«Թղթակցություններ

Պատմական հայրենիքի հիշողությամբ. աճող արխիվի ճամփորդությունը

Ոլորտ:

Երկուշաբթի, Սեպտեմբեր 21, 2015 - 16:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Արևմտյան Հայաստանի հիշողությամբ և իրեղեն վկայություններով լեցուն և ավելանալու «հաստատակամությամբ» 4 ճամպրուկ և մեկ սնդուկ՝ վերամշակված և արդեն վերաիմաստավորված, «ճանապարհորդություն են սկսել» դեպի Գյումրի, Թալին, ապա Էջմիածին, հաջորդիվ Երևան, իսկ այնուհետև Թուրքիա:

Growing archive կամ աճող արխիվ. այսպես են անվանվում արկղերը, որոնք «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի բաղկացուցիչ մասն են կազմում և նախանշված ճանապարհի ընթացքում հավաքագրում են բազմապիսի իրեր՝ տեսաերիզներ, գրություններ, լուսանկարներ, երգեր, ֆիլմեր` որպես վկայություն և հիշողություն պատմական Հայաստանի:

«Այս ճամպրուկները հանդիսանում են մեր ծրագրի բազմաշերտ խորհրդանիշը»,- ասում է կոնցեպտի հեղինակ  և կուրատոր Կարմեն Բեկենբախը, որը ծրագրի ընթացքում համակարգում է աճող արխիվի ցուցադրությունը և արխիվի հավաքագրումը:

Այնուհետև Կարմենը շարունակում է ճամպրուկների խորհդանիշի վերաբերյալ բացատրությունը. «Այն մի կողմից ցույց է տալիս, որ մենք ճանապարհորդում ենք, բայց մյուս կողմից էլ ցույց է տալիս, որ մարդիկ 100 տարի առաջ ստիպված էին լքել, փախչել իրենց բնակության վայրերից: Շատերը զոհվել են տեղահանությունների ժամանակ, ճանապարհի ընթացքում: Սակայն մի մասն էլ կարողացել է փրկվել և նրանք իրենց հետ ինչ-որ բաներ պահպանել են: Սա արխիվ է, որը նյութեր է հավաքում:  Արխիվ է, որը մեզանից է բաղկացած, այն մարդկանցից, ում մենք հանդիպում ենք մեր ճանապարհին: Այս արխիվը մեր ճանապարհորդության հայելանման պատկերն է»:

Կարմենն ասում է, որ բազմապիսի իրեր են նվիրաբերում արխիվին` անմոռուկ, թղթերի վրա պատմություններ և հիշողություններ են թողնում, այն ամենը, ինչ մարդիկ ասոցացնում են պատմական հայրենիքի հետ:

Սեպտեմբերի 19-ին աճող արխիվը տեղակայվել էր Էջմիածնում`Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի բակում: Մինչ «Գործելով միասին» ծրագրի հայ և թուրք մասնակիցները Էջմիածնում համատեղ ընտանեկան պատմություններ էին հավաքագրում ցեղասպանությունից փրկություն գտած վերապրածների սերունդներից, աճող արխիվը ցուցադրության էր դրված և ներկայանում էր Էջմիածնի բնակիչներին:

Ախիվի ցուցադրության ամբողջ ընթացքում արկղերից մեկի վրա փոքր էկրանով Գյումրու Թռչունյան տուն մանկատանը  նկարահանված նյութն էր ցուցադրվում` մանկատան սաների կատարմամբ ժողովրդական պարեր:

Մենք մինչ զրուցում էինք Կարմենի հետ, մեզ մոտեցավ ճեմարանի 6-րդ լսարանի սաներից մեկը` ձեռքին Երուսաղեմից բերված սրբապատերներ և բժշկության աղոթագիրք,  որոնք նվիրաբերեց արխիվին:

Աճող արխիվի ցուցադրության ընթացքում արկղերին էին մոտենում երեխաներ, պատանիներ, մեծահասակներ:

Կարմեն Բեկենբախն ասում էր, որ Գյումրիից մարդիկ հիմնականում մեկնաբանություններ են թողել, իսկ Թալինում նաև նյութեր, առարկաներ են նվիրաբերել: Թալինից նաև մի քանդակագործ խոստացել է իր քանդակներից նվիրել արխիվին:

«Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի մասնակից, գրող Աննա Մուրադյանն էլ արխիվին է նվիրել իր օրագրի պատճենը, որտեղ տարբեր նշումներ է կատարել ծրագրի շրջանակներում իրականացված ճանապարհորդությունից:

Աճող արխիվը կանգառներ է ունենալու նաև Թուրքիայում:

Կարմեն Բեկենբախը հույս է հայտնում, որ Թուրքիայում մարդիկ կգան, կտեսնեն և նաև իրեր կնվիրաբերեն  արխիվին:

Դի Վի Վի ինթերնեյշնալի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչ (Գերմանիա) Նազարեթ Նազարեթյանը համոզված է, որ հասարակությունները պետք է միմյանց հետ շփվեն, միմյանց ճանաչեն, անկախ նրանից, թե պետությունները կամ կառավարությունները ինչ քաղաքականություն են վարում:

«Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի մասնակից, թուրք գրող Էկին Ջան Գյոքսոյը, ով օգնում էր Կարմենին աճող արխիվի տեղադրման գործում, ասում է, որ ցանկանում է, որ Թուրքիայի կառավարությունն ընդունի ցեղասպանությունը. «Մենք փորձում ենք անել մեր կողմից հնարավորը, որ Թուրքիայի կառավարությունը ճանաչի ցեղասպանությունը և միևնույն ժամանակ մենք փորձում ենք ընկերություն հաստատատել հայ ժողովրդի հետ»:

Էկին Ջան Գյոքսոյը կիսվեց նաև հայաստանյան այցի վերաբերյալ իր տպավորություններով:

«Ծրագրի հայկական խումբը, մասնակիցները շատ բարեհամբույր են և այն մարդիկ, որոնց հետ հարցազրույցներ ենք անցկացնում, նույնպես շատ բարի են: Նրանք մեզ ուտելիք են տալիս, սուրճ, թեյ, նաև նվերներ: Ես առաջին անգամ եմ Հայաստանում և, իսկապես, շատ հավանեցի Հայաստանը և հայերին»,- պատմում է Էկին Ջան Գյոքսոյը:

Նրան շատ է տպավորել Հովհաննես Շիրազի տուն-թանգարան այցելությունը, Շիրազի` ցեղասպանության ճանաչման պայքարը Խորհրդային միությունում: Էկին Ջան Գյոքսոյը պատմում է, որ արդեն կարդացել է Շիրազի մի քանի բանաստեղծություններ:

Էկին Ջան Գյոքսոյին ևս մեկ պատմություն է շատ տպավորել. «Մենք մի կնոջ հետ էինք հարցազրույց անում և նա պատմում էր իր պապիկի մասին, ով եղեռնի ժամանակ փոքր է եղել և 2-րդ համաշխարհայինի ժամանակ նա կամավոր է գրվել գերմանացիների դեմ, քանի որ չի ուզել, որ եղեռնը նորից կրկնվի: Տպավորիչ է, որ հայ մարդը, որը տեսել է եղեռնը, գնում է պայքարելու գերմանացիների  դեմ, որպեսզի հրեաների մոտ ցեղասպանություն չլինի»:

Աճող արխիվը շարունակում է իր ճանապարհորդությունը, երևանցիները կարող են արխիվին նվիրաբերում կատարել և եղած արխիվի ցուցադրությանը ներկա լինել Սիրահարների այգում, սեպտեմբերի 21-ին, ժամը 12:00-18:00 հատվածում:

Աճող արխիվն իր ճանապարհորդության հաջորդը փուլը կատարելու է Թուրքիայում:

Դի-Վի-Վի ինթերնեյշնալի ներկայացուցիչ Նազարեթ Նազարեթյանը նշում է, որ նաև քննարկվում է Գերմանիայում ցուցահանդեսի իրականացման գաղափարը, քանի որ Գերմանիայի կողմից այս թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը աճում է:

«Գործելով միասին» ծրագիրը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի եւ իր գործընկերների՝ «Պատմության հիմնադրամի» (Tarih Vakfı) ու «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի միացյալ նախաձեռնությունն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

Ծրագրի նպատակն է ցեղասպանությունց մեկ դար անց  Հայաստանի եւ Թուրքիայի մարդկանց միջեւ նոր կամուրջներ գցել՝ մեծահասակների կրթության, լրագրության, բանավոր պատմության եւ արվեստի միջոցով:

 

 

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով:

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով: