«Թղթակցություններ

Հայաստանը դատապարտել է իրեն մեկուսացմանը

Ոլորտ:

Կիրակի, Մարտ 8, 2015 - 20:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը այս տարվա սկզբից դառնալով Եվրասիական տնտեսական միության /ԵՏՄ/ անդամ: Ինչպիսի՞ հետեւանքներ կունենա մեր երկրի համար այս քայլը: Ի՞նչ է շահում եւ կորցնում Հայաստանը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Այս հարցերին շուրջ մեր զրույցը ծավալվեց ԵՊՀ-ի դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ: 

- Հետեւանքներն արդեն ակնառու են` անվտանգության հետ կապված խնդիրների եւ արտաքին քաղաքական ռիսկերի ավելացում: Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա դրանք սերտորեն կապված են ինչպես ռուսական տնտեսությունից մեծ կախվածության, այնպես էլ նաեւ նշված երկու գործոնների հետ: Միանալով ԵՏՄ-ին Հայաստանն իրեն դատապարտել է քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, որի պայմաններում հնարավոր չէ որեւէ զարգացում: Միաժամանակ, Ռուսաստանի տնտեսության թուլացման արդյունքում Հայաստանը բախվում է այնպիսի լուրջ տնտեսական հիմնախնդիրների հետ, ինչպիսիք են. Ռուսաստանից Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալների շարունակական կրճատում, ռուսական ընկերությունների ֆինանսական, կառավարչական եւ տեխնոլոգիական հիմնախնդիրների ուղղակի բացասական ազդեցություն դրանց հայաստանյան մասնաճյուղերի գործունեության վրա, հայ արտահանողների համար ռուսական շուկայի հեռանկարայնության եւ շահավետության կորուստ, հետեւաբար նաեւ` արտահանման ծավալների կրճատում: 

Հայաստանն ուղղակի կանգնած է երկընտրանքի առաջ` կամ քաղաքական եւ տնտեսական աղետ եւ որպես հետեւանք` պետականության կորուստ, կամ շրջադարձ դեպի եվրաատլանտյան անվտանգության եւ տնտեսական կառույցների ինտեգրման ուղղությամբ: Նման հաստատումը ոչ թե քաղաքական կողմնորոշման ճաշակի հարց է, այլ իրականության համարժեք գնահատականն է: 

-Ինչպիսի ծախսեր կկրի Հայաստանը անդամակցելով ԵՏՄ-ին:

- ԵՏՄ-ին միացման արդյունքում Հայաստանը կրում է բազմաթիվ բնույթի, այդ թվում նաեւ` տնտեսական եւ սոցիալական ծախքեր. տնտեսական աճի տեմպերի շարունակական դանդաղում, օտարերկրյա ներդրումների կրճատում, էներգետիկ եւ այլ ենթակառուցվածքների դեգրադացիա, ֆինանսական համակարգի ստագնացիա, բյուջետային հիմնախնդիրներ, եկամուտների կրճատում, աղքատության եւ գործազրկության մակարդակի բարձրացում եւ այլն: Միջազգային վարկանիշային կազմակերպությունների սանդղակում Հայաստանի վարկանիշն ընկնում է, ընկնում է նաեւ երկրի հեղինակությունը միջազգային կառույցներում:

- Ձեր կարծիքով, կշարունակի Ռուսաստանը վերցնել իր ձեռքը տնտեսության նոր հատվածներ: 

Ընդհանուր առմամբ ռուսական ընկերությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության ռազմավարական սեկտորներում թուլանում է: Ռուսաստանը հետ է քաշվում: Սակայն, վերջին ժամանակներս կան որոշակի ազդանշաններ, որ Մոսկվան փորձում է իր տնտեսական դիրքերը Հայաստանում պահել, իսկ որոշ դեպքերում էլ ուժեղացնել ռուսաստանցի ծագումով հայ մեծահարուստների միջոցների ուղորդման հաշվին: Այս իմաստով ինչպիսի զարգացումներ կլինեն առաջիկայում առայժմ դժվար է ասել: Ես անձամբ չեմ հավատում, որ այդպիսի փորձերը հաջողությամբ կավարտվեն: 

- Ինչպիսի՞ սոցիալական ծախքեր է կրում հասարակությունը այդ անդամակցությունից եւ ինչպես է դա ազդում հասարակական տրամադրությունների վրա: 

-Հասարակությունը կրում է եւ շարունակելու է կրել ծանր սոցիալական ծախքեր: Սակայն ես ձեռնպահ կմնամ պնդելու, թե ներկայումս դրանք ճիշտ են գնահատվում հասարակության կողմից եւ ազդում են նրա տրամադրությունների ձեւավորման վրա` ԵՏՄ-ին անդամակցության տեսանկյունից: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական հատվածում եվրաատլանտյան վեկտորի ուժեղացմանը զուգընթաց կարելի է սպասել այդպիսի տրամադրությունների աճ:

- Գոյություն ունի՞ արդյոք Հայաստանում որեւէ մտավախություն ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ, ինչի մասին ազդակներ է արձակում Ռուսաստանը: 

-Այս հարցի շուրջ իրական բանավեճ ես չեմ տեսնում: Ընդհանրապես ԵՏՄ-ին միացումը չի դիտարկվել Ադրբեջանի հնարավոր միացման տեսանկյունից, այլ դիտվել է որպես պարտադրված քայլ: Եթե հաշվի չառնենք Մոսկվայի ազդեցությունը Հայաստանի քաղաքական շրջանակների վրա եւ այդ շրջանակների կողմից այդպիսի ազդեցության գոտում լինելու հարմարավետության հանգամանքը, ապա կարելի է ասել, որ ԵՏՄ-ին անդամակցության օգտին փաստարկները հիմնվել են երկու տրամաբանական սխալների վրա: Առաջին` կարելի է միաժամանակ ընտրել եւ' ԵՏՄ-ն եւ հարաբերությունները զարգացնել եվրաատլանտյան կառույցների հետ: Երկրորդ տրամաբանական սխալն այն է, որ հայ հասարակության ենթագիտակցության մեջ Ռուսաստանը դիտվում է հավասար բեւեռ Արեւմուտքի համեմատությամբ: 

- Ինչպե՞ս դուք կգնահատեիք իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունը, որ Հայաստանի անցումը մի շարք ապրանքների այդ թվում դեղամիջողների, ավտոմեքենաների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ԵՏՄ-ում գործող մաքսատուրքերին կհետաձգվի 5 տարով: Ի՞նչ կտա դա Հայաստանին:

-Ես կգնահատեի այն որպես շատ թույլ պաշտպանական եւ արդարացուցիչ փաստարկ: Դրանք անհամեմատելի են այն կորուստների հետ, որոնք ներկայումս Հայաստանը կրում է իր սխալ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ընտրության արդյունքում:

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով:

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով: