«Թղթակցություններ

Մուշի պատմությունը վերադարձնելով մշեցիներին

Ոլորտ:

Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2015 - 17:00
Որտեղ է տեղի ունեցել: 

«Եկեք, եկեք, սա հայի տուն է, հայի տնկած խաղողի որդեր են»,- այսպես է իր տանը դիմավորել Թուրքիայի բնակիչներից մեկը Հայաստանից Մուշ (Թուրքիա) մեկնած «Խոսելով միմյանց հետ» ծրագրի հայ մասնակիցներին, ովքեր ճանապարհ էին ընկել`տեսնելու, ճանաչելու և վերականգնելու Մուշի պատմությունը`տեղում աշխատելով և գրանցելով մարդկանց պատմություններ:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գեղարվեստի դպրոցում այդ այցելության արդյունքն էր ցուցադրված` նկարների և գրքերի տեսքով` հայ և թուրք մասնակիցների համատեղ աշխատանքները:

Թալին քաղաքում ցուցահանդեսի բացումը պատահական չէր ընտրված:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Խառատյանը նշում է, որ «Խոսելով միմյանց հետ» հայ-թուրքական ծրագրի շրջանակներում (2011-2012թ.) բացի Մուշում լոկալ պատմությունների արձանագրումից ծրագրի մասնակիցները՝ Հայաստանից և Թուրքիայից, նաև Թալինի շրջանում մշեցիներով բնակեցված գյուղերում են աշխատել` վերականգնելով Մուշի այլընտրանքային պատմությունը Մուշի ժառանգների հիշողությունների միջոցով:

«Այն աշխատանքը, որ մենք կատարել էինք 2011-2012 թ.-ին` վերցնելով մշեցիների ժառանգների պատմությունները, ֆոտոները, իրենց կյանքի մի մասը, հիմա հետ ենք բերում իրենց` գրքի և նկարների տեսքով»,- ասում է Լ. Խառատյանը:

«Խոսելով միմյանց հետ» ծրագրի մասնակիցները վաղ առավոտից շրջում էին տարբեր գյուղերով, որտեղ աշխատել էին, և բաժանում էին «Մուշ, քաղցր Մուշ. քարտեզագրելով հուշեր Հայաստանից և Թուրքիայից» գրքի օրինակներ բոլոր նրանց, ովքեր ընդգրկված էին եղել գրքում:

Թալինի Գեղարվեստի դպրոցի նկարչության բաժնի աշակերտ 14 ամյա Խորենը ցուցահանդեսի մասին իր տպավորությունները փոխանցելիս` նշում է. «Չեմ եղել Մուշում, բայց ինձ թվում է կլինեմ այս վայրերում, ես էլ եմ Մշեցի արմատներով»:

«Նկարներին նայելիս ուզում ես գնաս, ավելի մոտիկից տեսնես Մուշը, ավելի մանրամասն»,- ասում է Սուսեր գյուղի բնակիչ, մասնագիտությամբ  տնտեսագետ Հերիքնազ Մարկոսյանը:

«Մենք շրջում էինք Մուշում ու շրջակա վայրերում և փորձում պատմություններ գտնել»,- պատմում է ծրագրի հայաստանյան մասնակից, արվեստաբան Ռուզաննա Բաղդասարյանը:

Թուրքիայից Ռուզաննայի թիմակիցն է եղել լուսանկարիչ Օզգե Սեբզեչին, ում հետ մինչ օրս շարունակում է կապ պահպանել. « Ծրագրից հետո գնացել եմ, մնացել եմ իրենց տանը, շատ հյուրընկալ էին, ինքն իմ ամենամոտ ընկերներից մեկն է հիմա»,- նշում է Ռուզաննան:

«Մեր մասնակիցների համար եզակի հնարավորություն էր, որովհետև իրենցից շատերը չէին եղել Արևմտյան Հայաստանի կամ Արևելյան Թուրքիայի այդ տարածքներում: Շատերի համար դա մի ամբողջ փորձ էր: Թուրք մասնակիցներին հատկապես հուզում էին մարդկային պատմությունները: Ուրիշ է, երբ դու անընդհատ լսում ես ցեղասպանություն բառը, ուրիշ է, երբ դու հնարավորություն ես ունենում մարդու հետ զրուցել իր ընտանիքի պատմության մասին ու գրանցել այդ մարդու պատմությունը»,- նշում է ծրագրի համակարգող, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Խառատյանը:

Թալինի գեղարվեստի դպրոցում ներկայացված ցուցադրությունը սահմանի երկու կողմերից պատմում էր Մուշի մասին. մի մասը հենց Մուշն էր, իր գյուղերով, մյուս մասը՝ Հայաստանում մարդկանց հիշողությունն էր Մուշի մասին:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը`ողջունելով կատարված աշխատանքը. «Դուք շատ կարևոր աշխատանք եք կատարում մեր նախնիների պատմությունը չկորցնելու, մեր նախնիների մշակույթը տեսնելու, հասկանալու, ինչու չէ ամբողջը իրենց աչքերով տեսնելու համար: Ուրախ եմ, որ Թալին քաղաքում եք անցկացնում և մեր բնակչությունը անմասն չի մնա, իր պատմությունները, նյութական, իրեղեն ապացույցները կբերի,կհանձնի արխիվ և դա կդառնա հանրային սեփականություն»:

Սարգիս Արամյանն ակնարկում էր Թալինի գեղարվեստի դպրոցի բակում տեղադրված արկղերի մասին, որոնք աճող արխիվ են և Հայաստանից Թուրքիա ճանապարհորդության յուրաքանչյուր կետում (1915 թվականի ճանապարհները հետագծող) բազմապիսի իրեր, լուսանկարներ, տեքստեր եւ ձայնագրություններ են հավաքում`որպես պատմական Հայաստանի վկայություններ կամ հիշողություններ:

«Սա աճող արխիվի ցուցահանդես է, որ հավաքում է ամեն հնարավոր բան, որը կարելի է տեղափոխել Երևանի և Ստամբուլի միջև ընկած տարածքում: Ի՞նչ կարող եք նվիրաբերել դուք այս հավաքագրմանը» գրությունը փակցված էր արկղերի վրա:

Մուշի պատմությունը ներկայացնող լուսանկարների (որը «Խոսելով միմյանց հետ» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի վերջին փուլի արդյունքն է (2011-2012թ) և աճող արխիվի ցուցադրությունը «Գործելով միասին» ճամփորդություն Հայաստանից Թուրքիա ծրագրի շրջանակներում էր իրականացվում:

Ցուցահանդեսին ներկա էին նաև «Գործելով միասին» ծրագրի մասնակիցները`Թուրքիայից և Հայաստանից:

Թուրք մասնակից, ապագա հոգեբան Փընար Քոլանջալը մինչ Հայաստան գալը պարզապես ցանկացել էր որևէ երկիր ուսումնասիրել` իրեն համարելով ամբողջ աշխարհի քաղաքացի, սակայն այժմ նշում է. «Այս ծրագրին մասնակցելով` հասկացա, որ այս ցեղասպանություն կոչվածը ինչքան լուրջ բան է և ինչքան լուրջ ցավ է իր մեջ ներառում: Այդ պատճառով փոխվեց ինձ համար իմ մասնակցության նպատակը, հիմա ես ավելի շատ ուզում եմ ուսումնասիրել այս իրողությունը»,- իր` հայաստանյան ճամփորդության վերաբերյալ տպավորությունները փոխանցելով` Փընարը ներս մտավ գեղարվեստի դպրոց`դիտելու Մուշի պատմությունը:

«Գործելով միասին» ճամփորդություն Հայաստանից Թուրքիա ծրագրի մասնակիցները Հայաստանում  ճանապարհը սկսել են Գյումրիից, այնուհետև Թալինն էր, հաջորդիվ կլինեն Էջմիածինը եւ Երեւանը: Մասնակիցներն ընտանեկան պատմություններ են գրանցում 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության մաս կազմող Արեւել յան Հայաստանում փրկություն գտած վերապրողների սերունդներից:

Հաջորդ տարի խումբը կաշխատի Թուրքիայում ՝ փորձելով փնտրել եւ փաստագրել հայության գոյության, կյանքի ու ոչնչացման հետքերը տարբեր էթնիկ, կրոնական եւ մշակութային պատկանելություն ունեցող մարդկանց կոլեկտիվ հիշողության մեջ: Ի թիվս այլ կանգառների, Թուրքիայում նախատեսվում է այցելություն Ստամբուլի Հայդար Փաշա երկաթուղային կայարան, որտեղից հայ մտավորականները աքսորվել են 1915թ. ապրիլի 24-ին (հայոց ցեղասպանության խորհրդանշական սկիզբը), եւ Անկարայի մերձակայքում գտնվող Այաշ եւ Չանքըրը, որոնք համակենտրոնացման վայրեր են եղել:

«Գործելով միասին» նախագիծը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և նրա գործընկերների` Պատմության հիմնադրամի (Թուրքիա) և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է և հովանավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

 

 

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...