«Թղթակցություններ

Մի չապրած կյանքի պատմություն

Ոլորտ:

Երեքշաբթի, Հոկտեմբեր 29, 2015 - 03:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Երբ բացեցի աչքերս շուրջ չորս կողմս մութ էր: Անծայրածիր թվացող մթությունը հանկարծ ընդհատվեց հաճելի ու երջանկությունից դողացող ձայնով: Ախր այնքան երջանիկ էր, այնքան հուզված: Չվերջացող րոպեների ընթացքում լուռ հետևում էի, թե ինչպես էր աչքերում ծնվում արցունքը ու գլորվելով իջնում ներքև, անգամ քիչ էր մնում հարվածեր ինձ: Առաջին անգամ էի երջանկությունից արտասվող մարդ տեսնում: Նրան սիրեցի միանգամից: Օրերն անցնում էին, իսկ իմ կապը Նրա հետ՝ ամրանում: Միասին արթնանում էինք, ճաշում, իսկ շուտով արդեն զրուցում: Մեր զրույցներն ունեին սկիզբ, բայց ոչ ավարտ: Նրա՝ ապագայի մասին պատկերացումները նման էին իսկական հեքիաթի: Հենց նրա երազանքների հեքիաթում ես ունեի իմ գլխավոր դերը…

Այդ առավոտ Նա ժամանակից շուտ արթնացավ, կարգի բերեց իրեն ու ճանապարհ ընկանք: Զգում էի՝ ինչպես էր Նրա սիրտը սովորականից ավելի արագ բաբախում: Անհանգստություն կար, անհանգստության մեջ թաքնված տարօրինակ մի վախ: Սպիտակ հագուստով մի կին հարցերի մի ամբողջ շարք էր նախապատրաստել, իսկ Նա համբերատար պատասխանում էր: Նուրբ ու անհանգստությունից դողացող ձեռքերով ամուր գրկել էր ինձ: Այնքան ուժեղ ու պաշտպանված էի ինձ զգում, ինչպես երբեք, մինչև այն պահը, երբ սպիտակ հագուստով կինը հեռացրեց Նրա ձեռքերն իմ մարմնից ու ինչ որ անհասկանալի, սառը մի բան մոտեցրեց: Խոսակցությունից պարզ դարձավ, որ ինձ նկարում են: Իմ առաջին լուսանկարը: Սրտումս կուտակված ողջ սերն արտահայտելու միակ միջոցը թերևս Նրան ժպիտ նվիրելն էր:

Երբ թվում էր՝ ամեն ինչ պետք է ներդաշնակ ու խաղաղ լիներ, սկսվեցին անհանգստության նոր ալիքներ: Նա անընդմեջ վիճում էր ինչ որ տղամարդու հետ: Արցունքներն այս անգամ հաստատ երջանկության չէին: Ինձ հետ ՛՛հանդիպման՛՛ հիմա Նա ուշ-ուշ էր գալիս: Նստում էր ու լռում՝ հազարավոր բառերի փոխարեն: Նրա լարվածությունից դողացող սառը ափերն այլևս չէին տաքացնում ու ջերմացնում իմ փոքրիկ մարմինը: Բայց ես համբերատար սպասում էի...

Շատ ժամանակ չանցած նորից գնացինք սպիտակ հագուստով կնոջն այցի: Նրանք երկխոսում էին, իսկ ես վայելում Նրա նուրբ մատների հզոր ուժը: Բռնել էր ու բաց չէր թողնում: Մի պահ անգամ օդը չհերիքեց, որ շնչեմ, բայց երջանկությունից էի խեղդվում: Նա առաջվա նման ջերմ էր ու հոգատար, կարծես պաշտպաներ ինձ ամենքից...

Երկար դադարից հետո, Նա խոր շունչ քաշեց ու լացակումած ձայնով համաձայնության նշան տվեց, սպիտակ հագուստով կինը գործի անցավ...Հիշելով նախորդ փորձը՝ ես ժպտացի, ինչպես երբեք...Դա իմ վերջին ժպիտն էր...

P.S Հայաստանում տարեկան կատարվում է մոտ 1500 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: 1500 ժպիտ մնում է անպատասխան:

 

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...