«Թղթակցություններ

«ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱ» ցուցահանդես–վաճառք` «Գոյ» հոգեբանական կենտրոնի կողմից

Ոլորտ:

Շաբաթ, Հոկտեմբեր 11, 2014 - 13:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Վերջին շրջանում բարեգործությունը դարձել է միջոց` ուշադրության կենտրոնում հայտնվելու և գումար աշխատելու համար: Այն այնքան մեծ տարածում է գտել, որ դժվարացել է տարբերել իրական բարեգործությունը բարեգործության անվան տակ գումար աշխատելու երևույթից: Այս առումով, կարելի է վստահ ասել, որ իսկապես, չնայած այս ամենին, դեռ կան մարդիկ ու կենտրոններ, որոնք ամեն ինչ անում են օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն:

«Գոյ» հոգեբանական կենտրոնն էլ  հենց այդ կենտրոններից մեկն է: Հոկտեմբերի 17-ին էլ կենտրոնը հանդես է գալիս նոր բարեգործական ծրագրով` «Ֆոտոթերապիա» ցուցահանդես-վաճառք: Մենք զրուցեցինք  «Գոյ» հոգեբանական կենտրոնի  գլխավոր մասնագետ, հոգեբան-խորհրդատու Սուսաննա Ավետիսյանի հետ, պարզաբանելու՝ թե ինչ է իրենից ներկայացնում «Ֆոտոթերապիա» ցուցահանդես-վաճառքը և ուր է ուղղվելու  ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը:

-Հասարակության ո՞ր շերտին են հիմնականում ուղղված «Գոյ» հոգեբանական կենտրոնի բարեգործական ծրագրերը:

-Մեր ուշադրության կենտրոնում միշտ եղել են երեխաները՝ անապահով ընտանիքներից, ծնողազուրկ, մտավոր և ֆիզիկական արատներով կամ հաշմանդամներ: Մենք միշտ փորձում ենք չանտեսել նրանց և ստեղծել նպաստավոր պայմաններ իրենց հոգեկան աճի և զարգացման համար:

-Ինչպիսի՞ ծրագիր եք պատրաստվում իրականացնել այս անգամ: Ի՞նչ նպատակ ունի  «Ֆոտոթերապիա» ցուցահանդես-վաճառքը:

-«ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱ» ցուցահանդես–վաճառքը սովորական ցուցահանդեսներից տարբերվում է նրանով, որ ցուցադրված յուրաքանչյուր նկարը վերլուծվելու է մեր հոգեբան մասնագետների կողմից: Մարդիկ հնարավորություն կունենան ստանալ իրենց ընտրած նկարի հոգեբանական վերլուծությունը: «ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱՅԻ» շրջանակներում սպասվում է նաև հաճելի երեկո՝  կենդանի երաժշտության և արոմաթերապիայի ուղեկցությամբ, որը կդարձնի երեկոն ավելի հաճելի և յուրահատուկ: Իսկ ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱՅԻ նպատակն է հասույթը օգտագործել նման բարեգործական ակցիաների կազմակերպման համար:

-Ո՞ր հեղինակների նկարներն են ընդգրկված լինելու ցուցահանդեսում: Ու՞մ է հատկացվելու վաճառքից ստացված հասույթը:

-Մենք չենք ընտրել ճանաչված հեղինակների նկարներ կամ ճանաչված մարդկանց լուսանկարներ: Նկարներն արված են հայ անհատ նկարիչների  կողմից և ներկայացնում են մեր առօրյա կյանքը իր հոգսերով և բազմաբնույթ հարցերով, որոնք  շատ հաճախ անտեսվում են այսօրվա հասարակության կողմից: Մենք, որպես հոգեբաններ և հասարակության մասնիկ, ցանկանում ենք ցույց տալ, որ ամեն մեկս կարող ենք մի փոքր ներդրում ունենալ դիմացինի և սեփական անձի կայացման ու զագացման մեջ, իսկ անտարբերությունը ուղղակի  օրհասական չարիք է, որը վաղ թե ուշ խլելու է  մեզնից ամեն ինչ…

Հասույթից  այս անգամ հատկացվելու է բարեգործական միջոցառում կազմակերպելուն  և այցելելությանը Կոշգյուղին`«Արմենակ և Աննա Թադևոսյաններ» ԲԿ: Նպատակն  է  այդտեղ հաճախող սաների համար ապահովել ոչ միայն նյութական աջակցություն, այլ  հատկացնել մի փոքր ուշադրություն և ջերմություն,  նպաստել գեղագիտական, աշխարհընկալման  ոչ ստանդարտ ձևերին :

-Ի՞նչ է «Ֆոտոթերապիան»:

-Ֆոտոթերապիան համարվում է արտ–թերապիայի տեսակներից մեկը: 1970-ական թվականներին ԱՄՆ– ում և Կանադայում հոգեթերապևտները սկսեցին օգտագործել նկարը` որպես հոգեբանական խորհրդատվության գործիք: Ֆոտոթերապիան օգտագործվում է նևրոզների, դեպրեսիաների, վախերի, ֆոբիաների, ինչպես նաև հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման նպատակով, ինչպես նաև օգնում է մարդկանց ձեռք բերել ինքնավստահություն և ազատվել հոգեկան լարվածությունից: Այս մեթոդը կիրառվում է թե՛երեխաների, թե՛մեծահասակների հետ աշխատելիս: Ունենալով իր արխիվում միշարք նկարներ` այցելուն հոգեբանական խորհրդատվության համար ընտրում է միայն նրանք, որոնք կարևոր են իր համար կյանքի հենց տվյալ ժամանակահատվածում:

Ֆոտոթերապիայի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ շատ դեպքերում այն ավելի դյուրին է դարձնում հոգեբանական քննարկումները, օգնում է այցելուին անկաշկանդ արտահայտել սեփական մտքերը, ապրումներնում մտատանջությունները: Հոգեթերապևտը նկարների միջոցով կարող է պարզել, թե ինչպես և կյանքի որ փուլում են սկսվել այցելուի հոգեբանական խնդիրները, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է գտնվում այցելուն իր ընտանիքի անդամների, ընկերների և առհասարակ շրջապատի հետ: Կարևոր նշանակություն ունի նաև այն, թե մարդն ինչ դիրքով է նկարվում, ինչ ֆոնի վրա և նկարներում ինչ գունային գամմա է գերիշխում: Կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն սիրում նկարվել կամ էլ նկարվելիս կանգնում են այնպես, որպեսզի հնարավորինս անտեսանելի լինեն: Ֆոտոթերապիայով հետաքրքրված մարդիկ հաճախ այն օգտագործում են հետագայում ստեղծագործական ինքնաարտահայտման նպատակով:

-Հետաքրքիր է, թե ինչու՞ հենց այս տարբերակն ընտրվեց բարեգործության համար: «Ֆոտոթերապիա»-ի առանձնահատկություններն ու  առավելությունները:

-Ֆոտոթերապիան ինչպես արդեն  նշեցին արտթերապիայի մի մաս է կազմում և աշխարհում վաղուց ընդունված և տարածված եղանակ է: Մեր ժամանակներում սա հանրության ուշադրությունը խնդիրներին սևեռելու ամենակարճ  և արդյունավետ ճանապարհներից մեկն է, ուստի նման պարագայում մենք ուղղակի ընտրեցինք  այս եղանակը, ինչը նաև ապահովում է գեղագիտական զարգացում: Իսկ  առաձնահատուկ է նրանով, որ կարելի է թույլ տալ անձին սեփական դիրքորոշման միջոցով ճանաչել աշխարհը, դիմացինին…Վերլուծության ժամանակ հաշվի է առնվում  նաև անձի սուբյեկտիվ ընկալումները տվյալ նկարի շուրջ, ինչը նրան ավելի մոտ և ընկալելի է դարձնում թեմատիկան կամ նկարի բովանդակությունը…

- Արդյո՞ք այս ծրագիրը շարունակական բնույթ կկրի:

-Այս ծրագիրը, այո, կարծում ենք շարունակական կլինի, որովհետև ինքնանպատակ չէ  և բացի արդիական խնդիրներին ուշադրություն գրավելուց նաև միտված է աջակցություն ցուցաբերելու:  Այն ամեն անգամ նոր շունչ և եռանդ կպարունակի,  որպեսզի կրկնություն չլինի և ձանձրալի չթվա հասարակությանը: Իսկ մենք ուղղակի շնորհակալ ենք  այն մարդկանց, անհատներին, կազմակերպություններին, ովքեր անխոս նպաստեցին ծրագրի կայացմանը… Մյուսներից այդ աջակցությունն ակնկալում ենք իրենց ներկայությամբ, դրանով իսկ ապացուցելով, որ անտարբեր չեն և կարող են նպաստել առողջ հասարակության ձևավորմանը:

Հիշեցնենք, որ «ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱ» ցուցահանդես–վաճառքը կկայանա հոկտեմբերի  17-ին  ժամը 17:00-ին և հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին, Նկարիչների միությունում:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...