպիսի հեքիաթներ, որոնց հերոսները կենդանիներ են: Իսկ այդ տարիքից բարձր երեխաների համար կարելի է ընթերցել ամենատարբեր թեմատիկաներով հեքիաթներ: 

Այսօր կան բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք հնարավորություն են տալիս կարդալ և նույնիսկ լսել հեքիաթներն օնլայն: Ի՞նչ կասեք դրանց մասին: 

 -Ես դրան նորմալ եմ վերաբերվում: Ավելին` համոզված եմ, որ ենթադրենք 3 տարեկան երեխան չի կարող համացանցում ինքնուրույն գտնել նման կայքեր, կարդալ կամ լսել հեքիաթներ: Նրանց ուղղորդում են իրենց ծնողները, որոնք էլ հավանաբար զբաղվածության պատճառով դիմում են այդ միջոցին: Կարևորը ինֆորմացիան ստանալն է, որն էլ երեխաները անում են:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...