«Թղթակցություններ

Հայաստանում Ռուսաստանը տնտեսական շահեր չունի

Ոլորտ:

Երեքշաբթի, Օգոստոս 4, 2015 - 16:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Աղվերանում ավարտվեց «Հարավային Կովկասի անվտագությունը եւ արտաքին խաղացողները» կոնֆերանսը, որի կազմակերպիչն էր  Center for Political and Legal Studies CONCORD-ը: Թեպետ  միջոցառումը կրում էր փակ բնույթ (լրագրողների համար նույնպես), այնումենայնիվ ինձ հաջողվեց հանդիպել որոշ մասնակիցների հետ, քանի որ հավաքի անվանումը բավականին հետաքրքրաշարժ էր: 

«Այս տարածաշրջանում Ռուսաստանը տնտեսական շահեր չի հետապնդում, նրա համար հետաքրքրությունը այս հարավկովկասյան հանրապետության նկատմամբ զուտ աշխարհաքաղաքական է», - նշեց mynews.am հետ զրույցում հայտնի քաղաքական ընդդիմադիր գործիչ, «Սոլիդարնոստ» շարժման քաղաքական դաշնային խորհրդի բյուրոյի նախկին անդամ Անդրեյ Պիոնտկովսկին : Նրա խոսքերով, դրա մասին ասված էր դեռ 1998 թվականին, երբ «Նովայա գազետա» թերթում հրապարակվեց ԱՊՀ երկրների վերաբերյալ զեկույցը: Թեպետ այն անանուն էր, սական բոլորը գիտեին, որ նրա հեղինակներն էին Զատուլինը եւ Միհրանյանը: Այնտեղ  ասված էր, որ, որ Մոսկվան պետք է խրախուսի նախկին սովետական միության տարածքում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունները, որպեսզի այդ երկրների վրա ազդեդության լծակներ ունենա: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Պիոնտկովսկու կարծիքով, Մոսկվան օգտագործում է այս հակամարտությունը, որպեսզի կարողանա ազդել եւ Երեւանի, եւ Բաքվի վրա: Ըստ նրա, ՌԴ-ի խնդիրը հետխորհրդային տարածքում ավելի գլոբալ է`չթողնել այդ երկրների շարժումը դեպի Արեւմուտք, նույնիսկ համեստ տնտեսական համագործակցությանը նրա հետ, ինչի վկայություն է Ուկրաինայի դեպքերը: Նա հիշեցրեց նաեւ այն դեպքը, երբ մի գիշերվա մեջ մեր երկրի նախագահին ստիպեցին չեղյալ հայտարարել Եվրամիության հետ Ասոցիացիան, որը պատրաստվում էր չորս տարի: Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանի նպատակը ` ձգտել իշխել այս տարածքում: Ոչ-մի հատուկ տնտեսական շահեր կամ էլ նրա դեմ ուղղված պատժամիջոցների թեթեւացում Ռուսաստանը չի փնտրում:

Պիոնտկովսկին գտնում է, որ «Հայաստանը, շրջանցելով պատժամիջոցները,  ոչինչ չի կարող տալ Ռուսաստանին,  բացառությամբ մրգերից, եթե կրճատվել է նրանց մատակարարումը ՌԴ Հունաստանից, Իսպանիայից եւ Իտալիայից»: Բայց դա էլ Եվրամիության որոշումը չէ, այլ պատժամիջոցներին ուղղված մոսկովյան հակամիջոցներ են: Միգուցէ եւ Հայաստանը այս հարցում ինչ-որ բանով կարող է օգտակար լինել, բայց դա Մոսկվայի համար  սկզբունքային չէ, նրա համար կարեւորը` չթողնել ոչ-մի համագործակցություն Եվրամիության հետ, այլ քաշել-տանել Հայաստանին Եվրասիական միություն:  

Իսկ այն հարցին, կրում է արդյո՞ք Հայաստանը վնասներ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետեւանքով, Պիոնտկովսկին ասեց, որ Հայաստանը կրում է կառուցվածքային բնույթի հսկայական կորուստներ: Օրինակ, ինչի ՞ Ռուսաստանին կատաղեցրեց Եվրամիության հետ Ասոցիացիա ստորագրումը Ուկրայինայի կողմից  եւ դա հասցրեց նույնիսկ պատերազմի: Որովհետեւ այդպիսի Ասոցիացիայի ստորագրումը նախատեսում էր խաղի կանոնների փոփոխում Ուկրաինայի ներսում: «Դա օլիգարխիկ համակարգի փոխարինում է ավելի մրցունակ համակարգով, համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում,  երբ Հայաստանը կամ Ուկրաինան կսկսեին շարժվել օլիգարխիկ գողական համակարգից դեպի դեմոկրատական, քանի որ Սովետական միության փլուզումից հետո ստեղծվեց ավազակապետությունների մի շղթա – մեծ ռուսական եւ իր շուրջը ուրիշ փոքր այդպիսի մոդելներ», - հայտարարեց նա:

Ընդդիմադիրի կարծիքով,  Ուկրաինայի եւ Եվրոպայի ասոցացման համաձայնագրի ստորագրումը Մոսկվայի վաղեցրեց, քանի  որ ՌԴ-ն չի ցանկանում, որ հետխորհրդային տարածքի որեւէ երկրում ավազակապետությունը փոխարինվի շուկայական համակարգով, իսկ մարդիկ տեսնեն նրա առավելությունները:  Օրինակ, Վրաստանի հետ պատերազմի պատճառներից էր բարեփոխումների իրականացումը, գտնում է նա: Ասենք բոլոր ռուսաստանցիների, ինչպես նաեւ հայերի վրա լավ տպավորություն թողեցին բարեփոխումները Վրաստանի ոստիկանությունում եւ դա լավ փաստարկներ էին ի օգուտ Վրաստանի, կենցաղային մակարդակի վրա, առանց որեւէ քաղաքականությամբ, սակայն դա Ռուսաստանին պետք չէր: «Պուտինյան ավազակապետությունը` ավագն է  հետխորհրդային տարածքում», - հայտարարեց Պիոնտկովսկին:   Ընդդիմադիրի կարծիքով, «Կրեմլի շահը այն է, որպեսզի խաղի այդ ներքին կանոնները իր շուրջ չփոխվեն, ստեղծելով նախադեպ ռուս հասարակայնության համար»:  

Նա գտնում է, որ Եվրասիական միությանը սպասում է շատ ծանր եւ խայտառակ ապագա:  Եվրասիական միություն կկլանվի  չինական նախագծի` Մեծ Մետաքսե ճանապարհի կողմից, վստահ է Պիոնտկովսկին:  

Ընդդիմադիրը պատմեց, որ մինչ Հայաստան ժամանելը նա ներկա էր ռուս-չինական հարաբերություններին նվիրված զեկույցի շնորհանդեսին, որտեց չինական կողմը պնդում էր, որ Եվրասիական միությունը դա ոչինչ է, կարեւորը` դա Մեծ Մետաքսե ճանապարհն է:  Անդրեյ Անդրեիչի խոսքերով, Չինաստանի ղեկավարի հետ մայիսի 9-ի բանակցություններում Պուտինը «թաղեց» Եվրասիական միությունը, հայտարարելով, որ սեպտեմբերի 3-ին (այդ օրը նշվում է Չինաստանի  հաղթանակը Ճապոնիայի նկատմամբ) Չինաստան իր այցի ժամանակ նա կստորագրի փաստաթուղթ, որով Ռուսաստանը կմիանա Մեծ Մետաքսե ճանապարհին:  Նա հիշեցրեց, որ Մեծ Մետքասե ճանապարհի ենթակառուծվածքային հիմնական նախագիծը` դա բարձրարագ մայրուղու կառուցումն է Խաղաղ օվկիանոսից մինչեւ Եվրոպա, որը չինացիները կկառուցեն իրենց փողերով( նույնիսկ այն հատվածը, որը անցնելու է Ռուսաստանի միջով): «Մի խոսքով մինչ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր կայսրություն, մասնավորապես մշտական ներքաշելով Հայաստանը տարբեր համակարգեր, ինքն է դառնում Չինաստանի մերձակա արտասահմանը: Այնպես որ մոռացեք Եվրասիական միության մասին, համարեք, որ դուք ընդունվել եք Մեծ Մետաքսե ճանապարհ, ուղղակի ձեզ մոռացել են դրա մասին զգուշացնել», - նշեց Պիոնտկովսկին:   

Կոնֆերանսի մյուս մասնակիցը, ռուսաստանցի լրագրող Վադիմ Դուբնովը գտնում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության տնտեսական եւ քաղաքական իմաստավորումը շատ չի, քան Եվրասիական միությունում: Մեր հետ զրույցում նա նշեց, որ Ռուսաստանի մոտ հստակ ձեւակերպված շահեր Հարավային Կովկասում չկա երկու պատճառով: Առաջին հերթին, ռուսական քաղաքականությունը ունի առագընթաց բնույթ եւ այն ձեւավորվում է ի պատասխան որոշ ահազանգերի, առանց որեւէ ռազմավարության: Դա ոչ լավ է, ոչ էլ վատ:  Ըստ էության, այդպիսի մոտեցմանը հետեւում են հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասը: Եւ երկրորդը, Հարավային Կովկասը չի հանդիսանում ռազմավարական ինչ-որ շահերի եւ ուղղությունների աղբյուր, քանի որ հանդիսանում է որպես Արեւելքի, Միջին Ասիայի, Իրանի եւ Թուրքիայի նախասրահը, որտեղ եւ ծավալվում են  իրադարձությունները: Այստեղ Ռուսաստանի հետաքրքրությունները   կայանում են հետեւյալում` անհրաժեշտության դեպքում հաստատել որոշ հսկողություն, որպեսզի խոչընդոտել համակարգային տրենդի հաստատմանը:  Եթե այն շատ դանդաղ է զարգանում Հայաստանում եւ արագ է Վրաստանում, ապա Ադրբեջանում այդ տրենդի տեմպը շատ դժվար է, քանի որ նա ընտրել է իր մոդելը, որը հնարավոր չէ հաշվարկել, նշում է Դուբնովը:

Ըստ նրա, գործողության բոլոր մասնակիցներին դա ձեռնտու է` Ռուսաստանին, քանի որ Հարավային Կովկասի ամեն մի հանրապետություն կատարում է իր դերը, եւ երեք հանրապետություններին, քանի որ ամեն մեկը ունի իր դրդապատճառները:  Ռուս լրագրողի կարծիքով, Հայաստանը այս եռյակում կատարում է աննախանձելի դեր, քանի որ իշխող վերնախավը լավ սովորել է իրեն ցուցադրել որպես գաղութային տեսակի վերնախավ, որը իբրեւ թե ստիպված է իր ինքնիշխանության մասը տալ արտաքին   հովանավորին: Մեկտեղ այդ իշխանությունները հրաշալի կերպով այդ հովանավորի ուսերին են գցում պատասխանատվությունը եւ առաջին անգամ չէ, որ օգտում են  այդ հնարավորությունից: «Լինելով բավականին անկախ եւ ազատ իր գործողություններում իրականում Հայաստանը դժվար որոշումները գցում է Ռուսաստանի ուսերին: Ռուսատանին դրանից ոչ վատ է, ոչ էլ լավ: Հայկական իշխանությունները հրաշալի կերպով սովորել են  մանիպուլյացիայի ենթարկել դարավոր բարեկամության եւ անվտանգության մասին առասպելները, իբր թե  կախված է միայն Ռուսաստանից:  Սակայն այդ անվտանգությունը այստեղ կապ չունի, խոսքը գնում է միայն կառավարման այն մոդելի մասին, որը Հայաստանը կառուցել է Ռուսաստանի հետ միասին», հայտարարեց Դուբնովը:

 

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...